ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄՅՈՒՍ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 535
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 1993 թ. N 535

Քաղ. Երևան

 

1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄՅՈՒՍ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի մասին» որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 և 311 հոդվածներով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1993 թվականին պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողների (բացառությամբ գյուղացիական տնտեսությունների) համար սահմանել շահութահարկի հաստատագրված վճարումներ:

2. Սահմանել 1993 թվականին պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողների համար սահմանված շահութահարկի հաստատագրված վճարումների դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

Շահութահարկի հաստատագրված վճարումների դրույքաչափերը հաշվարկելիս հիմք ընդունել տվյալ հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը` համաձայն սույն որոշման հավելվածով սահմանված դրույքաչափերի:

3. Հաստատել 1993 թվականին պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողների (բացառությամբ գյուղացիական տնտեսությունների) համար սահմանված շահութահարկի հաստատագրված վճարումների դրույքաչափերի հաշվարկման և բյուջե վճարման ժամանակավոր կարգը (կցվում է):

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային, լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային, լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 262 որոշումներով հաստատված լքված բնակավայրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերի ժամանակավոր ցանկը հաստատելու մասին, որոնց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի 1-ին կետի պահանջները» N 306 որոշմամբ հաստատված բնակավայրերի, ինչպես նաև աղետի գոտու ավերված բնակավայրերի` սույն որոշմամբ նշված հողօգտագործողներն ազատվում են 1993 թվականի համար սահմանված շահութահարկի հաստատագրված վճարումներից:

5. Սահմանել, որ պետական գյուղատնտեսական ձեռնարկությունները, կոլտնտեսությունները, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները և գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողները խաղողի, ինչպես նաև պտղատու այգիներով զբաղեցված տարածքների համար 1993 թվականին ազատվում են շահութահարկի հաստատագրված վճարումներից` 50 տոկոսի չափով:

6. Շահութահարկի հաստատագրված վճարումների ժամկետ սահմանել մինչև 1993 թվականի դեկտեմբերի 15-ը: Շահութահարկի հաստատագրված վճարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում վճարողից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0,2 տոկոսի չափով:

7. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` վերահսկողություն իրականացնել սույն որոշմամբ հաստատված շահութահարկի հաստատագրված վճարումների դրույքաչափերի հաշվարկման և բյուջե վճարման նկատմամբ:

8. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ճշտել 1993 թվականին պետական գյուղատնտեսական ձեռնարկություններին, կոլտնտեսություններին, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողներին սահմանված շահութահարկի հաստատագրված վճարումների դրույքաչափերի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկությունները` ըստ տնտեսությունների, և մինչև 1993 թվականի նոյեմբերի 10-ը ներկայացնել ՀՀ հարկային պետական տեսչության համապատասխան մարմիններին:

9. Սահմանել, որ պետական գյուղատնտեսական ձեռնարկություններից, կոլտնտեսություններից, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից ու գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողներից գանձվող շահութահարկի 70 տոկոսը մասհանվում է տեղական բյուջեներ, իսկ 30 տոկոսը` հանրապետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան