ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/3733/05/22 Վարչական գործ թիվ ՎԴ/3733/05/22
Ռ. Մախմուդյան Դատավորներ՝ Ս. Հովակիմյան
Նախագահող դատավոր՝
Կ. Ավետիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բեդևյան | |
| զեկուցող |
Լ. Հակոբյան Ա. Թովմասյան Ք. Մկոյան |
2026 թվականի մայիսի 6-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ փաստաբանների պալատի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.11.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Լ․ Ա․-ի1 ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի` 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Լ․ Ա․-ն2 պահանջել է վերացնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ․ Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 08․06․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.11.2024 թվականի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08․06․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատը (ներկայացուցիչ՝ Գարիկ Հախնազարյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել հայցվոր Լ․ Ա․-ն3։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումը և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 36-րդ և 65-րդ հոդվածները, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3․2․5 ենթակետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 36-րդ և 65-րդ հոդվածները կիրառելու արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլատրելի ապացույց է համարել «Իրավաբանական ծառայությունների մատուցման մասին» 08․11․2011 թվականի թիվ 02 պայմանագիրը, որի հետևանքով խախտել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3․2․5 ենթակետը՝ արձանագրելով, որ փաստաբան Լ․ Ա․-ն4, ներկայացնելով վստահորդ Աշլի Վանիկ Մինասի շահերին հակասող շահեր ունեցող Արմինե Պողոսյանի շահերը, նախապես ունեցել է Աշլի Վանիկ Մինասի կողմից տրված գրավոր համաձայնությունը։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21․11․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։
2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Լ․ Ա․-ի5 կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Վիճարկվող որոշմամբ հայցվորին վերագրվող խախտման (եթե նույնիսկ տեղի է ունեցել) առնչությամբ կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, քանի որ անցել է «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգի» 25-րդ հոդվածով սահմանված ժամկետը։
«Իրավաբանական ծառայությունների մատուցման մասին» 08․11․2011 թվականի թիվ 02 պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը թույլատրելի ապացույց է, և պայմանագրի բնօրինակը պահանջելը կրել է ձևական բնույթ։
Խնդրել է վճռաբեկ բողոքն ամբողջությամբ մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի Ավան և Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵԱՆԴ/2548/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի Աշլի Վանիկ Մինասի ընդդեմ Ֆլորա Մինասի, երրորդ անձ՝ Աննա Ղազարյան, «Մինասյան Բժշկական Կենտրոն» ՍՊ ընկերություն, «Մինասյան» առողջապահական բարեգործական հիմնադրամ՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված «Մինասյան Բժշկական Կենտրոն» ՍՊ ընկերության շարժական և անշարժ գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ Աշլի Վանիկ Մինասի սեփականության իրավունքը ճանաչելու, շարժական և անշարժ գույքի 1/2 առանձնացնելու, 1/2 մասով «Մինասյան Բժշկական Կենտրոն» ՍՊ ընկերության և Աննա Ղազարյանի միջև 07.05.2008 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ կառավարության առընթեր անշարժ կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և Ֆլորա Մինասի հակընդդեմ հայցն ընդդեմ Աշլի Վանիկ Մինասի՝ ալիմենտ վճարելու պահանջի մասին: Նշված քաղաքացիական գործով վճիռ է կայացվել 25․03․2011 թվականին։ Աշլի Վանիկ Մինասի շահերը նշված քաղաքացիական գործով ներկայացրել են փաստաբան Լ․ Ա․-ն6 և Դիանա Գրիգորյանը (հիմք՝ «Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պաշտոնական կայք, court.am)։
2) Երևան քաղաքի Ավան և Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵԱՆԴ/1890/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմինե Պողոսյանի ընդդեմ Աշլի Վանիկ Մինասի, Սիրուն Իսոկեն Մինասի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը 1/2 բաժնի չափով ճանաչելու, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը հետագայում բաշխելով համասեփականատերերի միջև՝ յուրաքանչյուրին 1/2 բաժնի չափով, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը 1/2 բաժնի չափով հաստատելու՝ դրանք օտարելու հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջների մասին։ Նշված քաղաքացիական գործով վճիռ է կայացվել 09․10․2014 թվականին։ Արմինե Պողոսյանի շահերը նշված քաղաքացիական գործով ներկայացրել է փաստաբան Լ․ Ա․-ն7 (հիմք՝ «Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պաշտոնական կայք, court.am)։
3) ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 22.12.2016 թվականի «Փաստաբան Լ․ Ա․-ի8 նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու մասին» թիվ 503-Ա/ԿԳ-16225 որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Լ․ Ա․-ի9 նկատմամբ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.2.5 և 3.2.8 ենթակետերի խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Աշլի Վանիկ Մինասի ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանի 03․12․2016 թվականի դիմումը (հատոր 4-րդ, գ.թ.4-10)։
4) ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի «Փաստաբան Լ․ Ա․-ին10 կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու մասին» թիվ ԿԳ/73-Ա 18․08․2017 թվականի որոշմամբ փաստաբան Լ․ Ա․-ն11 ճանաչվել է մեղավոր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.2.5 և 3.2.8 ենթակետերի պահանջների խախտման համար, և վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ տուգանք 150.000 ՀՀ դրամ և լրացուցիչ կարգապահական տույժ՝ իր հաշվին 6 ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն «Դեոնթոլոգիա» թեմայով, 8 ակադեմիական ժամ ժամաքանակով (հատոր 1, գ.թ. 25-39)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փաստաբանների կարգապահական վարույթների առանձնահատկություններին։
ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի մասին հիմնական սկզբունքների» (ընդունված 27.08.1990 թվական-07․09․1990 թվականին) համաձայն՝ փաստաբանների դեմ բողոքները պետք է քննվեն արագ և արդար՝ պատշաճ ընթացակարգերին համապատասխան։ Փաստաբանները պետք է ունենան լսված լինելու իրավունք, ներառյալ՝ փաստաբանի օգնությունից օգտվելու իրավունքը։ Փաստաբանների կարգապահական վարույթները պետք է իրականացվեն փաստաբանների կողմից ձևավորված անկողմնակալ կարգապահական կոմիտեների (․․․) կողմից և պետք է ենթակա լինեն դատական վերահսկողության։ Բոլոր կարգապահական վարույթները պետք է իրականացվեն փաստաբանների վարքագծի կանոններին համապատասխան (․․․) (27-29-րդ կետեր)։
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանների մասնագիտական գործունեության ազատության մասին» (2000)21 հանձնարարականն ամրագրում է փաստաբանական մասնագիտական գործունեության հետևյալ սկզբունքները.
«1․ Փաստաբանների մասնագիտական միությունները պետք է սահմանեն մասնագիտական չափորոշիչներ և վարքագծի կանոններ և պետք է ապահովեն, որ իրենց վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս փաստաբանները գործեն անկախ, ջանասիրաբար և արդար։
2․ Փաստաբանները պետք է հարգեն մասնագիտական գաղտնիությունը՝ ներպետական օրենսդրությանը և մասնագիտական չափորոշիչներին համապատասխան։ Առանց վստահորդի համաձայնության՝ գաղտնիության ցանկացած խախտում պետք է հանգեցնի փաստաբանի պատասխանատվության: 3․ Փաստաբանների պարտականությունները ներառում են․ (․․․) դ․ շահերի բախումից խուսափելը (․․․)։» (Սկզբունք 3․ Փաստաբանների դերն ու պարտականությունը)։
«1. Եթե փաստաբանները չեն գործում փաստաբանների միությունների կամ այլ միությունների կողմից կամ օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոններին համապատասխան, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ներառյալ՝ կարգապահական պատասխանատվությունը։ (․․․)
3․ Կարգապահական վարույթները պետք է իրականացվեն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով սահմանված սկզբունքներին և նորմերին համապատասխան և դրա արդյունքում կայացված որոշումը պետք է ենթակա լինի դատական վերահսկողության։» (Սկզբունք 6․ Կարգապահական վարույթներ):
Հայաստանի Հանրապետությունում փաստաբանների կարգապահական պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով։
Փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խնդիրները, ի թիվս այլնի, ներառում են վերահսկողությունն իր անդամների կողմից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ (իրավահարաբերության ծագման պահին գործող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ)։
Օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի հիմնական պարտականությունները։ Վերջիններս ներառում են, ի թիվս այլնի, Օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները պահպանելու, փաստաբանական գաղտնիքը չհրապարակելու (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն չկատարելու պարտականությունները։
Օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է․ «Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալու այն դեպքում, երբ
1) առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջև.
2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը.
3) ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը.
4) պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը: (․․․)»։
Նշված նորմերը սահմանում են փաստաբանի՝ շահերի բախումից զերծ լինելու պահանջը, ինչը կարևոր երաշխիք է ապահովելու փաստաբանի գործունեությունն ի նպաստ իր վստահորդի լավագույն շահերի։ Փաստաբանի՝ շահերի բախումից զերծ լինելու պահանջը սերտորեն առնչվում է փաստաբանի մասնագիտական գործունեության այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են անկախության և գաղտնիության սկզբունքները։ Միայն շահերի բախումից ազատ փաստաբանը կարող է լիարժեք անկախ տրամադրել իրավաբանական օգնություն։
Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի միասնական կանոնները և փաստաբանական էթիկայի սկզբունքները, որոնք պարտադիր են բոլոր փաստաբանների, ինչպես նաև վերջիններիս աշխատողների համար:
Օրենքի «Փաստաբանի պատասխանատվությունը» վերտառությամբ 6-րդ գլուխը սահմանում է փաստաբանի պատասխանատվության հիմքերը, կարգապահական վարույթի իրականացման կարգը, փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները և հիմքերը։
Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության նույն Օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար (․․․)։
Օրենքի 39․1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են`
1) պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.
2) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով փաստաբանների պալատին դիմելու մասին դատարանի սանկցիան.
3) փաստաբանի սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու վերաբերյալ փաստաբանների պալատի հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.
4) փաստաբանի սահմանած ժամկետում վերապատրաստում չանցնելու վերաբերյալ փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացրած տեղեկանքը.
5) հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի միջնորդությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասը որպես կարգապահական վարույթի հիմք է սահմանում փաստաբանի արարքի մեջ նույն Օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը:
Օրենքի 39․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կարգապահական վարույթ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում փաստաբանների պալատի նախագահը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից մեկ ամսվա ընթացքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված ժամկետում պալատի նախագահը կամ իր հանձնարարությամբ այլ անձ կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ և այլ նյութեր: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` հինգ օրվա ընթացքում, պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով կարգապահական գործն ուղարկում է գործը նախապատրաստող անձին (այսուհետ՝ Նախապատրաստող), այն է՝ կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստելու նպատակով փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված փաստաբանին (․․․) (Օրենքի 39․5-րդ հոդվածի 1-ին մաս)։ Նախապատրաստողը պարտավոր է հավաքել ապացույցներ` կարգապահական վարույթի օրինականությունը ապահովելու և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար: Նախապատրաստողի կողմից ապացույցների հավաքման գործընթացը պետք է ավարտվի, և կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` երկու ամսվա ընթացքում (Օրենքի 39․5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր):
Օրենքի 39․6-րդ հոդվածը սահմանում է․ «1. Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող և վերջնական որոշում կայացնող մարմինն է:
2. Փաստաբանների պալատի խորհուրդ մուտք եղած կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով վարույթ է ընդունում պալատի խորհրդի անդամը, որի մասին նա ընդունում է որոշում: (․․․)։»։
Օրենքի 39․7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո պալատի խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) փաստաբանին նույն Օրենքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
2) կարգապահական վարույթը կարճելու մասին:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» (այսուհետ՝ Կանոնագիրք) (ուժը կորցրել է 19․10․2019 թվականին) նախաբանի համաձայն՝ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի կանոնները և փաստաբանական էթիկայի սկզբունքները: Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգը սահմանվում է Օրենքով և նույն Կանոնագրքի հավելվածը հանդիսացող «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգ»-ով։
Կանոնագրքի 3-րդ գլխով սահմանվում են վարքագծի այն կանոնները, որոնք փաստաբանը պարտավոր է դրսևորել իր վստահորդների հետ հարաբերություններում։
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգը» (այսուհետ՝ Կարգ) (ուժը կորցրել է 19․10․2019 թվականին) սահմանում է Պալատի կարգապահական վարույթի գործը նախապատրաստող անձանց գործունեության կարգը, կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու կարգը և ժամկետները, ինչպես նաև կարգապահական վարույթի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Կարգի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է` Նախապատրաստողի պահանջով ներկայացնել գրավոր բացատրություններ, Նախապատրաստողի եզրակացությունը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում Պալատի խորհրդին ներկայացնել գրավոր առարկություններ, եթե ամբողջովին կամ մասամբ համաձայն չէ Նախապատրաստողի եզրակացության հետ: Առարկությունների մեջ պատասխանողը պարտավոր է նշել իր փաստարկները Նախապատրաստողի եզրակացության մեջ տեղ գտած փաստերի և ապացույցների գնահատականի վերաբերյալ: Նույն հոդվածով սահմանված ժամկետում գրավոր առարկություններ չներկայացնելը Պալատի խորհուրդը կարող է որակել, որպես պատասխանողի կողմից Նախապատրաստողի եզրակացության ընդունում:
Կարգի «Կարգապահական վարույթի ընթացիկ փուլը» վերտառությամբ 3-րդ գլխի 13-րդ հոդվածը սահմանում է․ «(...) 2. Գործը նախապատրաստող անձը, ստանալով կարգապահական գործը պարտավոր է հավաքել ապացույցներ` կարգապահական վարույթի օրինականությունը ապահովելու և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար: 3. Գործը նախապատրաստող անձի կողմից ապացույցների հավաքման գործընթացը պետք է ավարտվի, և կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` երկու ամսվա ընթացքում:»:
Կարգի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Նախապատրաստողը հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են կողմերը: Նախապատրաստողը կարող է իր նախաձեռնությամբ նույնպես հավաքել ապացույցներ:
Կարգի 15-րդ հոդվածը սահմանում է ապացուցման պարտականությունը բաշխելու հետևյալ կանոնները․ «1․ Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: 2. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է Նախապատրաստողը: Պալատի խորհուրդը կաշկանդված չէ Նախապատրաստողի դիրքորոշումով և կարող է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը փոփոխել: 3. Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանել Նախապատրաստողի հարցերին կամ բացատրություններ տալ, ապա Նախապատրաստողը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) պատասխանից և բացատրություններից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է բացատրություն կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ բացատրությունից Նախապատրաստողի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի): Սույն կանոնը կարող է կիրառել նաև Պալատի խորհուրդը: 4. Կողմերից յուրաքանչյուրը մինչև Նախապատրաստողի կողմից եզրակացություն տալը պարտավոր է մյուս կողմի առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների կամ առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ Կարգով: 5. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
7. Նախապատրաստողի կողմից եզրակացություն տալուց հետո մինչև Պալատի խորհրդի կողմից որոշում կայացնելը կողմի ներկայացրած լրացուցիչ ապացույցը Պալատի խորհրդի կողմից կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև Նախապատրաստողի եզրակացության տրման օրը ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Բացառիկ դեպքերում, Պալատի խորհուրդը կարող է հետաձգել գործի քննությունը և լրացուցիչ ապացույցներ պահանջել կողմերից կամ այլ անձանցից:»։
Կարգի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Նախապատրաստողը ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում կազմում է եզրակացություն (․․․)։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պալատի խորհուրդը հիմք է ընդունում Նախապատրաստողի եզրակացությամբ հաստատված փաստերը, բացառությամբ այն դեպքի, երբ գործում գտնվող ապացույցները կամ Պալատի խորհրդին ներկայացված լրացուցիչ ապացույցները` նույն Կարգին համապատասխան գնահատելու արդյունքում Պալատի խորհուրդն այլ եզրահանգման է գալիս:
Կարգապահական վարույթի վերջնական փուլը կարգապահական գործի ըստ էության քննությունն է և վերջնական որոշման կայացումը Պալատի խորհրդի կողմից (Կարգի 7-րդ գլուխ)։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբանների կարգապահական պատասխանատվության ինստիտուտը կոչված է ապահովելու փաստաբանների կողմից փաստաբանի վարքագծի կանոնների և փաստաբանական էթիկայի սկզբունքների պահպանումը։
Կարգապահական վարույթը եռափուլ գործընթաց է՝ բաղկացած կագապահական վարույթ հարուցելու, ընթացիկ և վերջնական փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու մասնակից սուբյեկտները՝ օժտված իրենց կոնկրետ գործառույթներով ու լիազորություններով։ Կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահված է Պալատի նախագահին․ վերջինիս կողմից կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտ պայմանն է կարգապահական վարույթ հարուցելու՝ Օրենքով նախատեսված առիթի և հիմքի առկայությունը։ Վարույթը հարուցելու փուլում Պալատի նախագահը՝ որպես վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված սուբյեկտ, իրավասու է նաև անձամբ կամ իր հանձնարարությամբ այլ անձի միջոցով պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ և այլ նյութեր։
Կարգապահական վարույթի ընթացիկ փուլն իրականացնում է Նախապատրաստողը, այն է՝ կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստելու նպատակով փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված փաստաբանը, ում պարտականությունն է հավաքել ապացույցներ` կարգապահական վարույթի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար: Ընթացիկ փուլի բովանդակությունը կազմում է գործի ըստ էության քննության համար անհրաժեշտ ապացույցներ հավաքելը, այն է՝ գործը քննության նախապատրաստելը։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են կողմերը, այսինքն՝ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կողմերինն է: Նախապատրաստողը կարող է իր նախաձեռնությամբ նույնպես հավաքել ապացույցներ: Կարգապահական վարույթի այս փուլում պատասխանողը պարտավոր է` Նախապատրաստողի պահանջով ներկայացնել գրավոր բացատրություններ, առարկություններ Նախապատրաստողի եզրակացության վերաբերյալ, եթե ամբողջովին կամ մասամբ համաձայն չէ վերջինիս հետ: Կարգը նախատեսում է նաև դրանով սահմանված ժամկետում առարկություններ չներկայացնելու իրավական հետևանքը, այն է՝ սահմանված ժամկետում գրավոր առարկություններ չներկայացնելը Պալատի խորհուրդը կարող է որակել որպես պատասխանողի կողմից Նախապատրաստողի եզրակացության ընդունում:
Կարգապահական վարույթում գործում են ապացուցման պարտականության բաշխման հետևյալ կանոնները․ կողմերից յուրաքանչյուրը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Ըստ այդմ՝ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է բացատրություն կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ընդ որում, պատասխանից կամ բացատրությունից Նախապատրաստողի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի): Կողմերից յուրաքանչյուրը մինչև Նախապատրաստողի կողմից եզրակացություն տալը պարտավոր է մյուս կողմի առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների կամ առարկությունների ապացուցման հիմք: Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերջնական փուլի բովանդակությունը կազմում է գործի ըստ էության քննությունը և կարգապահական վարույթը եզրափակող վերջնական որոշման ընդունումը Պալատի խորհրդի կողմից։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև կարգապահական վարույթի յուրաքանչյուր փուլին հատուկ են իր խնդիրները, յուրաքանչյուր փուլն իրականացնող սուբյեկտ օժտված է կոնկրետ լիազորություններով, և էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար անհրաժեշտ ապացույցները հավաքելու լիազորությունը հիմնականում վերապահված է Նախապատրաստողին, այնուամենայնիվ, կոնկրետ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առանձին դեպքերում էական հանգամանքների վերաբերյալ ապացույցներ կարող են պահանջվել և ձեռք բերվել նաև վարույթի վերջնական փուլում՝ գործն ըստ էության քննող Պալատի խորհրդի կողմից։ Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է, մասնավորապես, Կարգի այն կարգավորումներից, ըստ որոնց Պալատի խորհուրդը կաշկանդված չէ Նախապատրաստողի դիրքորոշումով և կարող է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը փոփոխել, Պալատի խորհուրդը Կարգով նախատեսված դեպքում իրավասու է ընդունել կողմի ներկայացրած լրացուցիչ ապացույցը, և բացառիկ դեպքերում կողմից կամ այլ անձանցից ապացույցներ պահանջել իր նախաձեռնությամբ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է փաստաբան Լ․ Ա․-ի12 հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Պալատի խորհրդի 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումը։
Դատարանը 08․06․2023 թվականի վճռով հայցը բավարարել է՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Դատարանն արձանագրում է, որ Կարգով հստակ տարանջատված են կարգապահական վարույթի հարուցման փուլը, ընթացիկ փուլը և վերջնական փուլը, և յուրաքանչյուր փուլում կատարվելիք գործողություններն ու մարմինները, որոնք իրավասուն են կատարելու այդ գործողությունները։
Դատարանն արձանագրում է, որ փորձաքննություն նշանակելու հարցը կարող էր լուծվել միայն կարգապահական վարույթի ընթացիկ փուլում և գտնվում է Նախապատրաստողի լիազորությունների տիրույթում (Կարգի 19-րդ հոդված)։
Սույն գործով պատասխանողի կողմից ներկայացված վարույթի նյութերից հետևում է, որ կարգապահական գործն ի սկզբանե հանձնվել է նախապատրաստող Ռոբերտ Մանվելյանին՝ 27.12.2016 թվականին, և այդ օրվա դրությամբ, ըստ նույն օրվա հանձնման-ընդունման ակտի արդեն իսկ առկա են եղել Փաստաբանի 15.12.2016 թվականի գրավոր փաստարկները, որոնց մեջ Փաստաբանը նշել է Աշլի Մինասի համաձայնության առկայության մասին։
(․․․) Դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Նախապատրաստողը ձեռնամուխ է եղել որևէ ապացույց ձեռք բերելուն։
(․․․) Դատարանը գտնում է, որ նախապատրաստողների կողմից թույլ տրված թերությունները չէին կարող Խորհրդին հիմք տալ Կարգի 15-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ լրացուցիչ ապացույցներ լիազորությունը մեկնաբանել այնքան լայն, որ իրեն վերագրվեր նախապատրաստողի՝ բացառիկ դեպքում փորձաքննություն նշանակելու լիազորությունը։
(…) Այսպիսով, պատասխանողի փաստարկը՝ պայմանագրի բնօրինակը փորձաքննության համար պահանջելու վերաբերյալ Դատարանի գնահատմամբ անհիմն է, և կարգապահական վարույթի ընթացիկ փուլի ոչ պատշաճ իրականացման արդյունքում պայմանագրի բնօրինակը չներկայացնելը չէր կարող Խորհրդի կողմից մեկնաբանվել ի վնաս Փաստաբանի։
(․․․) Դատարանի գնահատմամբ, Փաստաբանի կողմից պայմանագրի բնօրինակի փոխարեն դրա՝ նոտարական կարգով վավերացված պատճենի ներկայացումը չէր կարող մեկնաբանվել ի վնաս Փաստաբանի, հատկապես այն դեպքում, երբ Խորհուրդը զրկված չէր Կարգի 15-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ լրացուցիչ այնպիսի ապացույց պահանջելու հնարավորությունից, որով կարող էր հաստատվել կամ հերքվել դիմող կողմի հայտարարությունը, մինչդեռ դրա փոխարեն իրեն վերագրելով այնպիսի լիազորություններ, որոնք Կարգով իրեն վերապահված չեն, ըստ էության, այդ լիազորությունների կատարմանը ենթադրաբար Փաստաբանի խոչընդոտելու հանգամանք է արձանագրել՝ Փաստաբանի վրա դնելով ոչ իրավաչափ բացասական հետևանքներ։
Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ Խորհուրդը ոչ իրավաչափորեն է լիարժեք ապացուցողական ուժ ունեցող փաստաթղթի առկայության պայմաններում բավարարվել միայն դիմողի հայտարարությունը հիմք ընդունելով։
Հետևաբար ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով նոտարական կարգով վավերացված պայմանագրի պատճենի արժանահավատությունը հերքող ապացույց վարույթում առկա չէ, Փաստաբանի կողմից վարույթի ընթացքում ներկայացված են եղել բավարար ապացույցներ՝ Օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ պարբերության 4-րդ մասի բացառության առկայության վերաբերյալ։
(․․․) Վերոգրյալն ինքնին բավարար համարելով 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումն անվավեր ճանաչելու, և ըստ այդմ՝ Արամազդ Կիվիրյանի հայցը բավարարելու համար, Դատարանը կողմերի մյուս փաստարկներին չի անդրադառնում։»:
Վերաքննիչ դատարանի 21.11.2024 թվականի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի վերաքննիչ բողոքը մերժվել և Դատարանի 08․06․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ. «(…) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստաբան Արամազդ Կիվիրյանն ունեցել է նախորդ վստահորդ Աշլի Վանիկ Մինասի գրավոր համաձայնությունը ներկայացնելու այն անձանց շահերը որևէ գործում, թեկուզ այդ անձանց շահերը հետագայում հակասեն Աշլի Վանիկ Մինասի շահերին: Այսինքն՝ տվյալ դեպքում, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, ներկայացնելով նախորդ վստահորդ Աշլի Վանիկ Մինասի շահերին հակասող շահեր ունեցող Արմինե Պողոսյանի շահերը, նախապես ունեցել է Աշլի Վանիկ Մինասի կողմից տրված գրավոր համաձայնությունը:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից չի ներկայացվել պայմանագրի բնօրինակը, որպեսզի հնարավոր լիներ նշանակել փորձաքննություն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ հիմնավորմամբ.
(․․․) հաշվի առնելով 08.11.2011թ. «Իրավաբանական ծառայությունների մասին» թիվ 02 պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը բնօրինակին համապատասխանելու կանխավարկածը, ինչպես նաև ապացուցողական լիարժեք և նույն ուժը ունենալու հանգամանքը, միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա չէ հակառակի վերաբերյալ որևէ փաստական տվյալ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իրավասու չէ Արամազդ Կիվիրյանից պահանջել պայմանագրի բնօրինակը, քանի որ այդ պահանջը վերը նշված հանգամանքների հաշվառմամբ կրում է ձևական բնույթ:
(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից ներկայացված 08.11.2011թ. «Իրավաբանական ծառայությունների մասին» թիվ 02 պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենն ունի դրա բնօրինակին հավասար իրավաբանական ուժ և հանդիսանում է գրավոր ապացույց, որը ենթակա էր գնահատման կարգապահական գործը նախապատրաստող անձի կողմից: Ինչ վերաբերում է նշված պայմանագրի բնօրինակը ներկայացնելու պահանջին, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն կրում է ձևական բնույթ, իսկ ձևական պահանջների չկատարման անբարենպաստ հետևանքների ազդեցությունը չի կարող դրվել Հայցվորի վրա: (․․․)»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Աշլի Վանիկ Մինասի ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը Պալատի նախագահին ուղղված 03․12․2016 թվականի (մուտքագրված՝ 05․12․2016 թվականին) դիմումով խնդրել է քննարկել փաստաբան Լ․ Ա․-ին13 կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (հատոր 3-րդ, գ․թ․ 13-14)։ Դիմումում, մասնավորապես, նշվել է, որ փաստաբան Լ․ Ա․-ն14 սկզբնապես ներկայացրել է Աշլի Վանիկ Մինասի շահերը թիվ ԵԱՆԴ/2548/02/08 քաղաքացիական գործով, իսկ հետագայում՝ Արմինե Պողոսյանի շահերը թիվ ԵԱՆԴ/1890/02/13 քաղաքացիական գործով։ Նշված վստահորդներն ունեցել են հակադիր շահեր, որպիսի պայմաններում Լ․ Ա․-ն15 Կանոնագրքի 3․2․2 կետի համաձայն չէր կարող ստանձնել Արմինե Պողոսյանի շահերի պաշտպանությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դրա վերաբերյալ առկա լիներ Աշլի Վանիկ Մինասի համաձայնությունը։
Նշված դիմումն առիթ է հանդիսացել Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 22.12.2016 թվականի «Փաստաբան Լ․ Ա․-ի16 նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու մասին» թիվ 503-Ա/ԿԳ-16225 որոշմամբ փաստաբան Լ․ Ա․-ի17 նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար․ կարգապահական վարույթը հարուցվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 3.2.5 և 3.2.8 ենթակետերի խախտման հատկանիշներով (հատոր 4-րդ, գ.թ.4-10)։
Կարգապահական վարույթի գործը Պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստելու նպատակով սահմանված կարգով ընտրված Նախապատրաստող Նվեր Սարգսյանի կողմից 23․02․2017 թվականին Լ․ Ա․-ին18 է հասցեագրվել հետևյալ բովանդակությամբ հիշեցում․ «Խնդրում եմ Ձեզ (․․․) 1․ Ձեր դիտողությունները ուղարկել 23․02․2017 թվականին, 2․ պատասխանել ներքոհիշյալ հարցերին․ (…) 4. Այլ փաստեր, որ Դուք կցանկանայիք նշել (այդ թվում Աշլի Մինասի համաձայնության առկայությունը) (հատոր 3-րդ, գ.թ. 92)։
Կարգապահական վարույթի ընթացիկ փուլի արդյունքներով Նվեր Սարգսյանի կողմից 27․02․2017 թվականին կազմվել է եզրակացություն (այսուհետ՝ Եզրակացություն) (հատոր 3-րդ, գ․թ․ 76-80)։ Եզրակացության եզրափակիչ մասում արձանագրված է․ «(․․․) Փաստաբանների Պալատի խորհրդին խնդրել համադրել Օրենքի և Կանոնագրքի հետևյալ պահանջները․
Փաստաբանության մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները,
Կանոնագրքի 3․2․5 կետի պահանջը,
Կանոնագրքի 3․2․8 կետի պահանջը,
Փաստաբանության վարույթի իրականացման կարգի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջները (․․․)»։ Նվեր Սարգսյանը Եզրակացությունը Լ․ Ա․-ին19 է տրամադրել 27․02․2017 թվականին (հատոր 3-րդ, գ․թ․ 74)։
Կարգապահական վարույթի ընթացիկ փուլի ավարտից հետո, վարույթի վերջնական փուլում՝ 25․05․2017 թվականին, Լ․ Ա․-ն20 Պալատի խորհրդին է ներկայացրել առարկություններ և «Արես» փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերության (Կատարող) և Աշլի Վանիկ Մինասի միջև 08.11.2011 թվականին կնքված «Իրավաբանական ծառայությունների մատուցման մասին» թիվ 02 պայմանագրի պատճենը (այսուհետ՝ Պայմանագիր) (հատոր 2-րդ, գ․ թ․ 35-36)։ Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ «Արես» փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունը (այսուհետև նաև՝ Կատարող), ի դեմս տնօրեն Լ․ Ա․-ի21, պարտավորվում է Աշլի Վանիկ Մինասին (այսուհետև նաև՝ Պատվիրատու) մատուցել իրավաբանական ծառայություններ, այն է՝ ներկայացնել Պատվիրատուի շահերը բոլոր դատական ատյաններում թիվ ԵԱՆԴ/2548/02/08 քաղաքացիական գործով՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի վերաբերյալ։ Պայմանագրի 1.4.5 կետի համաձայն՝ «Կատարողն իրավունք ունի ներկայացնելու այլ անձանց շահերը որևէ գործում (կամ գործերում), թեկուզ այդ անձանց շահերը հետագայում հակասեն Պատվիրատուի շահերին (սույն կետում նշված դրույթը հանդիսանում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով Պատվիրատուի կողմից տրված գրավոր համաձայնություն)»: Նոտարը վավերացրել է Պայմանագրի պատճենի համապատասխանությունը բնօրինակին ըստ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի։
Աշլի Վանիկ Մինասի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից 31․05․2017 թվականին Պալատի խորհուրդ են ներկայացվել միջնորդություն-առարկություններ։ Դրանցում, մասնավորապես, նշվել է․ «(․․․) Վստահորդիս հետ խոսելուց հետո, նրա անունից հայտարարում եմ, որ նման պայմաններով պայմանագիր Աշլի Վանիկ Մինասը չի կնքել Արես փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի հետ։ Վստահ ենք, որ այդ պայմանագիրը կեղծիքի արդյունք է։ Դրա մասին է վկայում այն, որ պայմանագիրը չի ներկայացվել բնօրինակի տեսքով, հակառակ պարագայում փորձաքննությամբ կարելի է պարզել պայմանագրի կեղծ լինելը։ (․․․) Պայմանագիրը փաստորեն «կազմվել է» 08․11․2011թ․, այսինքն վճռից բավականին ուշ։ Աշլի Մինասը հայրերեն լեզվին չի տիրապետում (հատոր 2-րդ, գ․ թ․ 7-9)։ Սեդա Սաֆարյանը 12․06․2017 թվականին Պալատի խորհուրդ ներկայացված միջնորդությամբ միջնորդել է, մասնավորապես, «փաստաբան Լ․ Ա․-ից22 և «Արես» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ից պահանջել Պայմանագրի բնօրինակը, Պայմանագրի բնօրինակը ներկայացվելու դեպքում նշանակել փորձագետ՝ առաջադրելով հետևյալ հարցերը․ «արդյոք Պայմանագրում Աշլի Վանիկ Մինասի ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից, ինչ վաղեմություն ունեն Պայմանագրի տեքստը, կնիքը և ստորագրությունները» (հատոր 2-րդ, գ․ թ․ 27-28)։ Սեդա Սաֆարյանը 20․07․2017 թվականին ներկայացված առարկություններով հավելել է, որ․ «Նշված պայմանագրի կնքման անհրաժեշտությունը չի եղել, քանի որ պայմանագրում նշված քաղաքացիական գործը, որով պետք է մատուցվեր իրավաբանական ծառայություն, դեռևս 2011թ․ մայիս ամսին ամբողջությամբ ավարտված է եղել (․․․) (հատոր 2-րդ, գ․ թ․ 26)։
Հիմք ընդունելով Սեդա Սաֆարյանի 31․05․2017 թվականին Պալատի խորհուրդ ներկայացված միջնորդություն-առարկությունները՝ Պալատի կարգապահական գործերը համակարգող Նոննա Համբարձումյանը 09․06․20217 թվականին Լ․ Ա․-ին23 ուղղված գրությամբ հայտնել է․ «(․․․) դիմող Աշլի Վանիկ Մինասի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված միջնորդության քննարկման արդյունքում խորհուրդը որոշել է առաջարկել Ձեզ ներկայացնել 08․11․2011թ․ իրավաբանական ծառայություների մատուցան թիվ 2 պայմանագրի բնօրինակը՝ մինչև հաջորդ խորհրդի նիստը» (հատոր 1-ին, գ․ թ․ 112)։
Կարգապահական վարույթի ընթացքում Լ․ Ա․-ի24 կողմից Պայմանագրի բնօրինակը չի ներկայացվել, և վիճարկվող որոշումը Պալատի խորհուրդը կայացրել է Պայմանագրի բնօրինակի բացակայության պայմաններում։
Վիճարկվող որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի «Փաստաբան Լ․ Ա․-ին25 կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու մասին» թիվ ԿԳ/73-Ա 18․08․2017 թվականի որոշմամբ փաստաբան Լ․ Ա․-ն26 ճանաչվել է մեղավոր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.2.5 և 3.2.8 ենթակետերի պահանջների խախտման համար, և վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ տուգանք 150.000 ՀՀ դրամ և լրացուցիչ կարգապահական տույժ՝ իր հաշվին 6 ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն «Դեոնթոլոգիա» թեմայով, 8 ակադեմիական ժամ ժամաքանակով (հատոր 1, գ.թ. 25-39)։
Պալատի խորհուրդը, մասնավորապես, գտել է, որ «Աշլի Մինասի և Արմինե Պողոսյանի մասնակցությամբ ԵԱՆԴ/1890/02/13 գործով կողմերը հանդիսանում են դատավարական հակառակորդներ՝ հայցվոր-պատասխանող։ Այս գործով Աշլի Մինասի և Արմինե Պողոսյանի շահերի միջև կա հակասություն, քանի որ մեկի հաղթանակը գույքային առավելություն է տալու իրեն ի վնաս մյուսի։ Աշլի Մինասի շահերը թիվ ԵԱՆԴ/2548/02/08 քաղաքացիական գործով ներկայացրել է փաստաբան Լ․ Ա․-ն27։ Փաստաբան Լ․ Ա․-ն28 իրավաբանական օգնություն է տրամադրել Արմինե Պողոսյանին (թիվ ԵԱՆԴ/1890/02/13 քաղաքացիական գործով), որը հանդիսանում է Աշլի Վանիկ Մինասի հակառակորդ կողմը։ Հետևաբար Խորհուրդը գտնում է, որ փաստաբան Լ․ Ա․-ի29 նախկին վստահորդ Աշլի Մինասի շահերը հակասում են փաստաբան Լ․ Ա․-ի30 վստահորդ Արմինե Պողոսյանի շահերին»։ Անդրադառնալով Աշլի Վանիկ Մինասի համաձայնությանն առ այն, որ Լ․ Ա․-ն31 իրավաբանական օգնություն տրամադրի հակադիր շահեր ունեցող անձանց՝ Պալատի խորհուրդը նշել է․ «Գործնականում, Պալատի խորհուրդն ապացույց է համարել նաև փաստաթղթի պատճենը, եթե որևէ կողմ կասկածի տակ չի դրել դրա իսկությունը։ Տվյալ դեպքում դիմող կողմը կասկածի տակ է դրել դրա իսկությունը, իսկ Խորհուրդն էլ պահանջել է բնօրինակը Լ․ Ա․-ից32, որը սակայն չի ներկայացվել։ Դիմող կողմի առարկության պարագայում, փաստաբան Լ․ Ա․-ի33 կողմից ներկայացված նոտարական կարգով վավերացված պատճենը Պալատի խորհուրդը չի համարում որպես Կարգի 17-րդ հոդվածից բխող գրավոր ապացույց, քանի որ նույնիսկ նոտարի կողմից պատճենի վավերացման գործողությունը չի կարող ապահովել փաստաթղթի վրա ստորագրության նմանակումը կամ այլ անձի փոխարեն ստորագրելը։ Պալատի խորհուրդը փորձաքննություն նշանակելու նպատակով պահանջել է այդ պայմանագրի բնօրինակը, որը սակայն չի ներկայացվել։ (…) Խորհուրդը չի կարող Պայմանագրի պատճենը ընդունել որպես ապացույց, երբ՝
-դիմողը պնդում է, որ Պայմանագիր չի ստորագրել,
-Պայմանագիրը թվագրված է 08․11․2011թ․, մինչդեռ դրա կարգավորման առարկան՝ ստորագրումից մոտ 8 ամիս առաջ ավարտված գործընթացն էր․
-փաստաբան Լ․ Ա․-ը34 չի ներկայացնում պայմանագրի բնօրինակը և որևէ փաստարկ չի բերում բնօրինակը չներկայացնելու պատճառների մասին»։
Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանն իրավունք չունի փաստաբանական օգնություն ցույց տալ այն դեպքում, երբ պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը:
Կանոնագրքի 3․2․5 կետի համաձայն՝ փաստաբանն իրավունք չունի ընդունել հանձնարարությունը, նաև Օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Կանոնագրքի 3․2․8 կետի համաձայն՝ փաստաբանը պետք է հրաժարվի նոր վստահորդի օգտին գործել, եթե առկա է նախորդ վստահորդի կողմից վստահված գաղտնիքի բացահայտման վտանգ, կամ եթե այն տեղեկատվությունը, որին տիրապետում է փաստաբանը նախորդ վստահորդի վերաբերյալ, կարող է անբարեխիղճ արտոնություն ստեղծել նոր վստահորդի համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված արգելքի խախտման փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ է հետևյալ փաստակազմի առկայությունը․
- երկու վստահորդների միջև շահերի հակասությունը,
- իր շահերին հակասող շահեր ունեցող այլ վստահորդի իրավաբանական օգնություն ցույց տալու վերաբերյալ՝ նախորդ վստահորդի համաձայնության բացակայությունը։
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՆԴ/1890/02/13 և թիվ ԵԱՆԴ/2548/02/08 քաղաքացիական գործերով մասնակցիների կազմի, հայցերի առարկաների ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ Լ․ Ա․-ն35 նախորդ վստահորդ Աշլի Վանիկ Մինասի և Արմինե Պողոսյանի շահերը հակասող շահեր են (այս փաստն ըստ էության չի էլ վիճարկվում), որպիսի պայմաններում վիճարկվող որոշման իրավաչափության գնահատման նպատակի համար էական նշանակություն է ստանում հետևյալ հարցի պարզումը․ արդյո՞ք կարգապահական վարույթի շրջանակներում Կարգով սահմանված ապացուցման կանոններին համապատասխան պարզվել է Աշլի Վանիկ Մինասի՝ իր շահերին հակասող շահեր ունեցող մեկ այլ վստահորդի իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ համաձայնության առակայության (բացակայության) փաստը։
Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ նշված փաստի ապացուցման բեռը Կարգի 15-րդ հոդվածով սահմանված՝ ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան («Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:») կարգապահական վարույթի շրջանակներում կրել է Լ․ Ա․-ն36, քանզի համաձայնության առկայությունը վերջինիս կողմից վկայակոչված և վերջինիս համար բարենպաստ փաստ է։ Ավելին, նշված հոդվածի 4-րդ մասին համապատասխան («Կողմերից յուրաքանչյուրը մինչև Նախապատրաստողի կողմից եզրակացություն տալը պարտավոր է մյուս կողմի առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների կամ առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ Կարգով:») Լ․ Ա․-ն37 մինչև Նախապատրաստողի կողմից եզրակացություն տալը պարտավոր էր դիմող կողմի առջև բացահայտել համաձայնագրի բովանդակությունը։ Ըստ այդմ՝ Կարգի 15-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Լ․ Ա․-ն38 էր կրելու համաձայնության առկայության փաստն ապացուցելու պարտականությունը չկատարելու բացասական հետևանքները («Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:»)։
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ․ Ա․-ն39 կարգապահական վարույթի ընթացիկ փուլում Նախապատրաստողին չի ներկայացրել խնդրո առարկա համաձայնության վերաբերյալ որևէ ապացույց՝ չնայած նրան, որ ընթացիկ փուլի ընթացքում Նախապատրաստողի կողմից Լ․ Ա․-ին40 առաջադրվել են կոնկրետ հարցադրումներ, առաջարկվել է ներկայացնել դիտողություններ, գործի համար անհրաժեշտ փաստեր, այդ թվում՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող համաձայնությունը (տե՛ս, Նախապատրաստող Նվեր Սարգսյանի կողմից 23․02․2017 թվականին Լ․ Ա․-ին41 հասցեագրված հիշեցումը)։ Խնդրո առարկա Պայմանագրի պատճենը Լ․ Ա․-ն42, ում տրամադրության տակ է եղել նշված ապացույցը, ներկայացրել է կարգապահական վարույթի միայն վերջնական փուլում, ինչը նշանակում է, որ բնօրինակը ներկայացնելու պահանջը կարող էր օբյեկտիվորեն և իրավաչափորեն ներկայացվել միայն վարույթի վերջնական փուլում՝ Պալատի Խորհրդի կողմից, և Պայմանագրում առկա ստորագրության՝ Աշլի Վանիկ Մինասի կողմից կատարված լինելու հանգամանքը փորձաքննությամբ կարող էր պարզվել միայն կարգապահական վարույթի վերջնական փուլում։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի դիրքորոշումներն առ այն, որ․ «(․․․) փորձաքննություն նշանակելու հարցը կարող էր լուծվել միայն կարգապահական վարույթի ընթացիկ փուլում և գտնվում է Նախապատրաստողի լիազորությունների տիրույթում (…) նախապատրաստողների կողմից թույլ տրված թերությունները չէին կարող Խորհրդին հիմք տալ Կարգի 15-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ լրացուցիչ ապացույցներ լիազորությունը մեկնաբանել այնքան լայն, որ իրեն վերագրվեր նախապատրաստողի՝ բացառիկ դեպքում փորձաքննություն նշանակելու լիազորությունը։»։
Դատարանը հիմնավոր չի համարում նաև Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ «(․․․) ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իրավասու չէ Լ․ Ա․-ից43 պահանջել պայմանագրի բնօրինակը, քանի որ այդ պահանջը վերը նշված հանգամանքների հաշվառմամբ կրում է ձևական բնույթ»:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն դեպքում Պայմանագրի բնօրինակի պահանջը, հակառակ Վերաքննիչ դատարանի պնդման, ձևական բնույթ չի կրել, այլ ունեցել է էական նշանակություն՝ հաշվի առնելով, որ դիմող կողմը վիճարկել է Պայմանագրում Աշլի Վանիկ Մինասի ստորագրությունը վերջինիս կողմից կատարված լինելու փաստը, ինչը կարող էր պարզվել միայն Պայմանագրի բնօրինակի փորձաքննությամբ։ Պալատի խորհուրդը ոչ թե չի ճանաչել Պայմանագրի պատճենի ապացուցողական ուժը, այլ բնօրինակը ներկայացնելու պահանջը պայմանավորել է փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությամբ։ Այլ կերպ՝ խնդիրը վերաբերում էր ոչ թե Պայմանագրի պատճենի՝ որպես պատշաճ ապացույցի թույլատրելիությանը, այլ Պայմանագրում Աշլի Վանիկ Մինասի անվան դիմաց առկա ստորագրությունը վերջինիս կողմից կատարված լինելու փաստը բնօրինակի փորձաքննությամբ պարզելու անհրաժեշտությանը։ Այդ մասին է վկայում, մասնավորապես, վիճարկվող որոշման մեջ առկա հետևյալ փաստարկումը․ «Գործնականում, Պալատի խորհուրդն ապացույց է համարել նաև փաստաթղթի պատճենը, եթե որևէ կողմ կասկածի տակ չի դրել դրա իսկությունը։ Տվյալ դեպքում դիմող կողմը կասկածի տակ է դրել դրա իսկությունը, իսկ Խորհուրդն էլ պահանջել է բնօրինակը Լ․ Ա․-ից44, որը սակայն չի ներկայացվել։ Դիմող կողմի առարկության պարագայում, փաստաբան Լ․ Ա․-ի45 կողմից ներկայացված նոտարական կարգով վավերացված պատճենը Պալատի խորհուրդը չի համարում որպես Կարգի 17-րդ հոդվածից բխող գրավոր ապացույց, քանի որ նույնիսկ նոտարի կողմից պատճենի վավերացման գործողությունը չի կարող ապահովել փաստաթղթի վրա ստորագրության նմանակումը կամ այլ անձի փոխարեն ստորագրելը։ Խորհուրդը չի կարող Պայմանագրի պատճենը ընդունել որպես ապացույց, երբ՝
-դիմողը պնդում է, որ Պայմանագիր չի ստորագրել,
-Պայմանագիրը թվագրված է 08․11․2011թ․, մինչդեռ դրա կարգավորման առարկան՝ ստորագրումից մոտ 8 ամիս առաջ ավարտված գործընթացն էր,
-փաստաբան Լ․ Ա․-ն46 չի ներկայացնում պայմանագրի բնօրինակը և որևէ փաստարկ չի բերում բնօրինակը չներկայացնելու պատճառների մասին»։
Ինչ վերաբերում է սույն վարչական գործի քննության ընթացքում Դատարան ներկայացված «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 12․05․2017 թվականի փորձագիտական եզրակացությանը, որի հետևությունների բաժնի համաձայն՝ Պայմանագրի «դարձերեսի ստորին ձախ ասում՝ «Ա․ Վ․ Մինաս» տպագիր գրառման դիմաց տեղավորված ստորագրությունը հավանաբար կատարվել է Աշլի Վանիկ Մինասի կողմից։ Ձեռք բերել էական կարևոր իդենտիֆիկացնող հատկանիշներ ավելի քանակ կատեգորիկ հետևության հանգելու համար չհաջողվեց (․․․)» (հատոր 4-րդ, գ․ թ․ 95-95), ապա Վճռաբեկ դատարանը նկատում է, որ այս եզրակացությամբ ևս աներկբա չէ Պայմանագրում ստորագրությունն Աշլի Վանիկ Մինասի կողմից կատարված լինելը։
Վերոհիշյալի հիման վրա հաշվի առնելով, որ Պայմանագրի բնօրինակը Լ․ Ա․-ի47 կողմից չներկայացվելու և դրանով պայմանավորված՝ Պայմանագրում Աշլի Վանիկ Մինասի անվան դիմաց ստորագրության՝ վերջինիս կողմից կատարված լինելու փաստը փորձաքննությամբ պարզելու հնարավորության բացակայության պայմաններում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող՝ համաձայնության առկայության փաստը մնացել է չապացուցված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Պալատի խորհուրդը, Կարգով սահմանված ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան, իրավաչափորեն է հաստատված համարել հայցվոր Լ․ Ա․-ի48 կողմից Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արգելքի խախտման փաստը, ինչն անտեսել են ստորադաս դատարանները՝ խախտելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը, որի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
Հաշվի առնելով, որ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի խախտման փաստն արդեն բավարար հիմք էր Լ․ Ա․-ին49 կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ նաև Կանոնագրքի 3․2․2 և 3․2․8 կետերի խախտումներին։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի առանձին փաստարկներ ընդհանրապես քննության առարկա չեն դարձվել ստորադաս դատարանների կողմից, որպիսի պայմաններում առկա է սույն գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.11.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2․ Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
_______________
1 Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
3 Հանդիսանում է անձնական տվյալ
4 Հանդիսանում է անձնական տվյալ
5 Հանդիսանում է անձնական տվյալ
6 Հանդիսանում է անձնական տվյալ
7 Հանդիսանում է անձնական տվյալ
8 Հանդիսանում է անձնական տվյալ
9 Հանդիսանում է անձնական տվյալ
10 Հանդիսանում է անձնական տվյալ
11 Հանդիսանում է անձնական տվյալ
12 Հանդիսանում է անձնական տվյալ
13 Հանդիսանում է անձնական տվյալ
14 Հանդիսանում է անձնական տվյալ
15 Հանդիսանում է անձնական տվյալ
16 Հանդիսանում է անձնական տվյալ
17 Հանդիսանում է անձնական տվյալ
18 Հանդիսանում է անձնական տվյալ
19 Հանդիսանում է անձնական տվյալ
20 Հանդիսանում է անձնական տվյալ
21 Հանդիսանում է անձնական տվյալ
22 Հանդիսանում է անձնական տվյալ
23 Հանդիսանում է անձնական տվյալ
24 Հանդիսանում է անձնական տվյալ
25 Հանդիսանում է անձնական տվյալ
26 Հանդիսանում է անձնական տվյալ
27 Հանդիսանում է անձնական տվյալ
28 Հանդիսանում է անձնական տվյալ
29 Հանդիսանում է անձնական տվյալ
30 Հանդիսանում է անձնական տվյալ
31 Հանդիսանում է անձնական տվյալ
32 Հանդիսանում է անձնական տվյալ
33 Հանդիսանում է անձնական տվյալ
34 Հանդիսանում է անձնական տվյալ
35 Հանդիսանում է անձնական տվյալ
36 Հանդիսանում է անձնական տվյալ
37 Հանդիսանում է անձնական տվյալ
38 Հանդիսանում է անձնական տվյալ
39 Հանդիսանում է անձնական տվյալ
40 Հանդիսանում է անձնական տվյալ
41 Հանդիսանում է անձնական տվյալ
42 Հանդիսանում է անձնական տվյալ
43 Հանդիսանում է անձնական տվյալ
44 Հանդիսանում է անձնական տվյալ
45Հանդիսանում է անձնական տվյալ
46 Հանդիսանում է անձնական տվյալ
47 Հանդիսանում է անձնական տվյալ
48 Հանդիսանում է անձնական տվյալ
49 Հանդիսանում է անձնական տվյալ
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Լ. Հակոբյան Ա. Թովմասյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|