ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«24» հուլիսի 2026 թ. |
N 803-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 14-րդ մասը և 174-րդ հոդվածի 4-րդ մասը.
Հրամայում եմ՝
1. Սահմանել մաքսային մուտքի անդորրագրի կիրառման կարգը՝ համաձայն N1 հավելվածի:
2. Սահմանել ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ համաձայն N2 հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
|
7/24/2026 |
Է. Հակոբյան |
|
Հավելված N 1 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «24» հուլիսի 2026թ. N 803-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային պարտավորությունների հաշվառման և վճարման նպատակով մաքսային մուտքի անդորրագրի (այսուհետ՝ անդորրագիր) կիրառման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները մեկնաբանվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված նշանակությամբ։
3. Մաքսային մուտքի անդորրագիրը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված ձևատեսքով:
4. Մաքսային մուտքի անդորրագիրը մաքսային մարմնի կողմից լրացվում է էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմնի կողմից կիրառվող՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով (trade.gov.am):
5. Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում մաքսային մուտքի անդորրագիրը կարող է լրացվել թղթային եղանակով, իսկ անհաղթահարելի ուժի վերացումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում անդորրագրի տվյալները լրացվում են էլեկտրոնային համակարգում:
6. Անդորրագիրը կիրառվում է ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար վճարվող՝ միասնական դրույքաչափերով կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքի և հարկերի, մաքսային մարմնի կողմից գանձվող հարկերի, պետական տուրքի հաշվառման և վճարման նպատակով:
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի N 79 որոշմամբ սահմանված՝ մաքսային մուտքի անդորրագրի լրացման կարգի 2-րդ կետի 3-րդ պարբերությանը համապատասխան՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար վճարվող՝ միասնական դրույքաչափերով կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքի և հարկերի, մաքսային մարմնի կողմից գանձվող հարկերի, պետական տուրքի հաշվառումն իրականացվում է միևնույն անդորրագրի հիման վրա:
8. Ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար վճարվող՝ հարկերի և պետական տուրքի գումարները հաշվառվում են մաքսային մուտքի անդորրագրի 18-րդ և 19-րդ բաժիններում՝ միասնական դրույքաչափերով կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքի և հարկերի հետ միասին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի N 79 որոշմամբ սահմանված՝ մաքսային մուտքի անդորրագրի լրացման կարգի 27-րդ և 28-րդ կետերին համապատասխան:
|
Հավելված N 2 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «24» հուլիսի 2026թ. N 803-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների հետ կապված հարաբերությունները։
2. Ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային գործառնություններն իրականացվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները։
3. Ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հաշվառման նպատակով, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 311 որոշման հավելվածի 16-րդ կետին համապատասխան, որպես ուղևորային մաքսային հայտարարագիր, ֆիզիկական անձի կողմից կարող է ներկայացվել սույն հավելվածին կից օրինակելի ձևին համապատասխան դիմում, որում կարտացոլվեն ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները, տրանսպորտային միջոցի ներմուծման նպատակը և ուղևորային մաքսային հայտարարագրով պահանջվող տեղեկությունները, ինչի հիման վրա մաքսային մարմինը էլեկտրոնային համակարգով ձևավորում է մաքսային մուտքի անդորրագիր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի N 79 որոշմամբ սահմանված ձևատեսքով:
4. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված դեպքում մաքսային մուտքի անդորրագրի՝
1) պահուստային՝ 14-րդ բաժնում մաքսային մարմնի կողմից լրացվում է տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը, որի նկատմամբ մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսային հսկողություն.
2) պահուստային՝ 15-րդ և 16-րդ բաժիններում կատարվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 311 որոշման հավելվածի 19-րդ կետով նախատեսված նշումները:
5. Սույն հավելվածին համապատասխան ձևավորված մաքսային մուտքի անդորրագիրը ներկայացվում է մաքսային մարմնին ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների հետադարձ արտահանման ժամանակ, որի վրա մաքսային մարմնի կողմից կատարվում են համապատասխան նշումները։
Ձև
Форма
FORM
ԴԻՄՈՒՄ
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ЗАЯВЛЕНИЕ
О ВРЕМЕННОМ ВВОЗЕ ТРАНСПОРТНЫХ СРЕДСТВ ДЛЯ ЛИЧНОГО ПОЛЬЗОВАНИЯ
APPLICATION FOR THE TEMPORARY IMPORTATION OF PERSONAL-USE VEHICLES
|
1․ Դիմումատուի վերաբերյալ տեղեկություններ Информация о заявителе Information about the applicant | |
|
1) անունը, ազգանունը имя, фамилия name, surname |
|
|
2) անձնագրային տվյալները реквизиты документа удостоверяющего личность passport data |
|
|
3) առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը ИНН (при наличии) taxpayer registration number (if available) |
|
|
4) դիմումատուի հեռախոսահամարը, հասցեն, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում номер телефона заявителя, адрес, в том числе адрес электронной почты (при наличии) applicant's phone number, address, including email address (if available) |
|
|
2. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկությունները Информация о транспортном средстве для личного пользования Information about the personal-use vehicle | |
|
1) գրանցման երկիրը Country of registration страна регистрации |
|
|
2) մակնիշը, մոդելը марка, модель make, model |
|
|
3) արժեքը Стоимость Value |
|
|
4) նույնականացման համարը идентификационный номер Vehicle Identification Number |
|
|
3․ Հայցվող արտոնությունների վերաբերյալ տեղեկություններ Информация о запрашиваемых льготах Information on the requested exemption | |
|
4. Տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը Срок временного ввоза транспортного средства Period of temporary importation of the vehicle | |
|
5․ Դիմումատուի ստորագրությունը Подпись заявителья Applicant's signature | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|