ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 1993 թ. N 472
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 215 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Լատվիական Հանրապետության ու Լիտվական Հանրապետության միջև համապատասխանաբար 1993 թվականի հունիսի 15-ին և հունիսի 17-ին կնքված 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրերը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի 3-րդ հավելվածում 1993 թվականի հուլիսի 30-ին կատարված փոփոխությունները, ինչպես նաև հում նավթի վերամշակումից ստացվող նավթամթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի հաստատման մասին» N 215 որոշման NN 1, 1-1, 1-2, 1-4, 1-5, 1-7, 1-12, 2, 2-1, 2-3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ (կցվում են)։*)
_____________
*) Հավելվածները չեն բերվում։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|