ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2026 թվականի N 1154-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖՈՒՏԲՈԼ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից մինչև 2028 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում ֆուտբոլ մարզաձևից նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն հավելվածի:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև 26 տարին լրանալը տարկետում տալ Կարեն Արամայիսի Նալբանդյանին (ծնված՝ 2002 թվականի ապրիլի 14-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փ., շ. 7, բն. 60, Երևանի N 1 ԶԿ)՝ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ (նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1104-Ա որոշմամբ՝ մինչև 2026 թվականի ամառային զորակոչը):
3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև 21 տարին լրանալը տարկետում տալ Ալյոշա Վազգենի Խաչատրյանին (ծնված՝ 2006 թվականի մայիսի 13-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, Բաղրամյան, Մաշտոցի փ., տ. 48, Արարատի մարզի ԶԿ)՝ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի անդամ (նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1104-Ա որոշմամբ՝ մինչև 2026 թվականի ամառային զորակոչը):
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
06.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի N 1154-Ա որոշման |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՄԻՆՉԵՎ 2028 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖՈՒՏԲՈԼ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
|
NN ը/կ |
Անունը, հայրանունը, ազգանունը |
Ծննդյան թիվը |
Մրցման անվանունը, մարզաձևը, անցկացման տարեթիվը |
Նշանակալի նվաճումը |
Հաշվառման հասցեն և զինկոմիսարիատը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1. |
Դանիել Արտյոմի Համբարձումով |
07.03.2008 թ. |
● Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ |
ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ. 27, Երևանի N 2 ԶԿ | |
|
2. |
Մարտին Կարենի Շահգելդյան |
05.01.2008 թ. |
● Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ |
ՀՀ, ք. Երևան, Չարենցի փ. 70, բն. 74, Երևանի N 2 ԶԿ | |
|
3. |
Դավիթ Ռաֆայելի Բաթոյան |
26.04.2008 թ. |
● Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ |
ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ. 27, Երևանի N 2 ԶԿ | |
|
4. |
Էդմոնդ Էդուարդի Հայրապետյան |
21.05.2008 թ. |
● Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ |
ՀՀ, ք. Երևան, Ն. Շենգավիթ, փ. 14, տ. 33 Երևանի N 4 ԶԿ | |
|
5. |
Աղասի Էդգարի Եղիազարյան |
01.03.2006 թ. |
● Ֆուտզալի ՀՀ ազգային հավաքականի անդամ |
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության փ., շ. 9, բն. 61, Կոտայքի մարզի Զ/Կ |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
06.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |