ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3610-Ա |
«22» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ք. ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՉԱՐԲԱԽ ՓՈՂՈՑ 21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Աշոտ Զախարյանի դիմումը՝ Ք.Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ փողոց 21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Գագիկի Զախարյանին պատկանող 01-011-0245-0049 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02032026-01-0241 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` խաղող:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գրանցման 2 մարտի 2026 թվականի N 02032026-01-0241 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 26 մայիսի 2026 թվականի h.ԴԳ-4681, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 21 մայիսի 2026 թվականի հ.ՄՇ/16519, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 21 մայիսի 2026 թվականի 53/53.13/3391-2026 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 21 մայիսի 2026 թվականի հ.1339/26-1 գրությունները:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 10 սեպտեմբերի 2024 թվականի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի` այլ հողեր գոտում։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 4 հունիսի 2020 թվականի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10 սեպտեմբերի 2024 թվականի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 10 սեպտեմբերի 2024 թվականի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Ք.Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ փողոց 21 հասցեում գտնվող, Աշոտ Զախարյանին սեփականության իրավունքով պատկանող 01-011-0245-0049 կադաստրային ծածկագրով, 0.038248հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառա-վարության 29 դեկտեմբերի 2011 թվականի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` բնակելի կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապե-տահատակագծային առաջադրանք/։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |