ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՎՏՈ ՏԵԽ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00070 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1851-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
24.07.2026
Ստորագրող մարմին
Նախարարին փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
24.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«24» հուլիսի 2026 թ.

ք. Երևան

N 1851-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎՏՈ ՏԵԽ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00070 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 2026 թվականի մայիսի 13-ի N 945 որոշումը և «ԱՎՏՈ ՏԵԽ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի հուլիսի 8-ին ներկայացրած դիմումը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. Գտնվելու վայրի հասցեի փոփոխման հիմքով պայմանավորված՝ «ԱՎՏՈ ՏԵԽ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00070 լիցենզիան վերաձևակերպել՝ «ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Վանաձոր, Մ. Նալբանդյան փողոց, 24/9» բառերը փոխարինել «ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, ք․ Վանաձոր, Մ. Նալբանդյան փողոց 12» բառերով:

 2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել «ԱՎՏՈ ՏԵԽ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարարին փոխարինող`

 

24.07.2026

Ա. Սիմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան