ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ն. ԳՈԳՈԼԻ ՓՈՂՈՑԻ Հ.26/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3707-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3707-Ա

«29» հուլիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն. ԳՈԳՈԼԻ ՓՈՂՈՑԻ Հ.26/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Քնարիկ Սեդրակյանի և Ռիտա Պետրոսյանի լ/ա Սամվել Ղազարյանի դիմումը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Ն.Գոգոլի փողոցի հ.26/11 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2025 թվականի մարտի 18-ի հ.18032025-01-0230 վկայականը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ հ.ԱՏ-03072026-01-0806 տեղեկանքը, հողամասի տեղագրական հանույթը, 01-012-0341-0350 ծածկագրով կից հողամասի սեփականատիրոջ համաձայնությունը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Գոգոլի փողոցի հ.26/11 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 506.15քմ՝ որքան, որ ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18032025-01-0230 վկայականում, սակայն քարտեզում գծային չափերը սխալ են տեղադրված:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որsոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշանների համաձայն հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում, հողամասի կադաստրային ծածկագիրն է 01-012-0341-0352:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի հուլիսի 8-ի հ.Ն/43817-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Ն.Գոգոլի փողոցի հ.26/11 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի սահմանները որոշվում են 506.15քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 506.15քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան