ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3622-Ա |
«23» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի Հ.2765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի Հ.223-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.06.2026թ. հ.20-Ել-41551 եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Գայանե Խաչատրյանի 07.05.2026թ. հ.Դ-46259-26 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 16-ի «Թաիրով փողոցի հ.21/3 բնակելի տան նկատմամբ Գայանե Ստեփանի Խաչատրյանի գույքային իրավունքները վերականգնելու, 65.09քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.2765-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, Երևան քաղաքի Թաիրով փողոց հ.21/3 հասցեում գտնվող 365.09 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման:».
2) Որոշման 3-րդ կետում՝ «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 31-ի «Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 16-ի հ.2765-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հ.223-Ա որոշման 2-րդ կետը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|