ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3711-Ա |
«29» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի Հ.2603-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Քնարիկ Կրբաշյանի լիազորված անձ Սարգիս Խաչատրյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2026 թվականի մայիսի 21-ի հ.2603-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-66570-26 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի մայիսի 21-ի «Հաղթանակ տեղամաս 3-րդ փողոց 5-րդ նրբանցք հ.3 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.2603-Ա որոշման 3-րդ պարբերությունում և 1-ին կետում՝ «400.0քմ» թիվը փոխարինել «393.04քմ» թվով:
| Տ. Ավինյան |