ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1114-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2026 թվականի N 1114-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ և 605-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի (անձնագրի համար՝ AT0423037, 24.03.2020 թ․, տրված՝ 099-ի կողմից) (այսուհետ՝ քաղաքացի) սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 3-րդ փակուղի, 1 հասցեում գտնվող, 817.64 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.26 հա մակերեսով հողամասի (2021 թվականի սեպտեմբերի 22-ին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 22092021-07-0062, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք՝ 46,651,852.0 դրամ, այսուհետ՝ գույք 1) և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 2-րդ փակուղի, 6/1 հողամաս հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով հողամասի (2019 թվականի մայիսի 7-ին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 07052019-07-0017, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք՝ 2,887,500.0 դրամ, այսուհետ՝ գույք 2) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ գորգերի թանգարանի հիմնադրման և գործունեության ապահովման նպատակով՝ պահպանելով գույքի 1-ի տարածքում գտնվող բնակելի տանը քաղաքացու բնակելի տարածության օգտագործման իրավունքը։

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույք 1-ի և գույք 2-ի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով՝

1) դրույթ՝ գույք 1-ում քաղաքացու կողմից բնակելի տարածության օգտագործման իրավունքի վերաբերյալ.

2) որ պայմանագրի կնքման և դրանից բխող ծախսերը ենթակա են իրականացման կոմիտեի միջոցների հաշվին, իսկ նվիրաբերության պայմանի հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

3․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում քաղաքացու հետ համատեղ ապահովել գույք 1-ի և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ