ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3614-Ա |
«22» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի Հ.611-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Բարսեղյանի լ/ա Դավիթ Բաղդասարյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2023 թվականի մարտի 10-ի հ.611-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին հ.Կ-24122025-01-0059 որոշումը, «Հայկ Ավագյան Ալեքսանի» ԱՁ-ի կողմից 2026 թվականի ապրիլի 09-ին կազմված տեղագրական հանույթը, Դ-37545-26 դիմում-հայտով ներկայացված համաձայնությունը հողամասի մակերեսը պակաս չափերով քննարկելու համար:
Հաղթանակ տեղամաս 51 թիվ 3ա հասցեում գտնվող՝ 01-007-0138-0168 կադաստրային ծածկագրով հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն գտնվում է բնակավայրերի խառը կառուցապատման հողերի գոտում:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի հուլիսի 10-ի հ.Դ-44315-26 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի մարտի 10-ի «Հաղթանակ տեղամասի 51 թիվ-3ա հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.611-Ա որոշման առաջին կետում «700.0քմ» բառերը փոխարինել «589.45քմ» բառերով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակ տեղամասի 51 թիվ-3ա հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
| Տ. Ավինյան |