ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՃԱՐՈՂԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԾԱՆՈՒՑԱԳՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 802-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.07.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.07.2026
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«24» հուլիսի 2026 թ.

N 802-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՃԱՐՈՂԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԾԱՆՈՒՑԱԳՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 21-րդ մասը.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել՝

1) մաքսային պարտավորությունների վերաբերյալ մաքսային մարմնի կողմից մաքսային պարտավորություններ վճարողին ուղարկվող ծանուցագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մաքսային պարտավորությունների վերաբերյալ մաքսային մարմնի կողմից մաքսային պարտավորություններ վճարողին ուղարկվող ծանուցագրում պարունակվող տեղեկությունները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն հրամանով սահմանված ծանուցագիրը մաքսային պարտավորություններ վճարողին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմնի կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում՝ թղթային եղանակով.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անհաղթահարելի ուժի հանգամանքների վերացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, թղթային եղանակով ներկայացված ծանուցագրերը մուտքագրվում են մաքսային մարմնի կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

 

7/24/2026

Է. Հակոբյան

 

 

Հավելված N 1

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «24» հուլիսի 2026 թ.

N 802-Ն հրամանի

 

Ձև

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՃԱՐՈՂԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ

 

1. Ծանուցագրի`

1) համարը

 

2) ամսաթիվը

 

2. Մաքսային մարմնի անվանումը

 

3. Մաքսային պարտավորություններ վճարողի՝

1) անվանումը (իրավաբանական անձանց համար)

 

2) անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար)

 

4. Մաքսային պարտավորություններ վճարողի՝

1) իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ առկայության դեպքում նաև՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար

 

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը

 

5. Մաքսային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ

N

Մաքսային պարտավորության տեսակը (ծածկագիրը)

Մաքսային պարտավորության գումարը (դրամ)

Մաքսային պարտավորության կատարման (մարման) վերջնաժամկետը

       
       

6. Այն մաքսային փաստաթղթի գրանցման համարը, որի հիման վրա առաջացել են մաքսային պարտավորությունները

 

7. Մաքսային պարտավորության չկատարման համար նախատեսված պատասխանատվության նկարագրությունը կամ հղում օրենքի հոդվածին

 

8. Այլ տեղեկություններ՝ ըստ անհրաժեշտության

 

 

Հավելված N 2

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «24» հուլիսի 2026 թ.

N 802-Ն հրամանի

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՃԱՐՈՂԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Մաքսային մարմնի կողմից մաքսային պարտավորություններ վճարողին ուղարկվող՝ մաքսային պարտավորությունների վերաբերյալ ծանուցագրում (այսուհետ՝ ծանուցագիր) պարունակվում են հետևյալ տեղեկությունները՝

1) ծանուցագրի ուղարկման համարը և ամսաթիվը.

2) ծանուցագիրն ուղարկող մաքսային մարմնի անվանումը.

3) մաքսային պարտավորություններ վճարողի վերաբերյալ տեղեկություններ (անվանումը կամ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները).

4) մաքսային պարտավորությունների տեսակը (ծածկագիրը), պարտավորության գումարը, վճարման վերջնաժամկետը.

5) այն մաքսային փաստաթղթի գրանցման համարը, որի հիման վրա առաջացել են մաքսային պարտավորությունները.

6) մաքսային պարտավորության չկատարման համար նախատեսված պատասխանատվության նկարագրությունը կամ հղում օրենքի հոդվածին.

7) այլ տեղեկություններ՝ անհրաժեշտության առկայության դեպքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2026 թվական: