ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «3-րդ մասի 1-6-րդ կետերում» բառերը փոխարինել «3-րդ մասի 1-7-րդ կետերում» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի:»:
Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված` վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` տեղական բյուջեի գանձապետական հաշվին: Սույն մասով սահմանված հարկային պարտավորությունների կատարումը (մարումը) իրականացվում է սույն Օրենսգրքով և համայնքի հանդեպ առկա հարկային պարտավորությունների իրականացման կարգը սահմանող այլ իրավական ակտերով սահմանված կարգով և հերթականությամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 225-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետության և համայնքների` չկառուցապատված հողամասերի մասով, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված` հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների (ավտոկայանատեղերի, ավտոհանգրվանների) սեփականատերերին՝ բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների մասով:»․
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անհատույց օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը վճարում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կամ դրա մի մասի անհատույց օգտագործողը` իր օգտագործած մակերեսին համապատասխան:»:
Հոդված 4. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անշարժ գույքի պետական գրանցման, բացառությամբ սեփականության իրավունքի առաջին անգամ պետական գրանցման դեպքերի կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նոր վկայական տրամադրելու դեպքում անշարժ գույքի հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև անշարժ գույքի պետական գրանցման կամ նոր վկայականի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև անշարժ գույքի պետական գրանցումը կամ նոր վկայականի տրամադրումը:
3. Անշարժ գույքի պետական գրանցման կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նոր վկայականի տրամադրման դեպքում անշարժ գույքի հարկ վճարող կազմակերպությունները մինչև անշարժ գույքի պետական գրանցման կամ նոր վկայականի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար տվյալ համայնքում գտնվող անշարժ գույքի հարկով հարկման բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև անշարժ գույքի պետական գրանցումը կամ նոր վկայականի տրամադրումը:
4. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը սույն հոդվածով նախատեսված դեպքերում անշարժ գույքի պետական գրանցումն իրականացնում է, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նոր վկայականը տրամադրում է հաշվառող մարմինների տված` անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ անշարժ գույքի մասով կատարված են անշարժ գույքի հարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի) վճարումները:»:
Հոդված 5. Օրենսգրքի 236-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված կարգավորումների պահանջները չեն տարածվում պետական մարմինների (այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների, քրեական վարույթի հանրային մասնակիցների), տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի հիման վրա իրականացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքերի վրա:»:
Հոդված 6. Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների:»:
Հոդված 7. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 4-6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցի պետական գրանցումը կամ հաշվառումը կամ (վերահաշվառումը) կամ հաշվառումից հանելը կամ նոր հաշվառման վկայագրի հատկացումը:
5. Փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչև փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ համայնքում գտնվող փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բոլոր փոխադրամիջոցների մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցի պետական գրանցումը կամ հաշվառումը (վերահաշվառումը) կամ հաշվառումից հանելը կամ նոր հաշվառման վկայագրի հատկացումը:
6. Շարժական գույքի կադաստր վարող մարմինը փոխադրամիջոցի պետական գրանցումը, հաշվառումը (վերահաշվառումը), հաշվառումից հանումը, նոր հաշվառման վկայագրի հատկացումն իրականացնում է հաշվառող մարմինների տված` փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր փոխադրամիջոցների գույքահարկի) պարտավորությունները:»:
Հոդված 8. Օրենսգրքի 251-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված կարգավորումների պահանջները չեն տարածվում պետական մարմինների (այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների, քրեական վարույթի հանրային մասնակիցների), տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի հիման վրա իրականացվող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու հիմքով փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքերի վրա:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ և 75-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու պահից, և 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են, այդ թվում՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքի ընդունումից բխող (ներառյալ գաղտնի ընթացակարգով պետական գրանցում ստացած գույքերի վերաբերյալ տեղեկատվության համայնքներին տրամադրելու կարգի ու առանձնահատկությունների վերաբերյալ) փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն օրենքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման պետական լիազոր մարմինը Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե է ներկայացնում պետական գույքերի ցանկը, բացառությամբ չկառուցապատված հողամասերի: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, սակայն իրավունքների պետական գրանցում չստացած պետական գույքի ցանկի հետ անշարժ գույքի կադաստր վարող մարմին ներկայացվում են նաև դրա հաշվառումն իրականացնելու համար անհրաժեշտ տվյալները, այդ թվում` Կառավարության սահմանած կարգով կազմված հատակագծերն ու շինությունների որակական ու քանակական բնութագրիչների վերաբերյալ տվյալները:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-407-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական: