ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3631-Ա |
«23» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, Ն․ԶԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.104/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ «ՍՎԵՏԼԱՆԱ ՕՀԱՆՅԱՆ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 16.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ՃԱՐՏԱՐԱԳԵՏ» ՍՊԸ-ի կողմից 20.05.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «Հովիկ Հովակիմյան» ԱՁ-ի կողմից 05.05.2026թ. տրված եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից տրված հ․ԳՄ/11142-2026 գրությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (30.06.2026թ. հ.Դ-67586-26)․
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 17.07.2019թ. տրված 01/18-Օ-417-807 շինարարության թույլտվությունը։
2. Երևան, Արաբկիր, Ն.Զարյան փողոց, հ.104/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 23.09.2008թ. հ.2246111 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.20268QXKSW) անհատ ձեռնարկատեր «Սվետլանա Օհանյան»-ին (պետական գրանցման համարը 282.08898 տրված 14.02.2007թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 11034,4քառ.մետր (բազմաբնակարան բնակելի շենք) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 67762251 (վաթսունյոթ միլիոն յոթ հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր հիսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|