ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2026 թվականի N 1115-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 800-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 800-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշումը 2․1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․2-րդ կետով.
«2.2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հավելվածի 3․2-րդ կետում նշված ժամկետում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքների համար փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։».
2) որոշման 3-րդ և որոշման հավելվածի 2-րդ կետերում «օգոստոսի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով․
3) որոշման հավելվածի՝
ա․ 3․1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․2-րդ կետով.
«3.2․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ․
2) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
3) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
4) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 կամ ԱՏԳ ԱԱ 0709 60 990 0 ծածկագրերին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
5) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ․
6) ԱՏԳ ԱԱ 0709 30 000 0 ծածկագրին դասվող սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ․
7) ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ․
8) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։»,
բ․ 4-րդ կետի 1-ին ենթակետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ օդային ճանապարհով արտահանման դեպքում՝ փոխադրումը հիմնավորող փաստաթղթի (փաստաթղթերի) (Air Waybill) պատճենները» բառերով,
գ․ 5-րդ կետում «քան 2026 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «քան արտադրանքի արտահանման ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 1-ը» բառերով,
դ․ 8-րդ կետի 2-րդ և 2․1-ին ենթակետերը «3․1-ին» բառերից հետո լրացնել «կամ 3․2-րդ» բառերով,
ե․ 8-րդ կետի 2․1-ին ենթակետում «2․1․» թիվը փոխարինել «2․1)» թվով, իսկ 2․2-րդ ենթակետում «2․2․» թիվը փոխարինել «2․2)» թվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույթը՝ 2026 թվականի օգոստոսի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|