ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻՑ ՍԿԻԶԲ ԱՌՆՈՂ Ջ3 ԲԱԺԱՆԱՐԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 476-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 476-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻՑ ՍԿԻԶԲ ԱՌՆՈՂ Ջ3 ԲԱԺԱՆԱՐԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,175,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպանդարյան» ջրանցքից սկիզբ առնող Ջ3 բաժանարարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2026 թվականի հուլիսի 6-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՆՆ-12/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացում՝ 5,175,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

05.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 476-Ա որոշման

 

«ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻՑ ՍԿԻԶԲ ԱՌՆՈՂ Ջ3 ԲԱԺԱՆԱՐԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սառնակունք բնակավայրի ոռոգման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է իրականացնել «Սպանդարյան» ջրանցքից սկիզբ առնող Ջ3 բաժանարարի կառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Սիսիան համայնք, ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

5,175,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2027 թվականի ապրիլի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է «Սպանդարյան» ջրանցքից սկիզբ առնող Ջ3 բաժանարարի կառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում,

մասնավորապես նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի, ինչպես նաև նախահաշիվների կազմումը: Իրականացվելու է՝ 2026 թվականի

օգոստոսի 20-ից մինչև 2027 թվականի ապրիլի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 5,175,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների՝ այդ թվում նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի, ինչպես նաև նախահաշիվների կազմման աշխատանքների իրականացում՝ 5,175,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

05.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ