ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 464
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.1993

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 1993 թվականի N 464

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիական Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների վերաբերյալ համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև ձևավորված տնտեսական կապերի պահպանման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝

ա) Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական առաջադրանքներում ընդգրկել  Հայաստանի Հանրապետությունից Լատվիական Հանրապետություն առաքվող կարևորագույն արտադրատեսակների ծավալները, համաձայն N 1 հավելվածի.*)

բ) տասնօրյա ժամկետում կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների բաշխում՝ ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին՝ մեկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիական Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ 1993 թվականին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բնագավառում արձանագրության հավելվածներում նշված ապրանքների ծավալների փոխադարձ առաքումների վերաբերյալ տնտեսական պայմանագրերի կնքումը։

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը (երկաթգծին), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը՝ երկշաբաթյա ժամկետում Լատվիական Հանրապետության հետ կնքել համաձայնագրեր, համապատասխան ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության և Լատվիական Հանրապետության միջև փոխադարձ առաքումների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ կազմել վիճակագրական հաշվետվություն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն, համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջհանրապետական համաձայնագրերով պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման։

5. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների 1993 թվականի փոխադարձ առաքումների կարգավորման պատասխանատվությունը, համաձայն կնքված պայմանագրերի, դրվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների վրա։

6. Սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա։

__________________

*) Հավելվածները չեն բերվում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. Բագրատյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան