ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 227 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 529
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 1993 թ. N 529
Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 227 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 14-ի «Վարկային էմիսիայի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության 1993/94 թվականների ձմռանը նախապատրաստման միջոցառումների մասին» N 227 որոշման N 2 հավելվածի «Բնակարանային տնտեսություն» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 227 ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բնակարանային տնտեսություն

1108,0

Տանիքների նորոգում

171,0

Ներտնային ջրմուղ-կոյուղու ցանցերի, ջրհոս
խողովակների և հեղեղատարների նորոգում

118,0

Էլեկտրասնուցման ներքին ցանցի վերականգնում

166,0

Բնակելի ֆոնդի ընթացիկ նորոգում

108,0

Վերելակային տնտեսության վերականգնում

69,0

Վթարային շենքերի վերականգնում

124,0

Հարկերի բարձրացման մեթոդով կառուցված 16 հարկանի
բնակելի տների վերակառուցում (դժվար շահագործվող շենքեր)

30,0

Շենքերի ջերմացանցերի նորոգում (փորձարկումից հետո)

75,0

Բնակելի շենքերի մուտքերի դռների ձեռքբերում և տեղադրում

70,0

Ներտնային հաղորդակցուղիների ջերմամեկուսացում

60,0

Բնակտնտեսության կենտրոնական վթարային ծառայության
մեքենաների վերականգնում
8,0

Բնակտնտեսության կենտրոնական վթարային ծառայության
համար անհրաժեշտ նյութերի և սարքերի ձեռքբերում

 52,0
Էլեկտրական սալօջախների և դրանց պահեստամասերի ձեռքբերում

50,0

Հակավարակիչ միջոցառումներ (աղբատարների նորոգում)

 7,0

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ