ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԳԱՆՁՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 506
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 1993 թվականի N 506

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԳԱՆՁՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում և քոլեջներում 1993/94 ուսումնական տարվա ընդունելության քննությունները կենտրոնացված կարգով կազմակերպելու ու անցկացնելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության պետական քոլեջներում և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում 1993/94 ուսումնական տարվա ընդունելության քննությունները կենտրոնացված կարգով կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր դիմորդից 250 ռուբլի գանձելու վերաբերյալ:

2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում և քոլեջներում 1993/94 ուսումնական տարվա ընդունելության քննությունների կազմակերպման ու անցկացման ծառայությունների դիմաց դիմորդներից գանձվող վճարն ազատել ավելացված արժեքի հարկից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան