ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2026 թվականի N 1156-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1242-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը «դրույքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցում իրականացնող երթևեկող խմբակավարներին, որոնց տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրվում է անկախ խմբակավարի բնակության վայրի և ուսումնական հաստատության միջև եղած հեռավորությունից, ինչպես նաև նրա աշխատանքային ծանրաբեռնվածության չափից» բառերով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) 3-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ ենթակետով՝
«3) սովորողներին, որոնք ուսումը ստանում են տարբեր բնակավայրեր սպասարկելու նպատակով կառուցված և իրենց փաստացի բնակության վայրում չգտնվող հաստատություններում, որոնց ցանկը հաստատվում է պետական լիազորված մարմնի հրամանով:».
4) 6-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5-րդ ենթակետով՝
«5) սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված սովորողների փոխհատուցման չափը սահմանվում է 2000 դրամ՝ հաշվարկված յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար:».
5) 9-րդ կետը «20200 դրամը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված սովորողների)» բառերով.
6) 17-րդ կետը «ստորաբաժանման կողմից» բառերից հետո լրացնել «, ընդ որում՝ սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետում նշված Ձև 1-ը, ինչպես նաև 15-րդ կետում նշված Ձև 3-ը, Ձև 4-ը և Ձև 6-ը սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված սովորողների համար ներկայացվում է առանձին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
06.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2026 թվական: