ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«17» հուլիս 2026 թ. |
N 53-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 35-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկ, հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի ««Հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» 3.1.1-018-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 35-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
|
17.07.2026 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի հուլիս «17»-ի թիվ 53-Ն հրամանի |
«ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. «Հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկ, հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Բժշկական կազմակերպություններ) համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
2. Նորմատիվը սահմանում է Բժշկական կազմակերպությունների կողմից արձանագրված հիվանդությունների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները և անհետաձգելի, շտապ, ընթացիկ և ամփոփ հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկերը:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ
3. Հիվանդությունների հաշվառումը և հաղորդումը Բժշկական կազմակերպություններում ապահովելու նպատակով Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով նշանակվում է պատասխանատու:
4. Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով հաստատված հիվանդությունները հաշվառվում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի N 49-Ն հրամանը և հիվանդությունների ստանդարտ բնորոշումները սահմանող՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած այլ հանրային առողջապահական նորմատիվները։
5. Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են անհետաձգելի հաղորդում՝ անմիջապես, Ձև 2-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են շտապ հաղորդում՝ 24 ժամվա ընթացքում, ամսվա ընթացքում Ձև 3-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են ընթացիկ հաղորդում՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը, ամսվա ընթացքում Ձև 4-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են ամփոփ հաղորդում՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։
6. Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքեր հայտնաբերելիս, տվյալները մուտքագրում են էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ ԱՐՄԵԴ համակարգ)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 99-Ն հրամանի հավելվածի 38-րդ, 40-րդ և 43-րդ կետերի:
7. Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքեր հայտնաբերելիս՝ համաձայն Նորմատիվի 11-րդ կետի՝ հաղորդում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ) տվյալ վարչատարածքային միավորում գործող համապատասխան ստորաբաժանմանը, իսկ 11-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։
8. «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կոնտակտային տվյալները ներկայացված են Նորմատիվի Ձև 9-ում:
9. Աշխատանքային ժամերին Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով և Ձև 2-ով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին ներկայացնում են հաղորդում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ էլեկտրոնային տարբերակով՝ համաձայն Նորմատիվի Ձև 5-ի կամ Ձև 5-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափի։
10. Ոչ աշխատանքային օրերին և ժամերին Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով և Ձև 2-ով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին Նորմատիվի Ձև 5-ով սահմանված բոլոր տվյալները հաղորդում են «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ հեռախոսազանգով, այնուհետև 24 ժամվա ընթացքում՝ էլեկտրոնային ձևաչափով:
11. Բժշկական կազմակերպությունները՝
1) Նորմատիվի Ձև 1-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում, վերջիններիս մասին անհետաձգելի հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին՝ համաձայն Նորմատիվի Ձև 5-ի կամ Ձև 5-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափի.
2) Նորմատիվի Ձև 2-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում, վերջիններիս մասին շտապ հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին, իսկ Նորմատիվի Ձև 2-ի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին հաղորդում են ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրոնային հասցեին.
3) Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված Նորմատիվի Ձև 3-ով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ՝ Նորմատիվի Ձև 5-ով կամ Ձև 5-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափով, ընթացիկ էլեկտրոնային տարբերակով հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին.
4) Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված Նորմատիվի Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ (բացառությամբ Նորմատիվի Ձև 4-ի 6-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված hիվանդությունների դեպքերի)՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի, Նորմատիվի Ձև 7-ի համաձայն ամփոփ էլեկտրոնային տարբերակով հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին, իսկ Նորմատիվի Ձև 4-ի 6-րդ կետով սահմանված hիվանդությունների դեպքերի վերաբերյալ՝ Նորմատիվի Ձև 7-ի համաձայն, հաղորդում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրոնային հասցեին.
5) Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված՝ Նորմատիվի Ձև 4-ի 15-րդ կետով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ Նորմատիվի Ձև 6-ի համաձայն ամփոփ էլեկտրոնային տարբերակով հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին.
6) Նորմատիվի Ձև 4-ով (բացառությամբ Նորմատիվի Ձև 4-ի 10-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի) և Նորմատիվի Ձև 6-ով սահմանված հիվանդություններ արձանագրված չլինելու դեպքում Բժշկական կազմակերպությունները հիվանդության դեպք չլինելու մասին հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին։
12. Հիվանդությունները, առողջության հետ կապված խնդիրները, վիճակագրական դասակարգչի վարակային բնույթի այլ հիվանդությունները, որոնք ընդգրկված չեն Նորմատիվի Ձև 1-ում, Ձև 2-ում, Ձև 3-ում և Ձև 4-ում՝ հաղորդվում են Նորմատիվի 11-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով։
13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված՝ Նորմատիվի Ձև 4-ի 10-րդ և 14-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի՝ Նորմատիվի Ձև 8-ի համաձայն՝ էլեկտրոնային տարբերակով հաղորդում է ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ։
14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված՝ Նորմատիվի Ձև 4-ի 6-րդ կետով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի՝ Նորմատիվի Ձև 7-ի համաձայն՝ էլեկտրոնային տարբերակով հաղորդում է ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ։
15. Պացիենտի մոտ մեկից ավելի՝ հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդություն արձանագրելիս՝ Բժշկական կազմակերպությունների կողմից տեղեկատվությունը հաշվառվում և հաղորդվում է «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ին՝ յուրաքանչյուր հիվանդության դեպքի վերաբերյալ առանձին՝ համաձայն նշված հիվանդության համար Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հաղորդման տեսակի։
16. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի հաշվառման և հաղորդման պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի կողմից ընդունված իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով։
17. Վնասվածքների դեպքերի հաշվառման և հաղորդման պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատած նորմատիվ իրավական ակտերով։
18. Բժշկական կազմակերպությունը, Նորմատիվի Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված հիվանդության դեպք հայտնաբերելիս, պացիենտին չհոսպիտալացնելու դեպքում` Նորմատիվի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով հիվանդության դեպքի մասին հաղորդում է «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ և այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, որտեղ պացիենտը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 48-Ն հրամանով սահմանված կարգով գրանցված է։
19. Նորմատիվի 18-րդ կետով սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը հաղորդումը ստանալուց հետո, ախտորոշման փոփոխման, հիվանդության ելքի և Նորմատիվի Ձև 5-ով պահանջվող այլ տեղեկատվության դեպքում ներկայացնում է լրացուցիչ հաղորդում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ։
20. Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքերը Բժշկական կազմակերպությունների կողմից հաշվառվում են հիվանդությունների հաշվառման մատյանում (այսուհետ՝ Մատյան)։ Մատյանը պետք է պարունակի Նորմատիվի Ձև 5-ով պահանջվող բոլոր տվյալները։
21. Հիվանդության ախտորոշման փոփոխման, հաստատման, հիվանդության ելքի, ինչպես նաև Նորմատիվի Ձև 5-ով պահանջվող այլ տեղեկատվության լրացման կամ փոփոխման դեպքում, Բժշկական կազմակերպության կողմից կատարվում է լրացում կամ փոփոխություն ԱՐՄԵԴ համակարգում և նոր հաղորդմամբ տեղեկացում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ:
Ձև 1
ՑԱՆԿ
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
N |
Ախտորոշում |
ՀՄԴ-10 |
Ծանուցման տեսակ |
Հաղորդման ենթակա կարգավիճակ |
|
Անհետաձգելի (անմիջապես) | ||||
|
1. |
Խոլերա |
A00 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
2. |
Տիֆ և պարատիֆեր Ա,Բ,Ց |
A01 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
3. |
Այլ մանրէային սննդային թունավորումներ` այլ դասերում չդասակարգված |
A05 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
4. |
Ժանտախտ |
A20 |
Անհետաձգելի |
|
|
5. |
Տուլարեմիա |
A21 |
Անհետաձգելի |
|
|
6. |
Սիբիրյան խոց |
A22 |
Անհետաձգելի |
|
|
7. |
Բրուցելոզ |
A23 |
Անհետաձգելի |
|
|
8. |
Խլնախտ և մելիոիդոզ |
A24 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
9. |
Առնետի կծելուց առաջացած տենդ |
A25 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
10. |
Մանրէային այլ զոոնոզներ` այլ դասերում չդասակարգված |
A28 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
11. |
Պրկախտ |
A33-A35 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
12. |
Դիֆթերիա |
A36 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
13. |
Հետադարձ տենդեր |
A68 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
14. |
Օրնիտոզ |
A70 |
Անհետաձգելի |
|
|
15. |
Ռիկետսիոզներ, այդ թվում՝ Քյու տենդ |
A75- A79 |
Անհետաձգելի |
|
|
16. |
Սուր պոլիոմիելիտ |
A80 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
17. |
Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդություն |
A81 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
18. |
Կատաղություն |
A82 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
19. |
Վիրուսային Էնցեֆալիտներ |
A83 – A87 |
Անհետաձգելի |
|
|
20. |
Վիրուսային հեմոռագիկ տենդեր՝ |
A90-A96, A98, A99 |
Անհետաձգելի |
|
|
21. |
Բնական ծաղիկ |
B03 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
22. |
ԷՄփոքս հիվանդություն (նախկինում՝ կապիկի ծաղիկ հիվանդություն) |
B04 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
23. |
Կարմրուկ |
B05 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
24. |
Կարմրախտ |
B06 |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը |
|
25. |
Մալարիա |
B50- B54 |
Անհետաձգելի |
|
|
26. |
Համավարակ առաջացնելու ներուժ ունեցող հիվանդություններ (նոր գրիպ, զոոնոզային գրիպ) |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը | |
|
27. |
Բնածին կարմրախտային համախտանիշ |
P35.0 |
Անհեատձգելի |
Բոլոր դեպքերը |
|
28. |
Որպես սնունդ ընդունած սնկերում պարունակվող վնասակար նյութերի |
T62.0 |
Անհեատձգելի |
Բոլոր դեպքերը |
|
29. |
Ծանր սուր շնչառական (ռեսպիրատոր) համախտանիշ (SARS) |
U04 |
Անհեատձգելի |
Բոլոր դեպքերը |
|
30. |
Կենդանիների կողմից տուժելու դեպքեր |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը | |
|
31. |
Անսովոր և անսպասելի դեպքեր (սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1138 -Ն որոշմամբ) |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը | |
|
32. |
Վարակակրություն, հակամարմինների առկայությամբ անձիք՝ |
|||
|
1) |
Դիֆթերիայի հարուցչի |
Z22.2 |
Անհետաձգելի |
|
|
2) |
Մենինգակոկային վարակներ |
Z22.3 |
Անհետաձգելի |
|
|
3) |
Մալարիա |
Z22.8 |
Անհետաձգելի |
|
|
33. |
Սուր թորշոմած կաթված (համախտանիշ) |
Անհետաձգելի |
Բոլոր դեպքերը | |
Ձև 2
ՑԱՆԿ
ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
N |
Ախտորոշում |
ՀՄԴ-10 |
Ծանուցման տեսակ |
Հաղորդման ենթակա կարգավիճակ |
|
Շտապ (24 ժամվա ընթացքում) | ||||
|
1. |
Սալմոնելոզային այլ վարակներ |
A02 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
2. |
Շիգելյոզ |
A03 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
3. |
Այլ մանրէային աղիքային վարակներ (կասկածելի աղիքային վարակ) |
A04 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
4. |
Ամեոբիազ |
A06 |
Շտապ |
|
|
5. |
Պրոտոզոային (նախակենդանիների) այլ աղիքային հիվանդություններ |
A07 |
Շտապ |
|
|
6. |
Վիրուսային և ճշտված այլ աղիքային վարակներ |
A08 |
Շտապ |
|
|
7. |
Այլ գաստրոէնտերիտ և կոլիտ վարակային` չճշտված ծագմամբ |
A09 |
Շտապ |
|
|
8. |
Տուբերկուլոզ |
A15 - A19 |
Շտապ |
|
|
9. |
Լեպտոսպիրոզ |
A27 |
Շտապ |
|
|
10. |
Լեպրա (Բոր) (Հանսենի հիվանդություն) |
A30 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
11. |
Լիստերիոզ |
A32 |
Շտապ |
|
|
12. |
Կապույտ հազ / հարկապույտ հազ |
A37 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
13. |
Քութեշ |
A38 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
14. |
Մենինգակոկային վարակ |
A39 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
15. |
Լեգիոներների հիվանդություն |
A48.1 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
16. |
Բնածին սիֆիլիս |
A50 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
17. |
Հղիների շրջանում սիֆիլիս |
A51-A53 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
18. |
Լայմի հիվանդություն |
A69.2 |
Շտապ |
|
|
19. |
Կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ` այլ դասերում չդասակարգված |
A88 |
Շտապ |
|
|
20. |
Կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ` չճշտված |
A89 |
Շտապ |
|
|
21. |
Ջրծաղիկ |
B01 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
22. |
Վիրուսային հեպատիտներ |
B15-B19 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
23. |
Համաճարակային պարօտիտ (խոզուկ) |
B26 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
24. |
Լեյշմանիոզ |
B55 |
Շտապ |
|
|
25. |
Հելմինթոզներ (ճիճվախտներ) |
B65–B83 |
Շտապ |
|
|
26. |
Ոջլոտություն և ֆտիրիոզ |
B85 |
Շտապ |
|
|
27. |
Քոս |
B86 |
Շտապ |
|
|
28. |
Այլ ինֆեստացիաներ |
B88 |
Շտապ |
|
|
29. |
Լիմֆոիդ լեյկոզ |
C91 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
30. |
Միելոիդ լեյկոզ (միելոլեյկոզ) |
C92 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
31. |
Մոնոցիտար լեյկոզ |
C93 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
32. |
Այլ բջջային տիպի լեյկոզ |
C94 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
33. |
Լեյկոզ` չճշտված բջջային տիպի |
C95 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
34. |
Մանրէային (բակտերիալ) մենինգիտ` այլ դասերում չդասակարգված |
G00 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
35. |
Մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում |
G01 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
36. |
Մենինգիտներ` այլ դասերում դասակարգված վարակիչ և մակաբուծային հիվանդությունների ժամանակ |
G02 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
37. |
Մենինգիտ` չճշտված |
G03.9 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
38. |
Մանրէային մենինգոէնցեֆալիտ և մենինգոմիելիտ` այլ դասերում չդասակարգված |
G04.2 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
39. |
Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ` չճշտված Վենտրիկուլիտ (ուղեղային)` ԱՀՃ |
G04.9 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
40. |
Ստրեպտոկոկային ֆարինգիտ |
J02.0 |
Շտապ |
|
|
41. |
Գրիպ` հարուցված գրիպի վիրուսով |
J09-J11 |
Շտապ |
|
|
42. |
Սուր թոքային երևույթներ` առաջացած ճառագայթումից, Ճառագայթային պնևմոնիտ |
J70.0 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
43. |
Ճառագայթային գաստրոէնտերիտ և կոլիտ |
K52.0 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
44. |
Մաշկի և ենթամաշկային հյուսվածքի՝ ախտահարումներ պայմանավորված ճառագայթմամբ |
L55-L59 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
45. |
COVID-19` վիրուսը նույնականացված է |
U07.1 |
Շտապ |
|
|
46. |
Մարմնի արտաքին մակերեսի ջերմային և քիմիական Այրվածքներ` ճշտված տեղակայմամբ |
T20-T25 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
47. |
Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ |
T26-T28 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
48. |
Ջերմային և քիմիական այրվածքներ` բազմակի և չճշտված տեղակայմամբ |
T29-T32 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
49. |
Թունավորում` դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից |
T36-T50 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
50. |
Հիմնականում ոչ բժշկական նշանակության նյութերի թունավոր ազդեցություններ, բացառությամբ՝ T62.0 |
T51-T65 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
51. |
Ճառագայթման ազդեցության չճշտված հետևանքներ |
T66 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
52. |
Վարակակրություն, հակամարմինների առկայությամբ անձիք՝ |
|||
|
1) |
Հեպատիտ Բ-ի վիրուսի հակածնակրություն |
Z22.5 |
Շտապ |
Բոլոր դեպքերը |
|
2) |
Հակա-ՀՑՎ-ակրություն |
Շտապ |
Բոլոր դեպքերը | |
Ձև 3
ՑԱՆԿ
ԸՆԹԱՑԻԿ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
N |
Ախտորոշում |
ՀՄԴ-10 |
Ծանուցման տեսակ |
Հաղորդման ենթակա կարգավիճակ |
|
Ընթացիկ (հաշվետու ժամանակահատված) | ||||
|
1. |
Էրիզիպելոիդ |
A26 |
Ընթացիկ |
|
|
2. |
Մանրէային այլ հիվանդություններ, այլ դասերում չդասակարգված |
A48 |
Ընթացիկ |
|
|
3. |
Չճշտված տեղակայումով մանրէային վարակներ |
A49 |
Ընթացիկ |
|
|
4. |
Վարակային մոնոնուկլեոզ |
B27 |
Ընթացիկ |
|
|
5. |
Վիրուսային վարակ` չճշտված տեղակայմամբ |
B34 |
Ընթացիկ |
|
|
6. |
Աֆրիկյան տրիպանոսոմոզ |
B56 |
Ընթացիկ |
|
|
7. |
Շագասի հիվանդություն |
B57 |
Ընթացիկ |
|
|
8. |
Նախակենդանիներից առաջացած այլ հիվանդություններ` այլ դասերում չդասակարգված |
B60 |
Ընթացիկ |
|
|
9. |
Նախակենդանիներից հարուցված այլ հիվանդություններ` չճշտված |
B64 |
Ընթացիկ |
|
|
10. |
Տոքսոպլազմոզ |
B58 |
Ընթացիկ |
|
|
11. |
Պնևմոցիստոզ |
B59 |
Ընթացիկ |
|
|
12. |
Թոքաբորբ |
J12 - J18 |
Ընթացիկ |
|
|
13. |
Վարակակրություն հակամարմինների առկայությամբ անձիք՝ |
|||
|
1) |
Որովայնային տիֆի հարուցչի վարակակրություն |
Z22.0 |
Ընթացիկ |
|
|
2) |
Ստամոքսաղիքային այլ վարակիչ հիվանդությունների հարուցիչների վարակակրություն |
Z22.1 |
Ընթացիկ |
|
Ձև 4
ՑԱՆԿ
ԱՄՓՈՓ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
N |
Ախտորոշում |
ՀՄԴ-10 |
Ծանուցման տեսակ |
Հաղորդման ենթակա կարգավիճակ |
|
Ամփոփ (հաշվետու ժամանակահատված) | ||||
|
1. |
Վարակներ` հարուցված այլ միկոբակտերիաներով (սնկամանրէներով) |
A31 |
Ամփոփ |
|
|
2. |
Շողասնկախտ (ակտինոմիկոզ) |
A42 |
Ամփոփ |
|
|
3. |
Նոկարդիոզ |
A43 |
Ամփոփ |
|
|
4. |
Բարթոնելոզ |
A44 |
Ամփոփ |
|
|
5. |
Կարմիր քամի |
A46 |
Ամփոփ |
|
|
6. |
Առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, բացառությամբ հղիների սիֆիլիսի |
A51-A64 |
Ամփոփ |
|
|
7. |
Ոչ վեներական սիֆիլիս |
A65 |
Ամփոփ |
|
|
8. |
Գոտևորող որքին (հերպես զոստեր) (herpes zoster) |
B02 |
Ամփոփ |
|
|
9. |
Վիրուսային գորտնուկներ |
B07 |
Ամփոփ |
|
|
10. |
Մարդու իմունային անբավարարության վիրուս` ՄԻԱՎ (ներառյալ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)) |
B20-B24 |
Ամփոփ |
|
|
11. |
Միկոզներ (սնկախտեր) |
B35-B49 |
Ամփոփ |
|
|
12. |
Վիրուսային ագենտներ (ազդակներ)` որպես այլ դասերում դասակարգված հիվանդությունների հարուցիչներ |
B97 |
Ամփոփ |
|
|
13. |
Վերին շնչառական ուղիների սուր ռեսպիրատոր (շնչառական) վարակներ, այդ թվում COVID-19 վիրուսը նույնականացված չէ (U07.2), բացառությամբ Ստրեպտակոկային ֆարինգիտ (J02.0) |
J00-J06, U07.2 |
Ամփոփ |
|
|
14. |
Անախտանշան վարակիչ կարգավիճակ` հարուցված մարդու իմունանբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) |
Z21 |
Ամփոփ |
|
|
15. |
Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակներ (համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 49-Ն հրամանի) |
Ամփոփ |
| |
Ձև 5
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ, ՇՏԱՊ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՂՈՐԴՈՒՄ
|
1. Ախտորոշում______________________________________________________________ 2. Ազգանուն, անուն, հայրանուն______________________________________________ 3. Անձը հաստատող փաստաթղթի սերիա/համար_____________________________ 4. Սեռ______________________________________________________________________ 5. Տարիք (ծննդյան ամիս, ամսաթիվ, տարի) ___________________________________ 6. Հեռախոս ________________________________________________________________ 7. Բնակության հասցե______________________________________________________________ 8. Հաշվառման հասցե________________________________________________________________ 9. Աշխատանքի կամ ուսումնական կազմակերպության անվանում (առկայության դեպքում գտնվելու հասցե,հեռախոս) _________________________________________ 10. Ամսաթվեր` 1) հիվանդացման ____________________________________________________________ 2) առաջին անգամ դիմելու (հայտնաբերման) ___________________________________ 3) ախտորոշման (նախնական, փոփոխված/ճշգրտված, վերջնական) ______________ 4) հոսպիտալացման _________________________________________________________ 11. Հոսպիտալացման վայր (բժշկական հաստատության անվանում, բաժանմունք) ________________________________________________________________________________ 12. Հղիություն (ժամկետ) ____________________________________________________ 13. Կլինիկական ախտանշաններ_____________________________________________ 14. Լաբորատոր հետազոտության եղանակ, արդյունք__________________________ 15. Լաբորատոր հետազոտության ամսաթիվ__________________________________ 16. Հիվանդության ելքը ( առողջացում, լավացում, անփոփոխ, վատացում, մահ)__________________________________________________________________________ 17. Հիվանդության ելքի ամսաթիվ____________________________________________ 18. Հաղորդման ուղարկման ամսաթիվ և ժամ_________________________________ 19. Հաղորդում ուղարկողի անուն, ազգանուն _________________________________ |
Ձև 6
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը՝ ________________________________________________
Հաշվետու ժամանակահատված՝ ամիս , տարեթիվ
|
N |
Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակներ |
Դեպքերի թիվ | |
|
Ընդամենը |
Որից՝ 0-17 տարեկան | ||
|
Ընդունված պացիենտների ընդհանուր թիվը |
|||
|
1. |
Վիրաբուժական վերքի վարակ, որից |
||
|
1) |
Վիրաբուժական վերքի մակերեսային վարակ |
||
|
2) |
Վիրաբուժական վերքի խորը վարակ |
||
|
3) |
Օրգանի ախտահարմամբ հետվիրահատական վարակ |
||
|
2. |
Թոքաբորբ |
||
|
3. |
Միզուղիների վարակ |
||
|
4. |
Արյան հունի վարակ (լաբորատոր հաստատված) |
||
|
5. |
Կենտրոնական երակային կաթետեր ասոցացված վարակ (լաբորատոր հաստատված) |
||
|
6. |
Ծայրամասային կաթետեր ասոցացված վարակ (լաբորատոր հաստատված) |
||
|
7. |
Սրտանոթային համակարգի վարակ |
||
|
1) |
Զարկերակային կամ երակային վարակ |
||
|
2) |
Էնդոկարդիտ |
||
|
3) |
Միոկարդիտ կամ պերիկարդիտ |
||
|
4) |
Մեդիաստինիտ |
||
|
8. |
Կենտրոնական նյարդային համակարգի վարակ, որից |
||
|
1) |
Ներգանգային վարակ |
||
|
2) |
Մենինգիտ կամ վենտրիկուլիտ |
||
|
3) |
Սպինալ աբսցես առանց մենինգիտի |
||
|
9. |
Աչքի, ականջի, քթի կամ բերանի խոռոչի վարակ |
||
|
1) |
Շաղկապենու բորբոքում (կոնյունկտիվիտ) |
||
|
2) |
Աչքի վարակ՝ բացառությամբ կոնյունկտիվիտի |
||
|
3) |
Ականջի, պտկաձև ելունի վարակ |
||
|
4) |
Բերանի խոռոչի (բերանի, լեզվի կամ լնդերի) վարակ |
||
|
5) |
Սինուսիտ |
||
|
6) |
Վերին շնչուղիների վարակ՝ ֆարինգիտ, լարինգիտ, էպիգլոտիտ |
||
|
10. |
Աղեստամոքսային համակարգի վարակներ, որից |
||
|
1) |
Կլոստրիդիում դիֆիցելեով պայմանավորված վարակ |
||
|
2) |
Գաստրոէնտերիտ` բացառությամբ Կլոստրիդիում դիֆիցելեով պայմանավորված վարակ |
||
|
3) |
Աղեստամոքսային տրակտի (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղու, ուղիղ աղիքի) վարակ՝ բացառությամբ գաստրոէնտերիտ (GE) և Կլոստրիդիում դիֆիցելեով պայմանավորված վարակ |
||
|
4) |
Հեպատիտ |
||
|
5) |
Ներորովայնային վարակ, որևէ այլ տեղում չդասակարգված |
||
|
11. |
Ստորին շնչուղիների վարակ, բացի թոքաբորբից |
||
|
1) |
Բրոնխիտ, տրախեոբրոնխիտ, բրոնխիոլիտ, տրախեիտ՝ առանց թոքաբորբի նշանների |
||
|
2) |
Ստորին շնչուղիների այլ վարակներ |
||
|
12. |
Վերարտադրողական համակարգի վարակներ |
||
|
1) |
Էնդոմետրիտ |
||
|
2) |
Շեքահատման հետևանքով առաջացած վարակ |
||
|
3) |
Հեշտոցի մանժետից առաջացած վարակ |
||
|
4) |
Տղամարդու կամ կնոջ վերարտադրողական օրգանների այլ վարակներ |
||
|
13. |
Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ |
||
|
1) |
Մաշկի վարակ |
||
|
2) |
Փափուկ հյուսվածքների վարակ (նեկրոզացնող ֆասցիիտ, մանրէային գանգրենա, նեկրոզացնող ցելյուլիտ, վարակիչ միոզիտ, լիմֆադենիտ կամ լիմֆանգիտ) |
||
|
3) |
Պառկելախոց, այդ թվում մակերեսային և խորանիստ շերտերի վարակներ |
||
|
4) |
Այրվածք |
||
|
5) |
Կրծքագեղձի թարախակույտ (աբսցես) կամ կրծքագեղձի բորբոքում (մաստիտ) |
||
|
14. |
Ոսկրի և հոդի վարակներ |
||
|
1) |
Ոսկրածուծաբորբ (Օստեոմիելիտ) |
||
|
2) |
Հոդի կամ հոդապարկի վարակ |
||
|
3) |
Միջսկավառակային տարածության վարակ |
||
|
15. |
Համակարգային վարակներ |
||
|
16. |
Նորածնային դեպքի սահմանումներ, որից |
||
|
1) |
Կլինիկական նորածնային սեպսիս |
||
|
2) |
Արյան հունի վարակ նորածնի մոտ՝ լաբորատոր հաստատումով, կոագուլազ-դրակամ ստաֆիլակոկ հարուցված |
||
|
3) |
Արյան հունի վարակ նորածնի մոտ՝ լաբորատոր հաստատումով, կոագուլազ-բացասական ստաֆիլակոկով հարուցված |
||
|
4) |
Նորածնային թոքաբորբ |
||
|
5) |
Նեկրոզային էնտերոկոլիտ |
||
Ձև 7
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ, ԱՄՓՈՓ ՁԵՎՈՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
|
Հիվան-դություն-ների անվանում |
Գրանցված հիվանդության դեպքերի քանակը |
դրանցից՝ |
Գրանցվել են հիվանդներ մահվան ելքով, մարդ | |||||||||||
|
Ընդա-մենը |
այդ թվում` մինչև 18 տարեկան (17 տարեկան 11 ամսական 29 օրական) |
որից՝ հոսպիտալացված |
ըստ սեռի |
ըստ բնակավայրի | ||||||||||
|
Արական |
իգական |
Քաղաքաբնակ |
գյուղաբնակ | |||||||||||
|
Ընդա-մենը |
այդ թվում` մինչև 18 տարեկան |
Ընդա-մենը |
այդ թվում` մինչև 18 տարեկան |
Ընդա-մենը |
այդ թվում` մինչև 18 տարեկան |
Ընդա-մենը |
այդ թվում` մինչև 18 տարեկան |
Ընդա-մենը |
այդ թվում` մինչև 18 տարեկան |
Ընդա-մենը |
այդ թվում` մինչև 18 տարեկան | |||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 | |
Ձև 8
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ՝ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ` ՄԻԱՎ (B20-B24) ԵՎ ԱՆԱԽՏԱՆՇԱՆ ՎԱՐԱԿԻՉ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ (ՄԻԱՎ) (Z21) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
|
Ախտորո-շում |
Տողի համարը |
Ծածկա-գիրն՝ ըստ ՀԴ 014-2013 (ՀՄԴ 10) |
Գրանցված հիվան-դության դեպքերի քանակը, միավոր |
Դրանցից` |
Գրանցվել են հիվանդներ մահվան ելքով, մարդ | |||||||
|
կանայք |
մինչև 18 տարեկան (17 տարեկան 11 ամսական 29 օրական) |
որից՝ |
գյուղաբնակներ | |||||||||
|
ընդա-մենը |
100000 բնակչի հաշվով |
ընդամենը |
100000 բնակչի հաշվով |
0-2 տարե-կան |
3-6 տարե-կան |
ընդամենը |
մինչև 18 տարե-կան | |||||
|
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ձև 9
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
|
N |
Կազմակերպություն |
Էլեկտրոնային հասցե |
Հեռախոսահամար |
|
1 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Երևան |
yerevan.epid@ncdc.am |
(+374 41) 808097 |
|
2 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Արագածոտն |
aragatsotn@ncdc.am |
(+374 41) 808051 |
|
3 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Արարատ |
ararat@ncdc.am |
(+374 41) 808052 |
|
4 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Արմավիր |
armavir@ncdc.am |
(+374 41) 808053 |
|
5 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Գեղարքունիք |
gegharqunik@ncdc.am |
(+374 41) 808054 |
|
6 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Լոռի |
lori@ncdc.am |
(+374 41) 808061 |
|
7 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Կոտայք |
kotayk@ncdc.am |
(+374 41) 808062 |
|
8 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Շիրակ |
shirak@ncdc.am |
(+374 41) 808063 |
|
9 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Սյունիք |
syunik@ncdc.am |
(+374 41) 808064 |
|
10 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Վայոց Ձոր |
vayotcdzor@ncdc.am |
(+374 41) 808095 |
|
11 |
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Տավուշ |
tavush@ncdc.am |
(+374 41) 808096 |
|
12 |
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ |
info@amak.am |
(+374 93) 808033 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|