Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 1993 թվականի N 491
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ 1993/94 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության ստորաբաժանումների 1993/94 թվականի ձմռան նախապատրաստման ուղղությամբ որոշակի աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝
ա) քրեական պատիժների իրականացման վարչության (ՔՊԻՎ) ստորաբաժանումների ձմռան պայմաններում բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով 15-օրյա ժամկետում իրականացնել կոմունալ-կենցաղային օբյեկտների ջրամատակարարման կարգավորման, ջերմատնտեսության, քննչական մեկուսարանների խցիկների և ռեժիմային մասնաշենքերի նորոգման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացնել առաջարկություն նշված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ լինելուն պես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց ֆինանսավորման վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ՔՊԻՎ-ին հատկացնել 300,0 հազար լիտր դիզելային վառելիք, 1200 տոննա՝ քարածուխ, 2500 տոննա՝ հնոցային մազութ։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ԱԱՄ-ին՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ՔՊԻՎ-ին հատկացնել 1280 խոր. մետր վառելափայտ։
4. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին՝ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ՔՊԻՎ-ին ապահովել անհրաժեշտ շինանյութերով և նյութատեխնիկական ռեսուրսներով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվերի։
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ՔՊԻՎ-ի ստորաբաժանումների 1993/94 թվականի ձմռան նախապատրաստման աշխատանքների իրագործման հետ կապված հարցերի լուծման նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով, համաձայն հավելվածի։
6. Կառավարական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ՔՊԻՎ-ի ստորաբաժանումներում ստեղծված իրավիճակը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն։
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. Խաչատրյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 29-ի N 491 որոշման |
ԿԱԶՄ
ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ-Ի ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ 1993/94 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Հ. Հարությունյան |
- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (նախագահ) |
|
Ռ. Ասատրյան |
- ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
|
Լ. Ավետիսյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
|
Ա. Բաբայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի կոմերցիոն վարչության պետի տեղակալ |
|
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ |
|
Հ. Գյուզալյան |
- ՀՀ շինարարության նախարարության վարչության պետ |
|
Դ. Դումանյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
|
Մ. Զաքարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի վարչության պետ |
| Յու. Մինասյան |
- ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարի տեղակալ |
|
Ա. Շահվերդյան |
- ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ |
|
Հ. Պետրոսյան |
- ՀՀ ներքին գործերի նախարարության ՔՊԻՎ-ի պետ |
|
Ռ. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոբիլիզացիոն բաժնի պետի տեղակալ |
|
Ա. Սահրադյան |
- ՀՀ լուսավորության նախարարի տեղակալ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. Խաչատրյան |