ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«24» հուլիսի 2026 թ. |
N 804-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1318-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի «Դրամական միջոցներ ներդրած անձին որպես դրամական միջոցների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշվին մուտքի հաստատում՝ տրամադրվող անդորրագրի կիրառման կարգը և ձևը, ինչպես նաև որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում՝ ներդրված դրամական միջոցների վերադարձման (հաշվանցման) կարգը, վերադարձման (հաշվանցման) դիմումի և մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների ձևերը սահմանելու մասին» N 1318-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումներն և փոփոխությունները՝
1) Հրամանի նախաբանում «4-րդ մասը,» բառերից հետո լրացնել «55-րդ հոդվածի 10-րդ մասը,» բառերը.
2) Հրամանի 1-ին հավելվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 13-րդ կետերում, նույն հավելվածի ձևի 6-րդ տողում, Հրամանի 2-րդ հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «գանձապետական հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին» բառերով․
3) Հրամանի վերնագրից, 1-ին կետի 2-րդ ենթակետից, 2-րդ հավելվածի վերնագրից, նույն հավելվածի 1-ին կետից հանել «(հաշվանցման)» բառը, Հրամանի 2-րդ հավելվածի 2-րդ կետից, 4-րդ կետի 2-րդ ենթակետից, Հրամանի 2-րդ հավելվածի N 3 ձևի վերնագրից և 4-րդ տողից հանել «(հաշվանցումը)» բառը, Հրամանի 2-րդ հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետից և Հրամանի 2-րդ հավելվածի N 1 ձևի 2-րդ տողից հանել «կամ հաշվանցման» բառերը, Հրամանի 2-րդ հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետից, Հրամանի 2-րդ հավելվածի N 1 ձևի 5-րդ տողից հանել «(հաշվանցվող)» բառը.
4) Հրամանի 1-ին հավելվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«2. Անդորրագիրը մաքսային մարմնի կողմից տրամադրվում է սույն կարգին կից ձևին համապատասխան՝ հայտարարատուի կամ նրա լիազորված մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային մարմին ներկայացված՝ կանխավճարների գումարները որպես մաքսային պարտավորությունների կատարման ապահովում օգտագործելու վերաբերյալ դիմումի հիման վրա՝ անձի կողմից ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մինչև ապրանքների բացթողումը, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետի։»․
5) Հրամանի 1-ին հավելվածի 3-րդ, 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․
6) Հրամանի 1-ին հավելվածի 4-րդ կետում «վճարված» բառը փոխարինել «փոխանցված» բառով․
7) Հրամանի 1-ին հավելվածի 8-րդ կետում «կամ հաշվանցման դիմումի ձևատեսքը» բառերը փոխարինել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված՝ չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային մարմիններին ներկայացվող դիմումների ձևատեսքերը» բառերը.
8) Հրամանի 1-ին հավելվածի 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«13. Անդորրագրի տրամադրումը մաքսային մարմնի կողմից մերժվում է՝ Կառավարության կողմից սահմանված դեպքերին չհամապատասխանելու և (կամ) պայմանները ապահովված չլինելու դեպքերում։»․
9) Հրամանի 1-ին հավելվածի 14-րդ կետում «Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան՝ գանձապետական» բառերը փոխարինել «Գանձապետական ավանդային» բառերով․
10) Հրամանի 2-րդ հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «վերադարձման» բառից առաջ լրացնել «՝ մաքսային միասնական հաշվին որպես կանխավճար» բառերը, նույն կետի 2-րդ ենթակետում «.» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
11) Հրամանի 2-րդ հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«5. Սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման կայացման դեպքում՝ համապատասխան դրամական միջոցները, որոշումը կայացվելուց հետո անմիջապես էլեկտրոնային համակարգի միջոցով ուղղվում են մաքսային միասնական հաշվին՝ որպես կանխավճարի գումարներ, իսկ սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման կայացման դեպքում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում մերժման վերաբերյալ որոշումը ներկայացվում է դիմումատուին։».
12) Հրամանի 2-րդ հավելվածի 6-րդ կետը, 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը, Հրամանի 2-րդ հավելվածի N 1 ձևի 3-րդ և 4-րդ տողերը, N 2 ձևի 6-րդ տողը, Հրամանի 2-րդ հավելվածի N 4 ձևն ուժը կորցրած ճանաչել.
13) Հրամանի 2-րդ հավելվածի N 2 ձևի վերնագրում «ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ» բառից առաջ լրացնել «՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՈՐՊԵՍ ԿԱՆԽԱՎՃԱՐ» բառերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
|
7/24/2026 |
Է. Հակոբյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|