ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 408
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 1993 թ. N 408

Քաղ. Երևան

 

ԱՎՏՈԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 27-ի «Վառելիքի գնման, ներմուծման և վաճառքի կառավարման համակարգի մասին» N 191 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի և 4-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ենթակայությունից՝

ա) պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի ենթակայությանը հանձնել քաղաքի 8 ավտոլցավորման կայան, համաձայն N 1 հավելվածի.

բ) պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ենթակայությանը հանձնել նավթամթերքի մատակարարման բազաների ենթակայության 27 ավտոլցավորման կայան, համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ենթակայությանը հանձնել Սպիտակի նավթամթերքի մատակարարման բազան, իսկ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը՝ Կապանի նավթամթերքի մատակարարման բազան համակարգի ձեռնարկություններն ու կազմակերպությունները նավթամթերքով ապահովելու նպատակով։

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին՝ 20-օրյա ժամկետում ավարտել ավտոլցավորման կայանների և բազաների հանձնման-ընդունման աշխատանքները։

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն իրենց ենթակայությանը հանձնված նավթամթերքի մատակարարման բազաների կարգավիճակի մասին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. Բագրատյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1993 թվականի

օգոստոսի 5-ի N 408 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ

 

Ավտոլցավորման կայանը

Գտնվելու վայրը

ԿԱԼԿ-2

Երևանյան լճի մոտ

ԿԱԼԿ-5

Պավլո Տիչինայի փողոց

ԿԱԼԿ-7

Սառցակոմբինատի մոտ

ԿԱԼԿ-9

Բաբայան փողոց

ԿԱԼԿ-11

Երևան-Արտաշատ մայրուղի

ԿԱԼԿ- 4

Դավիթաշեն

ԿԱԼԿ-15

Բուսաբանական այգու մոտ

ԿԱԼԿ-19

Դաշնամուրի գործարանի մոտ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1993 թվականի

օգոստոսի 5-ի N 408 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ

 

Ավտոլցավորման կայանը

Գտնվելու վայրը

1

2

ԱՀԿ-9

Անիի շրջան, Մարալիկ շրջկենտրոն

ԱԼԿ-10

Անիի շրջան, Մարալիկ շրջկենտրոն

ԱԼԿ-5

Աշոցքի շրջան

ԱԼԿ-6

Ամասիայի շրջան

ԿԱԼԿ-

Ախուրյանի շրջան, Քեթի գյուղ

ԿԱԼԿ-1

Նոյեմբերյանի շրջան

ԿԱԼԿ-2

Էջմիածնի շրջան

ԿԱԼԿ-1

Մեղրու շրջան, Ագարակ ավան

ԿԱԼԿ-3

Մասիսի շրջան, Հայանիստ գյուղ

ԿԱԼԿ-7

Արարատի շրջան

ԱԼԿ-8

Սիսիանի շրջան

ԿԱԼԿ-1

Իջևանի շրջան

ԿԱԼԿ-1

Տաուշի շրջան

ԱԼԿ-1

Բաղրամյանի շրջան, Թալին շրջկենտրոն

ԱԼԿ-1

Կրասնոսելսկի շրջան

ԱԼԿ -6

Մարտունու շրջան

ԿԱԼԿ-19

Վարդենիսի շրջան

ԿԱԼԿ-17

Հրազդանի շրջան, Բջնի գյուղ

ԿԱԼԿ-7

քաղ. Վանաձոր

ԿԱԼԿ-1

քաղ. Ստեփանավան

ԿԱԼԿ-5

քաղ. Արմավիր

ԿԱԼԿ-3

քաղ. Արտաշատ

ԱԼԿ-1

քաղ. Ջերմուկ

ԱԼԿ-2

քաղ. Արտաշատ

ԿԱԼԿ-7

քաղ. Սևան

ԱԼԿ-3

քաղ. Կամո

ԿԱԼԿ-5

քաղ. Չարենցավան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան