ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 477
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.1993

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 1993 թվականի N 477

Քաղ. երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվական Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ արձանագրությամբ նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև ձևավորված տնտեսական կապերի պահպանման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական առաջադրանքներում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունից Լիտվական Հանրապետություն առաքվող կարևորագույն արտադրատեսակների ծավալները, համաձայն N 1 հավելվածի.

բ) տասնօրյա ժամկետում կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին՝ մեկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվական Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ արձանագրության հավելվածներում նշված ապրանքների ծավալների փոխադարձ առաքումների վերաբերյալ տնտեսական պայմանագրերի կնքումը։

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը (երկաթգծին), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը՝ երկշաբաթյա ժամկետում Լիտվական Հանրապետության հետ կնքել համաձայնագրեր` համապատասխան ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության և Լիտվական Հանրապետության միջև փոխադարձ առաքումների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ կազմել վիճակագրական հաշվետվություն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն, համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջհանրապետական համաձայնագրերով պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման։

5. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների 1993 թվականի փոխադարձ առաքումների կարգավորման պատասխանատվությունը, համաձայն կնքված պայմանագրերի, դրվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների վրա։

6. Սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. Բագրատյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան