ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄ-ԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 548
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1993 թ. N 548
Քաղ. Երևան

 

«ՀԱՅԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄ-ԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով ցրտահերկի, ձմռան նախապատրաստման և 1994 թվականի գարնանացանի ու մյուս գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար էներգակիրների, քսանյութերի, պահեստամասերի ձեռքբերման և հանրապետություն ներկրման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 25-ի «Վառելիքաէներգետիկ ռեսուրսների ձեռքբերման և մյուս միջոցառումների համար վարկային էմիսիա տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը հիմք ընդունելու մասին» որոշմամբ թույլատրված վարկային էմիսիայի հաշվին հանրապետության կենսագործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման մասին» N 15 որոշմամբ էներգակիրների և պահեստամասերի ձեռքբերման համար հատկացված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 10-ի N 164 որոշմամբ մարման ժամկետը մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը երկարաձգված, սակայն չմարված 1011 մլն ռուբլի վարկի մարման ժամկետը երկարաձգել մինչև 1994 թվականի ապրիլի 1-ը։

Երկարաձգված վարկը օգտագործել. էներգակիրների և քսանյութերի ձեռքբերման համար` 981 մլն ռուբլի, պահեստամասերի ձեռքբերման համար` 30 մլն ռուբլի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայպետագրոբանկին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ «Հայագրոսպասարկում» ՀԱՄ-ի 1993 թվականի տարեկան ամփոփ հաշվետվության հիման վրա մինչև 1994 թվականի մարտի 20-ը առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն սույն որոշմամբ երկարաձգված վարկի սահմանված ժամկետում մարման մասին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան