ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 35-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.07.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«17» հուլիս 2026 թ.

N 53-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 35-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկ, հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի ««Հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» 3.1.1-018-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 35-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

17.07.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2026 թվականի հուլիս «17»-ի

թիվ 53-Ն հրամանի

 

«ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. «Հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկ, հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Բժշկական կազմակերպություններ) համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:

2. Նորմատիվը սահմանում է Բժշկական կազմակերպությունների կողմից արձանագրված հիվանդությունների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները և անհետաձգելի, շտապ, ընթացիկ և ամփոփ հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկերը:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

3. Հիվանդությունների հաշվառումը և հաղորդումը Բժշկական կազմակերպություններում ապահովելու նպատակով Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով նշանակվում է պատասխանատու:

4. Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով հաստատված հիվանդությունները հաշվառվում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի N 49-Ն հրամանը և հիվանդությունների ստանդարտ բնորոշումները սահմանող՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած այլ հանրային առողջապահական նորմատիվները։

5. Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են անհետաձգելի հաղորդում՝ անմիջապես, Ձև 2-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են շտապ հաղորդում՝ 24 ժամվա ընթացքում, ամսվա ընթացքում Ձև 3-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են ընթացիկ հաղորդում՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը, ամսվա ընթացքում Ձև 4-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են ամփոփ հաղորդում՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։

6. Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքեր հայտնաբերելիս, տվյալները մուտքագրում են էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ ԱՐՄԵԴ համակարգ)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 99-Ն հրամանի հավելվածի 38-րդ, 40-րդ և 43-րդ կետերի:

7. Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքեր հայտնաբերելիս՝ համաձայն Նորմատիվի 11-րդ կետի՝ հաղորդում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ) տվյալ վարչատարածքային միավորում գործող համապատասխան ստորաբաժանմանը, իսկ 11-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։

8. «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կոնտակտային տվյալները ներկայացված են Նորմատիվի Ձև 9-ում:

9. Աշխատանքային ժամերին Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով և Ձև 2-ով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին ներկայացնում են հաղորդում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ էլեկտրոնային տարբերակով՝ համաձայն Նորմատիվի Ձև 5-ի կամ Ձև 5-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափի։

10. Ոչ աշխատանքային օրերին և ժամերին Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով և Ձև 2-ով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին Նորմատիվի Ձև 5-ով սահմանված բոլոր տվյալները հաղորդում են «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ հեռախոսազանգով, այնուհետև 24 ժամվա ընթացքում՝ էլեկտրոնային ձևաչափով:

11. Բժշկական կազմակերպությունները՝

1) Նորմատիվի Ձև 1-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում, վերջիններիս մասին անհետաձգելի հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին՝ համաձայն Նորմատիվի Ձև 5-ի կամ Ձև 5-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափի.

2) Նորմատիվի Ձև 2-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում, վերջիններիս մասին շտապ հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին, իսկ Նորմատիվի Ձև 2-ի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին հաղորդում են ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրոնային հասցեին.

3) Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված Նորմատիվի Ձև 3-ով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ՝ Նորմատիվի Ձև 5-ով կամ Ձև 5-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափով, ընթացիկ էլեկտրոնային տարբերակով հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին.

4) Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված Նորմատիվի Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ (բացառությամբ Նորմատիվի Ձև 4-ի 6-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված hիվանդությունների դեպքերի)՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի, Նորմատիվի Ձև 7-ի համաձայն ամփոփ էլեկտրոնային տարբերակով հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին, իսկ Նորմատիվի Ձև 4-ի 6-րդ կետով սահմանված hիվանդությունների դեպքերի վերաբերյալ՝ Նորմատիվի Ձև 7-ի համաձայն, հաղորդում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրոնային հասցեին.

5) Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված՝ Նորմատիվի Ձև 4-ի 15-րդ կետով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ Նորմատիվի Ձև 6-ի համաձայն ամփոփ էլեկտրոնային տարբերակով հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին.

6) Նորմատիվի Ձև 4-ով (բացառությամբ Նորմատիվի Ձև 4-ի 10-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի) և Նորմատիվի Ձև 6-ով սահմանված հիվանդություններ արձանագրված չլինելու դեպքում Բժշկական կազմակերպությունները հիվանդության դեպք չլինելու մասին հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին։

12. Հիվանդությունները, առողջության հետ կապված խնդիրները, վիճակագրական դասակարգչի վարակային բնույթի այլ հիվանդությունները, որոնք ընդգրկված չեն Նորմատիվի Ձև 1-ում, Ձև 2-ում, Ձև 3-ում և Ձև 4-ում՝ հաղորդվում են Նորմատիվի 11-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով։

13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված՝ Նորմատիվի Ձև 4-ի 10-րդ և 14-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի՝ Նորմատիվի Ձև 8-ի համաձայն՝ էլեկտրոնային տարբերակով հաղորդում է ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ։

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված՝ Նորմատիվի Ձև 4-ի 6-րդ կետով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի՝ Նորմատիվի Ձև 7-ի համաձայն՝ էլեկտրոնային տարբերակով հաղորդում է ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ։

15. Պացիենտի մոտ մեկից ավելի՝ հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդություն արձանագրելիս՝ Բժշկական կազմակերպությունների կողմից տեղեկատվությունը հաշվառվում և հաղորդվում է «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ին՝ յուրաքանչյուր հիվանդության դեպքի վերաբերյալ առանձին՝ համաձայն նշված հիվանդության համար Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հաղորդման տեսակի։

16. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի հաշվառման և հաղորդման պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի կողմից ընդունված իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով։

17. Վնասվածքների դեպքերի հաշվառման և հաղորդման պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատած նորմատիվ իրավական ակտերով։

18. Բժշկական կազմակերպությունը, Նորմատիվի Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված հիվանդության դեպք հայտնաբերելիս, պացիենտին չհոսպիտալացնելու դեպքում` Նորմատիվի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով հիվանդության դեպքի մասին հաղորդում է «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ և այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, որտեղ պացիենտը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 48-Ն հրամանով սահմանված կարգով գրանցված է։

19. Նորմատիվի 18-րդ կետով սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը հաղորդումը ստանալուց հետո, ախտորոշման փոփոխման, հիվանդության ելքի և Նորմատիվի Ձև 5-ով պահանջվող այլ տեղեկատվության դեպքում ներկայացնում է լրացուցիչ հաղորդում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ։

20. Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքերը Բժշկական կազմակերպությունների կողմից հաշվառվում են հիվանդությունների հաշվառման մատյանում (այսուհետ՝ Մատյան)։ Մատյանը պետք է պարունակի Նորմատիվի Ձև 5-ով պահանջվող բոլոր տվյալները։

21. Հիվանդության ախտորոշման փոփոխման, հաստատման, հիվանդության ելքի, ինչպես նաև Նորմատիվի Ձև 5-ով պահանջվող այլ տեղեկատվության լրացման կամ փոփոխման դեպքում, Բժշկական կազմակերպության կողմից կատարվում է լրացում կամ փոփոխություն ԱՐՄԵԴ համակարգում և նոր հաղորդմամբ տեղեկացում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ:

 

Ձև 1

 

ՑԱՆԿ

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

N

Ախտորոշում

ՀՄԴ-10

Ծանուցման տեսակ

Հաղորդման ենթակա կարգավիճակ

Անհետաձգելի (անմիջապես)

1.

Խոլերա

A00

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

2.

Տիֆ և պարատիֆեր Ա,Բ,Ց

A01

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

3.

Այլ մանրէային սննդային թունավորումներ` այլ դասերում չդասակարգված

A05

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

4.

Ժանտախտ

A20

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

5.

Տուլարեմիա

A21

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

6.

Սիբիրյան խոց

A22

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

7.

Բրուցելոզ

A23

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

8.

Խլնախտ և մելիոիդոզ

A24

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

9.

Առնետի կծելուց առաջացած տենդ

A25

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

10.

Մանրէային այլ զոոնոզներ` այլ դասերում չդասակարգված

A28

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

11.

Պրկախտ

A33-A35

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

12.

Դիֆթերիա

A36

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

13.

Հետադարձ տենդեր

A68

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

14.

Օրնիտոզ

A70

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

15.

Ռիկետսիոզներ, այդ թվում՝ Քյու տենդ

A75- A79

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

16.

Սուր պոլիոմիելիտ

A80

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

17.

Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդություն

A81

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

18.

Կատաղություն

A82

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

19.

Վիրուսային Էնցեֆալիտներ

A83 – A87

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

20.

Վիրուսային հեմոռագիկ տենդեր՝

A90-A96, A98, A99

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

21.

Բնական ծաղիկ

B03

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

22.

ԷՄփոքս հիվանդություն (նախկինում՝ կապիկի ծաղիկ հիվանդություն)

B04

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

23.

Կարմրուկ

B05

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

24.

Կարմրախտ

B06

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

25.

Մալարիա

B50- B54

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

26.

Համավարակ առաջացնելու ներուժ ունեցող հիվանդություններ (նոր գրիպ, զոոնոզային գրիպ)

 

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

27.

Բնածին կարմրախտային համախտանիշ

P35.0

Անհեատձգելի

Բոլոր դեպքերը

28.

Որպես սնունդ ընդունած սնկերում պարունակվող վնասակար նյութերի

T62.0

Անհեատձգելի

Բոլոր դեպքերը

29.

Ծանր սուր շնչառական (ռեսպիրատոր) համախտանիշ (SARS)

U04

Անհեատձգելի

Բոլոր դեպքերը

30.

Կենդանիների կողմից տուժելու դեպքեր

 

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

31.

Անսովոր և անսպասելի դեպքեր (սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1138 -Ն որոշմամբ)

 

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

32.

Վարակակրություն, հակամարմինների առկայությամբ անձիք՝

     

1)

Դիֆթերիայի հարուցչի

Z22.2

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

2)

Մենինգակոկային վարակներ

Z22.3

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

3)

Մալարիա

Z22.8

Անհետաձգելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

33.

Սուր թորշոմած կաթված (համախտանիշ)

 

Անհետաձգելի

Բոլոր դեպքերը

Ձև 2

 

ՑԱՆԿ

ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

N

Ախտորոշում

ՀՄԴ-10

Ծանուցման տեսակ

Հաղորդման ենթակա կարգավիճակ

Շտապ (24 ժամվա ընթացքում)

1.

Սալմոնելոզային այլ վարակներ

A02

Շտապ

Բոլոր դեպքերը

2.

Շիգելյոզ

A03

Շտապ

Բոլոր դեպքերը

3.

Այլ մանրէային աղիքային վարակներ (կասկածելի աղիքային վարակ)

A04

Շտապ

Բոլոր դեպքերը

4.

Ամեոբիազ

A06

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

5.

Պրոտոզոային (նախակենդանիների) այլ աղիքային հիվանդություններ

A07

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

6.

Վիրուսային և ճշտված այլ աղիքային վարակներ

A08

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

7.

Այլ գաստրոէնտերիտ և կոլիտ վարակային` չճշտված ծագմամբ

A09

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

8.

Տուբերկուլոզ

A15 - A19

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

9.

Լեպտոսպիրոզ

A27

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

10.

Լեպրա (Բոր) (Հանսենի հիվանդություն)

A30

Շտապ

Բոլոր դեպքերը

11.

Լիստերիոզ

A32

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

12.

Կապույտ հազ / հարկապույտ հազ

A37

Շտապ

Բոլոր դեպքերը

13.

Քութեշ

A38

Շտապ

Բոլոր դեպքերը

14.

Մենինգակոկային վարակ

A39

Շտապ

Բոլոր դեպքերը

15.

Լեգիոներների հիվանդություն

A48.1

Շտապ

Բոլոր դեպքերը

16.

Բնածին սիֆիլիս

A50

Շտապ

Բոլոր դեպքերը

17.

Հղիների շրջանում սիֆիլիս

A51-A53

Շտապ

Բոլոր դեպքերը

18.

Լայմի հիվանդություն

A69.2

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

19.

Կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ` այլ դասերում չդասակարգված

A88

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

20.

Կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ` չճշտված

A89

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հավանական

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

21.

Ջրծաղիկ

B01

Շտապ

Բոլոր դեպքերը

22.

Վիրուսային հեպատիտներ

B15-B19

Շտապ

Բոլոր դեպքերը

23.

Համաճարակային պարօտիտ (խոզուկ)

B26

Շտապ

Բոլոր դեպքերը

24.

Լեյշմանիոզ

B55

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Կասկածելի

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

25.

Հելմինթոզներ (ճիճվախտներ)

B65–B83

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

26.

Ոջլոտություն և ֆտիրիոզ

B85

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

27.

Քոս

B86

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

28.

Այլ ինֆեստացիաներ

B88

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

29.

Լիմ‎ֆոիդ լեյկոզ

C91

Շտապ

Բոլոր դեպքերը

30.

Միելոիդ լեյկոզ (միելոլեյկոզ)

C92

Շտապ

Բոլոր դեպքերը

31.

Մոնոցիտար լեյկոզ

C93

Շտապ

Բոլոր դեպքերը

32.

Այլ բջջային տիպի լեյկոզ

C94

Շտապ

Բոլոր դեպքերը

33.

Լեյկոզ` չճշտված բջջային տիպի

C95

Շտապ

Բոլոր դեպքերը

34.

Մանրէային (բակտերիալ) մենինգիտ` այլ դասերում չդասակարգված

G00

Շտապ

Բոլոր դեպքերը

35.

Մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում

G01

Շտապ

Բոլոր դեպքերը

36.

Մենինգիտներ` այլ դասերում դասակարգված վարակիչ և մակաբուծային հիվանդությունների ժամանակ

G02

Շտապ

Բոլոր դեպքերը

37.

Մենինգիտ` չճշտված

G03.9

Շտապ

Բոլոր դեպքերը

38.

Մանրէային մենինգոէնցեֆալիտ և մենինգոմիելիտ` այլ դասերում չդասակարգված

G04.2

Շտապ

Բոլոր դեպքերը

39.

Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ` չճշտված Վենտրիկուլիտ (ուղեղային)` ԱՀՃ

G04.9

Շտապ

Բոլոր դեպքերը

40.

Ստրեպտոկոկային ֆարինգիտ

J02.0

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

41.

Գրիպ` հարուցված գրիպի վիրուսով

J09-J11

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

42.

Սուր թոքային երևույթներ` առաջացած ճառագայթումից, Ճառագայթային պնևմոնիտ

J70.0

Շտապ

Բոլոր դեպքերը

43.

Ճառագայթային գաստրոէնտերիտ և կոլիտ

K52.0

Շտապ

Բոլոր դեպքերը

44.

Մաշկի և ենթամաշկային հյուսվածքի՝ ախտահարումներ պայմանավորված ճառագայթմամբ

L55-L59

Շտապ

Բոլոր դեպքերը

45.

COVID-19` վիրուսը նույնականացված է

U07.1

Շտապ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

46.

Մարմնի արտաքին մակերեսի ջերմային և քիմիական

Այրվածքներ` ճշտված տեղակայմամբ

T20-T25

Շտապ

Բոլոր դեպքերը

47.

Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ

T26-T28

Շտապ

Բոլոր դեպքերը

48.

Ջերմային և քիմիական այրվածքներ` բազմակի և

չճշտված տեղակայմամբ

T29-T32

Շտապ

Բոլոր դեպքերը

49.

Թունավորում` դեղամիջոցներից, դեղորայքից

և կենսաբանական նյութերից

T36-T50

Շտապ

Բոլոր դեպքերը

50.

Հիմնականում ոչ բժշկական նշանակության նյութերի

թունավոր ազդեցություններ, բացառությամբ՝ T62.0

T51-T65

Շտապ

Բոլոր դեպքերը

51.

Ճառագայթման ազդեցության չճշտված հետևանքներ

T66

Շտապ

Բոլոր դեպքերը

52.

Վարակակրություն, հակամարմինների առկայությամբ անձիք՝

     

1)

Հեպատիտ Բ-ի վիրուսի հակածնակրություն

Z22.5

Շտապ

Բոլոր դեպքերը

2)

Հակա-ՀՑՎ-ակրություն

 

Շտապ

Բոլոր դեպքերը

Ձև 3

 

ՑԱՆԿ

 ԸՆԹԱՑԻԿ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

N

Ախտորոշում

ՀՄԴ-10

Ծանուցման տեսակ

Հաղորդման ենթակա կարգավիճակ

Ընթացիկ (հաշվետու ժամանակահատված)

1.

Էրիզիպելոիդ

A26

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

2.

Մանրէային այլ հիվանդություններ, այլ դասերում չդասակարգված

A48

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

3.

Չճշտված տեղակայումով մանրէային վարակներ

A49

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

4.

Վարակային մոնոնուկլեոզ

B27

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

5.

Վիրուսային վարակ` չճշտված տեղակայմամբ

B34

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

6.

Աֆրիկյան տրիպանոսոմոզ

B56

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

7.

Շագասի հիվանդություն

B57

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

8.

Նախակենդանիներից առաջացած այլ հիվանդություններ` այլ դասերում չդասակարգված

B60

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

9.

Նախակենդանիներից հարուցված այլ հիվանդություններ` չճշտված

B64

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

10.

Տոքսոպլազմոզ

B58

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

11.

Պնևմոցիստոզ

B59

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

12.

Թոքաբորբ

J12 - J18

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

13.

Վարակակրություն հակամարմինների առկայությամբ անձիք՝

     

1)

Որովայնային տիֆի հարուցչի վարակակրություն

Z22.0

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

2)

Ստամոքսաղիքային այլ վարակիչ հիվանդությունների հարուցիչների վարակակրություն

Z22.1

Ընթացիկ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

Ձև 4

 

ՑԱՆԿ

ԱՄՓՈՓ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

N

Ախտորոշում

ՀՄԴ-10

Ծանուցման տեսակ

Հաղորդման ենթակա կարգավիճակ

Ամփոփ (հաշվետու ժամանակահատված)

1.

Վարակներ` հարուցված այլ միկոբակտերիաներով (սնկամանրէներով)

A31

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

2.

Շողասնկախտ (ակտինոմիկոզ)

A42

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

3.

Նոկարդիոզ

A43

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

4.

Բարթոնելոզ

A44

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

5.

Կարմիր քամի

A46

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

6.

Առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, բացառությամբ հղիների սիֆիլիսի

A51-A64

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

7.

Ոչ վեներական սիֆիլիս

A65

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

8.

Գոտևորող որքին (հերպես զոստեր) (herpes zoster)

B02

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

9.

Վիրուսային գորտնուկներ

B07

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

10.

Մարդու իմունային անբավարարության վիրուս` ՄԻԱՎ (ներառյալ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ))

B20-B24

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

11.

Միկոզներ (սնկախտեր)

B35-B49

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

12.

Վիրուսային ագենտներ (ազդակներ)` որպես այլ դասերում դասակարգված հիվանդությունների հարուցիչներ

B97

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

13.

Վերին շնչառական ուղիների սուր ռեսպիրատոր (շնչառական) վարակներ, այդ թվում COVID-19 վիրուսը նույնականացված չէ (U07.2), բացառությամբ Ստրեպտակոկային ֆարինգիտ (J02.0)

J00-J06, U07.2

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

14.

Անախտանշան վարակիչ կարգավիճակ` հարուցված մարդու իմունանբավարարության վիրուսով (ՄԻԱՎ)

Z21

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

15.

Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակներ (համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 49-Ն հրամանի)

 

Ամփոփ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հաստատված

Ձև 5

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ, ՇՏԱՊ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

1. Ախտորոշում______________________________________________________________

2. Ազգանուն, անուն, հայրանուն______________________________________________

3. Անձը հաստատող փաստաթղթի սերիա/համար_____________________________

4. Սեռ______________________________________________________________________

5. Տարիք (ծննդյան ամիս, ամսաթիվ, տարի) ___________________________________

6. Հեռախոս ________________________________________________________________

7. Բնակության հասցե______________________________________________________________

8. Հաշվառման հասցե________________________________________________________________

9. Աշխատանքի կամ ուսումնական կազմակերպության անվանում (առկայության դեպքում գտնվելու հասցե,հեռախոս) _________________________________________

10. Ամսաթվեր`

1) հիվանդացման ____________________________________________________________

2) առաջին անգամ դիմելու (հայտնաբերման) ___________________________________

3) ախտորոշման (նախնական, փոփոխված/ճշգրտված, վերջնական) ______________

4) հոսպիտալացման _________________________________________________________

11. Հոսպիտալացման վայր (բժշկական հաստատության անվանում, բաժանմունք) ________________________________________________________________________________

12. Հղիություն (ժամկետ) ____________________________________________________

13. Կլինիկական ախտանշաններ_____________________________________________

14. Լաբորատոր հետազոտության եղանակ, արդյունք__________________________

15. Լաբորատոր հետազոտության ամսաթիվ__________________________________

16. Հիվանդության ելքը ( առողջացում, լավացում, անփոփոխ, վատացում, մահ)__________________________________________________________________________

17. Հիվանդության ելքի ամսաթիվ____________________________________________

18. Հաղորդման ուղարկման ամսաթիվ և ժամ_________________________________

19. Հաղորդում ուղարկողի անուն, ազգանուն _________________________________

Ձև 6

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը՝ ________________________________________________

Հաշվետու ժամանակահատված՝                 ամիս ,               տարեթիվ

 

N

Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակներ

Դեպքերի թիվ

Ընդամենը

Որից՝ 0-17 տարեկան

 

Ընդունված պացիենտների ընդհանուր թիվը

   

1.

Վիրաբուժական վերքի վարակ, որից

   

1)

Վիրաբուժական վերքի մակերեսային վարակ

   

2)

Վիրաբուժական վերքի խորը վարակ

   

3)

Օրգանի ախտահարմամբ հետվիրահատական վարակ

   

2.

Թոքաբորբ

   

3.

Միզուղիների վարակ

   

4.

Արյան հունի վարակ (լաբորատոր հաստատված)

   

5.

Կենտրոնական երակային կաթետեր ասոցացված վարակ (լաբորատոր հաստատված)

   

6.

Ծայրամասային կաթետեր ասոցացված վարակ (լաբորատոր հաստատված)

   

7.

Սրտանոթային համակարգի վարակ

   

1)

Զարկերակային կամ երակային վարակ

   

2)

Էնդոկարդիտ

   

3)

Միոկարդիտ կամ պերիկարդիտ

   

4)

Մեդիաստինիտ

   

8.

Կենտրոնական նյարդային համակարգի վարակ, որից

   

1)

Ներգանգային վարակ

   

2)

Մենինգիտ կամ վենտրիկուլիտ

   

3)

Սպինալ աբսցես առանց մենինգիտի

   

9.

Աչքի, ականջի, քթի կամ բերանի խոռոչի վարակ

   

1)

Շաղկապենու բորբոքում (կոնյունկտիվիտ)

   

2)

Աչքի վարակ՝ բացառությամբ կոնյունկտիվիտի

   

3)

Ականջի, պտկաձև ելունի վարակ

   

4)

Բերանի խոռոչի (բերանի, լեզվի կամ լնդերի) վարակ

   

5)

Սինուսիտ

   

6)

Վերին շնչուղիների վարակ՝ ֆարինգիտ, լարինգիտ, էպիգլոտիտ

   

10.

Աղեստամոքսային համակարգի վարակներ, որից

   

1)

Կլոստրիդիում դիֆիցելեով պայմանավորված վարակ

   

2)

Գաստրոէնտերիտ` բացառությամբ Կլոստրիդիում դիֆիցելեով պայմանավորված վարակ

   

3)

Աղեստամոքսային տրակտի (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղու, ուղիղ աղիքի) վարակ՝ բացառությամբ գաստրոէնտերիտ (GE) և Կլոստրիդիում դիֆիցելեով պայմանավորված վարակ

   

4)

Հեպատիտ

   

5)

Ներորովայնային վարակ, որևէ այլ տեղում չդասակարգված

   

11.

Ստորին շնչուղիների վարակ, բացի թոքաբորբից

   

1)

Բրոնխիտ, տրախեոբրոնխիտ, բրոնխիոլիտ, տրախեիտ՝ առանց թոքաբորբի նշանների

   

2)

Ստորին շնչուղիների այլ վարակներ

   

12.

Վերարտադրողական համակարգի վարակներ

   

1)

Էնդոմետրիտ

   

2)

Շեքահատման հետևանքով առաջացած վարակ

   

3)

Հեշտոցի մանժետից առաջացած վարակ

   

4)

Տղամարդու կամ կնոջ վերարտադրողական օրգանների այլ վարակներ

   

13.

Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ

   

1)

Մաշկի վարակ

   

2)

Փափուկ հյուսվածքների վարակ (նեկրոզացնող ֆասցիիտ, մանրէային գանգրենա, նեկրոզացնող ցելյուլիտ, վարակիչ միոզիտ, լիմֆադենիտ կամ լիմֆանգիտ)

   

3)

Պառկելախոց, այդ թվում մակերեսային և խորանիստ շերտերի վարակներ

   

4)

Այրվածք

   

5)

Կրծքագեղձի թարախակույտ (աբսցես) կամ կրծքագեղձի բորբոքում (մաստիտ)

   

14.

Ոսկրի և հոդի վարակներ

   

1)

Ոսկրածուծաբորբ (Օստեոմիելիտ)

   

2)

Հոդի կամ հոդապարկի վարակ

   

3)

Միջսկավառակային տարածության վարակ

   

15.

Համակարգային վարակներ

   

16.

Նորածնային դեպքի սահմանումներ, որից

   

1)

Կլինիկական նորածնային սեպսիս

   

2)

Արյան հունի վարակ նորածնի մոտ՝ լաբորատոր հաստատումով, կոագուլազ-դրակամ ստաֆիլակոկ հարուցված

   

3)

Արյան հունի վարակ նորածնի մոտ՝ լաբորատոր հաստատումով, կոագուլազ-բացասական ստաֆիլակոկով հարուցված

   

4)

Նորածնային թոքաբորբ

   

5)

Նեկրոզային էնտերոկոլիտ

   

Ձև 7

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ, ԱՄՓՈՓ ՁԵՎՈՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

 

Հիվան-դություն-ների անվանում

Գրանցված հիվանդության դեպքերի քանակը

դրանցից՝

Գրանցվել են հիվանդներ մահվան ելքով, մարդ

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան (17 տարեկան 11 ամսական 29 օրական)

որից՝ հոսպիտալացված

ըստ սեռի

ըստ բնակավայրի

Արական

իգական

Քաղաքաբնակ

գյուղաբնակ

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

Ընդա-մենը

այդ թվում` մինչև 18 տարեկան

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                             

Ձև 8

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ՝ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ` ՄԻԱՎ (B20-B24) ԵՎ ԱՆԱԽՏԱՆՇԱՆ ՎԱՐԱԿԻՉ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ (ՄԻԱՎ) (Z21) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

 

Ախտորո-շում

Տողի

համարը

Ծածկա-գիրն՝ ըստ ՀԴ 014-2013 (ՀՄԴ 10)

Գրանցված հիվան-դության դեպքերի քանակը, միավոր

Դրանցից`

Գրանցվել են հիվանդներ մահվան ելքով, մարդ

կանայք

մինչև

18 տարեկան

(17 տարեկան

11 ամսական

29 օրական)

որից՝

գյուղաբնակներ

ընդա-մենը

100000 բնակչի հաշվով

ընդամենը

100000 բնակչի հաշվով

0-2

տարե-կան

3-6

տարե-կան

ընդամենը

մինչև 18 տարե-կան

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

9

10

Ձև 9

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

N

Կազմակերպություն

Էլեկտրոնային հասցե

Հեռախոսահամար

1

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Երևան

yerevan.epid@ncdc.am

(+374 41) 808097

2

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Արագածոտն

aragatsotn@ncdc.am

(+374 41) 808051

3

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Արարատ

ararat@ncdc.am

(+374 41) 808052

4

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Արմավիր

armavir@ncdc.am

(+374 41) 808053

5

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Գեղարքունիք

gegharqunik@ncdc.am

(+374 41) 808054

6

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Լոռի

lori@ncdc.am

(+374 41) 808061

7

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Կոտայք

kotayk@ncdc.am

(+374 41) 808062

8

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Շիրակ

shirak@ncdc.am

(+374 41) 808063

9

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Սյունիք

syunik@ncdc.am

(+374 41) 808064

10

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Վայոց Ձոր

vayotcdzor@ncdc.am

(+374 41) 808095

11

«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ - Տավուշ

tavush@ncdc.am

(+374 41) 808096

12

ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ

info@amak.am

(+374 93) 808033

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2026 թվական: