ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3678-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3678-Ա

«28» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 522-Ա և 526-Ա որոշումների պահանջները, ինչպես նաև ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝

1. Երևան քաղաքի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի մինչև 270 մետր (կմ 1+820-ից մինչև կմ 1+980` գումարած 110 մ մոտեցնող ճանապարհներ) անավարտ հատվածի կառուցման նպատակով շինարարական աշխատանքների և այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ «Հրատապ մեկ անձից» գնում կատարելու ձևով։

2. Հրավերները տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված՝ գնման հայտերում նշված անձանց (հնարավոր մասնակիցներին)։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա։

4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

Տ. Ավինյան