ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 65-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2025 թվականի N 65-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2027 թվականի նոյեմբերի 5-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

23.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 23-ի N 65-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

5603141009

Այլ, ոչ հյուսված-քային նյութեր քիմիական թելերից ավելի քան

150գ/12 խտությամբ

Խտություն 150-180 գ/12 GSM 1-2m wide

կգ

250 000

Չինաս-տան

Չինաս-տան

1 228
947 500

 

2.

5603141009

այլ, ոչ հյուսված-քային նյութեր քիմիական թելերից ավելի քան

150 գ/1Ա խտությամբ

Խտություն 150-180 գ/1Ա GSM 1-2m wide

կգ

250 000

Չինաստան Ֆրանսիա ԱՄՆ

Չինաստան Ֆրանսիա ԱՄՆ

904 800 000

 

3.

6507000000

Սաղա-վարտների կողային սահուղիներ, դիմային ամրացման հարմա-րանքներ, ամրացման համակարգ, բարձիկ ներբար-ձիկներ

Կողային սահուղիներ՝ պոլիմերային կոմպոզիտից (Nylon/PA66 + Glass Fiber) Դիմային ամրացման համակարգ՝ Ալյումինե համաձուլվածք + Նեյլոն Ամրացման համակարգ – Կարգավորվող ժապավենային և ճարմանդային համակարգ՝ պատրաստված բարձր խտության նեյլոնից և հարվածա-դիմացկուն պոլիմերներից Բարձիկներ – Պատրաստված EVA, EPP կամ PU փրփուր նյութերից, արտաքին ծածկույթը՝ պոլիեսթեր կամ նեյլոնային տեխնիկական գործվածքից

կգ

18 200

Չինաստան Ֆրանսիա ԱՄՆ

Չինաստան Ֆրանսիա ԱՄՆ

182 000 000

 

4.

2929100009

Ներկի բաղադրիչ

Իզոցիանատային հիմքով կարծրացուցիչ՝ երկբաղադրիչ վերջնաշերտ ներկերի համար։

կգ

2 000

Չինաստան

Չինաստան

1 132 400

 

5.

3906909009

Ջրային հիմքով ներկ

Ջրային հիմքով պոլիուրե-թանային/ իզոցիանատային կարծրացնող բաղադրիչ՝ ուլտրամա-նուշակագույն ճառագայթների դիմացկուն և ջրակայուն ծածկույթների համակարգերի համար։

կգ

30 000

Չինաստան

Չինաստան

95 076 000

 

6.

3906100000

Ներկ բաղադրիչ

Ջրային հիմքով պոլիուրե-թանային/ ակրիլային ավարտական ծածկույթ՝ պիգմենտներով և ջրակայուն

հատկութ-յուններով։

կգ

6 000

Չինաստան

Չինաստան

5 928 000

 

7.

3911901900

Ակրիլային հիմքով

ներկ

Ակրիլային խեժի հիմքով վերջնաշերտ ներկի բաղադրիչ՝ պիգմենտներով և լցանյութերով, նախատեսված արդյունա-բերական պաշտպանիչ ծածկույթների համար։

կգ

30 000

Չինաստան

Չինաստան

102 144 000

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

2 520
027 900

 

(հավելվածը փոփ., լրաց. 06.08.26 N 1128-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ