ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-24-Ը ՀՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 431
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1993 թ. N 431

Քաղ. Երևան

 

1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-24-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1993 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակում տեղի ունեցած ցրտահարության հետևանքով հանրապետության այգեգործության բնագավառում ստեղծված արտակարգ իրավիճակը շտկելու, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին հասցված վնասները մասնակիորեն փոխհատուցելու, ցրտահարված այգետարածքները պահպանելու, մշակության աշխատանքներ իրականացնելու, բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններն ըստ շրջանների ազատել 1993 թվականի եկամտահարկից և շահութահարկից, համաձայն հավելվածի:

Սահմանել, որ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ցանկը հաստատվում է պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործկոմների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և առաջարկել Հայպետագրոբանկին`

ա) 1993 թվականի վարկային էմիսիայի ազատ միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով, 2 տարի ժամկետով 1 մլրդ 236 հազար ռուբլի արտոնյալ վարկ տրամադրել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին` ցրտահարված խաղողի և պտղատու այգիների պահպանության և վերականգնման համար, համաձայն հավելվածի:

բ) մինչև ցրտահարությունն այգիներում կատարված աշխատանքների, կորցրած բերքի արժեքի, օգտագործված ոռոգման ջրի վարձի, ինչպես նաև հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի գծով ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին տրամադրել միանվագ դրամական օգնություն` մեկ հեկտար ցրտահարված խաղողի այգու համար 30 հազար ռուբլի, մեկ հեկտար ցրտահարված պտղատու այգու համար` 20 հազար ռուբլի.

գ) նախորդ տարվա աշնանը խաղողի չթաղված այգիների սեփականատերերին և պետական գյուղատնտեսական ձեռնարկություններին վարկ ու միանվագ դրամական օգնություն տրամադրել սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված վարկի և միանվագ օգնության 30 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` խաղողի և պտղի մթերումների մասին կնքված կոնտրակտացիայի պայմանագրերով նախատեսված ավանսային վճարումները կատարել խաղողի և պտղի համատարած մթերումներն սկսվելուց տասն օր առաջ` ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 15-ը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և ցրտահարությունից տուժած խաղողագործական և պտղաբուծական շրջանների պատգամավորների շրջխորհուրդների գործկոմներին` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել ցրտահարված այգետարածքներում բերքի հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու, այգետերերի կրած նյութական վնասների համար հատկացված միջոցները ժամանակին նրանց տրամադրելու, ցրտահարված այգետարածքներում մշակության կենտրոնացված աշխատանքներ կատարելու, այգիները պահպանելու և դրանց քանդումները բացառելու ուղղությամբ:

5. Հանձնարարել պատգամավորների համապատասխան շրջխորհուրդների գործադիր կոմիտեներին` իրենց տարածքում գտնվող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին տրվող միանվագ օգնության գումարներից, «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի կազմակերպությունների և պատգամավորների համապատասխան գյուղական (ավանային) խորհուրդների գործկոմների կողմից ջրօգտագործողների հետ փոխադարձ հաստատված ակտերի հիման վրա, նախապես կատարել տրված ոռոգման ջրի 1992 թվականի և 1993 թվականի վարձի պարտքերի մարումը, իսկ մնացած գումարը փոխանցել բանկերում գործող կամ նոր բացվող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ավանդային կամ այլ հաշիվներին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թվականի

օգոստոսի 25-ի N 431 որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՇՐՋԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՑ ՈՒ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՑ ԵՎ ՈՐՈՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

NN

Շրջանների անվանումը

Ընդամենը

Խաղողի այգիների պահպանման համար

Պտղատու այգիների պահպանման համար

վարկ (մլն ռ.)

միանվագ օգնություն (մլն ռ.)

տարածու-թյունը (հեկ) 

որից` ցրտա-հարված (հեկ)

հատ-կացվող վարկը (մլն ռ.)

միանվագ օգնու-թյուն

(մլն ռ.)

տարածու-թյունը(հեկ)

որից` ցրտա-հարված (հեկ)

հատ-կացվող վարկը (մլն ռ.)

միանվագ օգնություն (մլն ռ.)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

Արտաշատի 131,947 118,900 4273 3070 96,706 92,100 1539 1340 35,241 26,800

2.

Արարատի

99,474 87,950 3652 2035 64,104 61,05 1450 1345 35,370 26,900

3.

Արմավիրի 127,249  109,290 3660 2071 65,238 62,13 2752 2358 62,011 47,160

4.

Աշտարակի 140,004 116,730 2897 1697 53,456 50,91 3470 3291 86,548 65,820

5.

Բաղրամյանի 34,759 25,970 1209 585 18,428 17,55 626 621 16,321 12,420

6.

Եղեգնաձորի 12,145 9,720 912 80 2,520 2,40 983 366 9,625 7,320

7.

Էջմիածնի 87,429 77,140 3695 1762 55,503 52,86 1214 1214 31,926 24,28

8.

Թալինի 26,821 23,600 733 530 16,695 15,90 713 385 10,126 7,700

9.

Թումանյանի 34,261 26,720 110 110 3,465 3,30 1371 1171 30,796 23,420

10.

Իջևանի 17,114 14,260 1027 206 6,489 6,18 617 404 10,625 8,080

11.

Կոտայքի 7,791 6,300 62 62 1,953 1,86 789 222 5,838 4,440

12.

Մասիսի 24,849 22,470 639 591 18,617 17,73 237 237 6,232 4,740

13.

Մեղրու 12,624 10,580 162 162 5,103 4,86 286 286 7,521 5,720

14.

Նաիրիի 59,000 49,100 1079 700 22,05 21,00 1512 1405 36,950 28,100

15.

Նոյեմբերյանի 95,300 78,460 990 990 31,185 29,70 2648 2438 64,115 48,760

16.

Շահումյանի 23,594 21,370 567 567 17,861 17,01 226 218 5,733 4,360

17.

Տաուշի 34,252 30,280 1105 700 22,05 21,00 732 464 12,202 9,28

18.

Կապանի 8,919 6,910 21 21 0,662 0,63 314 314 8,257

6,280

19.

Գորիսի 21,126 16,290 37 37 1,166 1,11 759 759 19,960 15,180

20.

Վայքի 1,578 1,200 - - - - 553 60 1,578 1,200
  Ընդամենը` 1000,236 857,240 26827 15976 503,251 479,28 22791 18898 496,985 377,96

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան