ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 489
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 1993 թ. N 489

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի, քիմիական և իրական վտանգ ներկայացնող այլ օբյեկտների առկայությունը, բնական և արտադրական խոշոր վթարների դեպքում ճառագայթային և քիմիական վարակման գոտիներում փրկարարական և վթարային աշխատանքների օպերատիվ կազմակերպման համար մասնագիտացված ստորաբաժանումների անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը`

ա) 1993-1995 թվականների ընթացքում կազմավորել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության գունդ` ըստ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից հաստատված կառուցվածքի և ստորաբաժանումների ծավալման գրաֆիկի.

բ) թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության գնդի առաջին ստորաբաժանումը ծավալել Հայաստանի Հանրապետության կառավարության պահեստային կառավարման կետի տարածքում և նրա 1993 թվականի պահպանման ծախսերը` 20 մլն ռուբլու չափով, իրականացնել քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի 1993 թվականի ընդհանուր բյուջետային միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության պահեստային կառավարման կետի տարածքը, շենքերի, շինությունների, ապաստարանների և տեխնիկական միջոցների շահագործումն ու սպասարկումը հանձնել քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) ըստ քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի հայտերի, ապահովել կազմավորվող գնդի համալրումը շարքային կազմով և սահմանված կարգով հատկացնել նրան անհրաժեշտ սպառազինություն և հատուկ տեխնիկա.

բ) նախատեսել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության գնդի ստորաբաժանումների` ըստ ծավալման գրաֆիկի, տեղաբաշխման համար համապատասխան բազայի հատկացում:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան