ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 1993 թվականի N 507
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1991/92 ԵՎ 1992/93 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի 1991/92 և 1992/93 ուսումնական տարիների ուսման վարձ սահմանելիս չի ներառվել ավելացված արժեքի հարկը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն ազատել ավելացված արժեքի հարկից` 1991/92 և 1992/93 ուսումնական տարիների ուսման վարձի գծով, ինչպես նաև դրա հետ կապված` հաշվարկված տուգանքներից և տույժերից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|