ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում՝
1) 179-րդ հոդվածում՝
ա. 1-ին մասի «սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները համայնքն իրավունք ունի տեղափոխելու դրա կամ դրանց համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք)՝ այդ մասին անհապաղ հայտնելով ոստիկանությանը: Եթե հատուկ տարածք տեղափոխված՝ սույն մասում նշված գույքի մասին ոստիկանությանը հայտնելու պահից հետո` վեց ամսվա ընթացքում, գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձը չի հայտնաբերվել կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտնել ոստիկանությանը կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, ապա այն դառնում է համայնքի սեփականություն:».
2) 188-րդ հոդվածի 3-րդ մասում՝
ա. առաջին պարբերության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները» բառերը փոխարինել «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունները կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածները, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, բացառությամբ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքի, համայնքի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ներկայացրած գրավոր պահանջի դեպքում ենթակա են քանդման (ապամոնտաժման) և նախկին վիճակի վերականգնման` սեփականատիրոջ կողմից, իր միջոցների հաշվին՝ պահանջը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե ներկայացված պահանջով այլ՝ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:».
3) 205-րդ հոդվածի 3-րդ մասը և 207-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 208-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 208. |
Հողամասի օգտագործման իրավունքը դադարելու հետևանքները |
1. Հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա գտնվող շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դատարանի վճռի հիման վրա համարժեք փոխհատուցմամբ անցնում է հողամասի սեփականատիրոջը, եթե այլ բան նախատեսված չէ հողամասի սեփականատիրոջ և հողօգտագործողի միջև կնքված պայմանագրով: Սույն հոդվածի իմաստով՝ համարժեք փոխհատուցում է համարվում հողամասի վրա գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը:
2. Հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա գտնվող շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ հողամասի սեփականատիրոջ սեփականության իրավունքը ծագում է վճռից ծագող իրավունքների պետական գրանցման պահից: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը և սահմանված փոխհատուցման գումարը վճարելու վերաբերյալ ապացույցը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-405-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|