ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող» բառերը, իսկ նույն մասի «վարձակալը, անհատույց օգտագործողը» բառերը փոխարինել «վարձակալը կամ անհատույց օգտագործողը» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «աղբահանության վճարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Երևան քաղաքի,» բառերով.
2) 3.1-ին մասը «աղբահանության հարաբերությունները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Երևան քաղաքի,» բառերով.
3) 3.2-րդ և 3.3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են տվյալ համայնքի ավագանու որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով` սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի սահմաններում: Համայնքի ավագանու կողմից ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել այլ՝ ավելի նվազ դրույքաչափեր:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-403-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|