ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«27» հուլիս 2026 թ. |
N 56-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը հաստատելու մասին» N 53-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
|
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանի |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչը կարգավորում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտությունները ըստ բժշկական ցուցումների իրականացվում են.
1) ապահովագրված անձանց` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման hավելված N 6-ով հաստատված առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթի շրջանակներում փոխհատուցվող ախտորոշիչ հետազոտությունների ցանկի և Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հաստատված պացիենտի վարման գործելակարգերով սահմանված ծավալների.
2) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման համաձայն.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող չապահովագրված անձանց` բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի շրջանակներում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում ընդգրկված ախտորոշիչ հետազոտությունները՝ լիազոր մարմնի կողմից սահմանված տվյալ ծառայության իրականացումը կարգավորող չափորոշիչների համաձայն:
3. Ախտորոշիչ հետազոտությունները մատուցվում են ըստ բժշկական ցուցումների, անհրաժեշտ այլ ախտորոշիչ հետազոտությունների և պացիենտի կլինիկական վիճակի ամբողջական գնահատման արդյունքում վերջնական ախտորոշման բավարար հիմքեր չունենալու պատճառով, ինչպես նաև առանձին հիվանդությունների ամբուլատոր ընթացիկ հսկման սխեմաներին համապատասխան կամ այն դեպքերում, երբ նշյալ հետազոտությունները հանդիսանում են տվյալ ախտաբանության ախտորոշման հիմնական մեթոդ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի:
4. Սույն հրամանի 4-րդ գլխով ներկայացված ախտորոշիչ հետազոտությունների ցանկում չընդգրկված ախտորոշիչ հետազոտությունները և ցանկում սահմանված ծավալներից դուրս ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են վճարովի հիմունքներով՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման հավելված 1-ի 1-ին կետի 1-12-րդ ենթակետերով սահմանված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց համար:
2. ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են համապատասխան բժշկական ցուցման դեպքում` էլեկտրոնային ուղեգրմամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի մարտի 31-ի N 25-Ն հրամանի հավելված 1-ի 14-րդ կետով սահմանված դեպքերի` սքրինինգային հետազոտություններ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շարունակական հսկողության մասնագիտական խորհրդատվություններ և լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ստոմատոլոգիական, հղիների հսկողության ընթացքում անհրաժեշտ պարտադիր ծավալում ներառված մասնագիտական խորհրդատվության, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, որոնց դեպքում ապահովագրված անձը սահմանված ձևով ինքնուրույն նույնականանալու դեպքում կարող է դիմել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ տվյալ ծառայության իրականացման վերաբերյալ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին:
6. Ախտորոշիչ հետազոտությունը կազմակերպվում և իրականացվում է հիմք ընդունելով.
1) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար` առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգիրը.
2) բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար` անձը հաստատող փաստաթուղթը, համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգում համապատասխան կարգավիճակին պատկանելու մասին տեղեկատվությունն ինքնաշխատ կերպով հասանելի է այդ տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող տվյալների բազաներից) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգիրը:
7. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրականացվող ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտությունները անզգայացմամբ կարող են իրականացնել այն բժշկական կազմակերպություններում, որոնք ունեն անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա:
9. Այն դեպքում, երբ ուղեգրում նշված հետազոտությունը չի համապատասխանում կամ բավարար չէ լիարժեք ախտորոշման համար, հետազոտությունն իրականացնող բժշկական կազմակերպության ավագ բուժաշխատողը իրավասու է փոխել հետազոտության տեսակը կամ ծավալը, որի հիմնավորման վերաբերյալ կատարում է գրառում էլեկտրոնային առողջապահության համակարգում:
3. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻ, ՄԻՋՈՒԿԱՄԱԳՆԻՍԱՅԻՆ-ՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻ ՄԻՋՈՑՈՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
10. Առաջնային ախտորոշման դեպքում մինչև համակարգչային տոմոգրաֆիա (այսուհետ` ՀՏ) կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (այսուհետ` ՄՌՏ) հետազոտության նշանակումը պետք է իրականացված լինեն այլ ախտորոշիչ հետազոտություններ, որոնց բավարար չլինելու հիմնավորումից հետո միայն ուղեգրող ավագ բուժաշխատողը կարող է նշանակել ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՏ կամ ՄՌՏ հետազոտությունները հանդիսանում են տվյալ ախտաբանության ախտորոշման հիմնական մեթոդ: Ընդ որում, ուղեգրման ժամանակ առաջնորդվում են լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով, պացիենտի վարման գործելակարգերով:
11. ՀՏ կամ ՄՌՏ միջոցով իրականացված հետազոտության դիմաց փոխհատուցման համար հիմք է հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ավագ բուժաշխատողի կողմից տրամադրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը կամ ցուցումը, որի հիման վրա կարող է նշանակվել ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություն:
12. ՀՏ հետազոտությունը կազմակերպվում և իրականացվում է ՀՏ հետազոտության համար ճառագայթային ծանրաբեռնվածության առավելագույն ցուցանիշը ապահովելով 30 միլիզիվերտ, որը ներառում է առաջին հետազոտությունից հետո 12 ամիսների ընթացքում իրականացված բոլոր հետազոտությունների ճառագայթային ծանրաբեռնվածության ցուցանիշների հանրագումարը՝ բացառությամբ կյանքին սպառնացող հիվանդությունների և վիճակների դեպքում:
13. ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների եզրակացություններն առնվազն ներառում են հետևյալ դաշտերը՝ պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, հետազոտության իրականացման օր, ամիս, տարեթիվ, ժամ, հետազոտության համար, հետազոտության տեսակ, սարքի մոդել և հզորություն, հետազոտության նկարագրություն, եզրակացություն, հետազոտություն իրականացնող ավագ բուժաշխատողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն, ՀՏ հետազոտության դեպքում նաև եզրակացության մեջ պետք է արտացոլվի ճառագայթային ծանրաբեռնվածության ցուցանիշը և մուտքագրվի էլեկտրոնային առողջապահության համակարգ։
14. ՀՏ հետազոտության եզրակացության տրման առավելագույն ժամկետը մեկ հատվածի համար մեկ աշխատանքային օր է, երկու և ավել հատվածների համար՝ երկու աշխատանքային օր, ՄՌՏ հետազոտության եզրակացության տրման առավելագույն ժամկետը՝ երկու աշխատանքային օր:
4. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
»: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
27.07.2026 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|