ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3645-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3645-Ա

«24» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

24.07.2026 թ.

հ. 3645-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Անահիտ Պապյան

Հր. Ներսիսյան փողոց, հ.14/1 շենք, հ.1/11 շինություն, հ.17

ավտոկայանատեղ

Անշարժ գույքի առուվաճառքի 10.07.2026թ. հ.2560 պայմանագրով, Անահիտ Պապյանի կողմից ձեռք բերված Հր. Ներսիսյան փողոցի հ.14/1 շենքի հ.1/11 շինություն, հ.17 ավտոկայանատեղին տրամադրել հասցե՝ Հր. Ներսիսյան փողոց, հ.14/1 շենք, ավտոկայանատեղ հ.123

01123TQMP9CS

 

2

Կարեն Մարտիրոսյան
/լիազորված անձ/
Արուսյակ և Հասմիկ Դերձակյաններ

Կոնդի փողոց, հ.93

բնակելի տուն

Արուսյակ և Հասմիկ Դերձակյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Կոնդի փողոցի հ.93 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1562081/ տրամադրել հասցե՝ Կոնդի փողոց, հ.93/1

01063SVYCAA3

 

3

Նաիրա Վարդապետյան

Այգեձորի հ.78ա փողոց, հ.14

հողամաս

Անշարժ գույքի առուվաճառքի 08.07.2026թ. հ.3064 պայմանագրով, Նաիրա Վարդապետյանի կողմից ձեռք բերված Այգեձորի հ.78ա փողոցի հ.14 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, հ.85

01033M2TLDMK

 

4

Արմեն Մելիքյան

Հաղթանակ թաղամաս 1-ին փողոց, հ.1/453

հողամաս

Արմեն Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/453 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.27102025-01-0397/ բաժանման հատակագծով առանձնացվող 60.48քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, հ.11/8

01073VRDXBHZ

 

5

Արմեն Մելիքյան

Հաղթանակ թաղամաս 1-ին փողոց, հ.1/453

հողամաս

Արմեն Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/453 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.27102025-01-0397/ մնացորդային 60.47քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, հ.11/9

01073S6BGFFD

 

6

Ռուզաննա Ղազարյան
/լիազորված անձ/
Վարդուշ Դարբինյան
/սեփականատեր/

Սարի թաղ 3-րդ փողոց, հ․4/1 և հ․4/3

բնակելի տուն

Վարդուշ Դարբինյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարի թաղ 3-րդ փողոցի հ․4/1 և հ․4/3 հասցեներում գտնվող բնակելի տներին /վկ․ հ․19012026-01-0292 և հ․23062026-01-0151/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Սարի թաղ 3-րդ փողոց, հ․4/1

01053QCSWZAD

 

7

Արման Խաչատրյան

Թադևոսյան փողոց, հ.19/4 և հ.19/5

հողամաս

Արման Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Թադևոսյան փողոցի հ.19/4 և հ.19/5 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.20062017-01-0176 և հ.10022025-01-0174/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Եղ. Թադևոսյան փողոց, հ.19/4

01113M4CLCEW

 

8

Աշոտ Ավետիսյան
/լիազորված անձ/
Լինդա Վարտանյան

Վ. Անտառային փողոց, հ.127/5 շենք, հ.21

տարածք

Լինդա Վարտանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Անտառային փողոցի հ.127/5 շենքի հ.21 հասցեում գտնվող օժանդակ տարածքին /սեփ. վկ. հ.2676006/ տրամադրել հասցե՝ Լ. Ազգալդյան փողոց, հ.5 շենք, հ.21

010638X5JMYY

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան