ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 1993 թ. N 449
Քաղ. Երևան
1990 ԵՎ 1991 ԹԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱԻՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԻՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1990 և 1991 թվականների Հայաստանի Հանրապետության պետական դրամաիրային վիճակախաղերով քաղաքացիների շահած, բայց չտրված իրային շահումների դիմաց սահմանել դրամական փոխհատուցում, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վարկային էմիսիայի բաշխումով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2993800 ռուբլի հատկացնել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկին` 1990 և 1991 թվականների Հայաստանի Հանրապետության պետական դրամաիրային վիճակախաղերով քաղաքացիների շահած, բայց չտրված իրային շահումները փոխհատուցելու համար:
3. Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկին` 1993 թվականի սեպտեմբերի 1-ից կազմակերպել 1990 և 1991 թվականների պետական դրամաիրային վիճակախաղերով քաղաքացիների շահած, բայց չիրացված խաղատոմսերի հետգնումը` գործարքը ձևակերպելով որպես բնակչության ցպահանջ անվանական ավանդներ:
4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 7-ի «1990 թվականին դրամաիրային վիճակախաղի անցկացման մասին» N 316 որոշման 10-րդ կետում «համանման ապրանքներ» և 1990 թվականի հունիսի 15-ի «1991 թվականին դրամաիրային վիճակախաղ անցկացնելու մասին» N 286 որոշման 9-րդ կետում «Նույնանման ապրանքներ» բառերից հետո ավելացնել «կամ դրամական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1993 թվականի |
1990 ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱԻՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԱԾ, ԲԱՅՑ ՉՏՐՎԱԾ ԻՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ
(ռուբլիներով)
|
Շահումների անվանումը |
Քանակը (հատ) |
1991 թ. գրությամբ ապրանքի գինը |
Փոխհատուցման գումարը |
Ընդամենը |
|
Ավտոմեքենա ԳԱԶ 24-10 |
11 |
16300 |
71000 | 781000 |
|
Ավտոմեքենա «Ժիգուլի» |
30 | 9600 | 42000 | 1260000 |
|
Դաշնամուր «Բելոռուս» |
30 | 694 | 3000 | 90000 |
|
Սառնարան «Մինսկ» |
160 | 455 | 2000 | 320000 |
| Սառնարան
«Զիլ» |
8 | 370 | 1600 | 12800 |
|
Լվացքի մեքենա «Չայկա» |
150 | 145 | 700 | 105000 |
|
Լվացքի մեքենա «Ռիգա» |
10 | 85 | 400 | 4000 |
|
Լվացքի մեքենա «Մալյուտկա» |
160 | 252 | 1100 | 176000 |
| Ավտոդողեր |
700 |
72 |
350 |
245000 |
|
Ընդամենը` |
29938000 | |||
Փոխհատուցման գումարների հաշվարկի հիմքում դրված են 1991 թվականի դրությամբ ապրանքների գների 300 տոկոս ինդեքսավորումը և 9 տոկոս ժամկետային տոկոսադրույքները: Ստացված գումարները կլորացված են:
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|