ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ
ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «գործողությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացված՝ սույն օրենքով սահմանված գործողությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետով.
«ժէ) սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված գործողությունների համար:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում «և «ժզ»» բառերը փոխարինել «, «ժզ» և «ժէ»» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.6-րդ հոդվածով.
|
«Հոդված 20.6. |
Կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացվող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը |
1. Կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացվող գործողությունների համար պետական տուրքը վճարվում է հետևյալ դրույքաչափերով.
|
1) բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերի կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի մասով բանկերի կողմից՝ ա. ֆիզիկական անձ համարվող մասնակիցներին (բաժնետերերին) շահաբաժին վճարելու համար բ. իրավաբանական անձ համարվող մասնակիցներին (բաժնետերերին) շահաբաժնի բաշխման մասին որոշում ընդունելու համար (անկախ ստացվող շահաբաժինները մշտական հաստատությանը վերագրվելու հանգամանքից) |
շահաբաժինների 15 տոկոսի չափով շահաբաժինների 15 տոկոսի չափով |
Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջը բաշխվող (վճարվող) շահաբաժինները համարվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից բաշխվող (վճարվող) շահաբաժիններ նաև այն դեպքում, երբ շահաբաժինն ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման (վճարման) օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը:
2. Բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերի կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի մասով մինչև բանկերի կողմից շահաբաժինների վճարման (շահաբաժինները բաշխելու մասին որոշում ընդունելու) օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ բանկերը հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվություն (այդ թվում՝ թղթային):»:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գումարը պետական բյուջե է վճարվում մինչև բանկերի կողմից շահաբաժինների վճարման (շահաբաժինները բաշխելու մասին որոշում ընդունելու) օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:
Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերությունը «անձինք» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 20.6-րդ հոդվածով նախատեսված գործողությունների համար հաշվարկվող պետական տուրքի» բառերով.
2) երկրորդ պարբերությունը «գործողություններ» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 20.6-րդ հոդվածով նախատեսված գործողությունների)» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի 20.6-րդ հոդվածով նախատեսված գործողությունների համար պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին վճարելու պատասխանատվությունը դրվում է բանկի վրա:»:
Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գումարը վճարման համար սահմանված ժամկետներում չվճարվելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են բանկից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:»:
Հոդված 8. Օրենքի 36.1-ին հոդվածում՝
1) 4-րդ մասի 2-րդ կետի «և 19.8-րդ» բառերը փոխարինել «, 19.8-րդ և 20.6-րդ» բառերով․
2) 7-րդ մասը «19.8-րդ» բառերից հետո լրացնել «և 20.6-րդ» բառերով:
Հոդված 9.
1. Բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման կամ շահաբաժինների վճարման մասով:
2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-386-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|