|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
«19» «հունիսի» 2026 թ․ թիվ 160-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«21» «հուլիսի» 2026 թ․ թիվ 190-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը սահմանում է միասնական ստանդարտներ բոլոր սուբյեկտների համար և ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման ստանդարտներ սահմանող նորմատիվ մի շարք իրավական ակտերը կորցրել են իրենց արդիականությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը
Որոշում են.
1. Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 14, 29, 35, 38, 40, 19, 26 ստանդարտները բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատելու մասին» թիվ 414-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 8-ի «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» թիվ 277-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 37 և 39 ստանդարտները բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատելու մասին» թիվ 278-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Նուրբեկյան |
|
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար |
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|