ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1990 ԵՎ 1991 ԹԹ. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱԻՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԻՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 449
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 1993 թ. N 449

Քաղ. Երևան

 

1990 ԵՎ 1991 ԹԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱԻՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԻՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1990 և 1991 թվականների Հայաստանի Հանրապետության պետական դրամաիրային վիճակախաղերով քաղաքացիների շահած, բայց չտրված իրային շահումների դիմաց սահմանել դրամական փոխհատուցում, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վարկային էմիսիայի բաշխումով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2993800 ռուբլի հատկացնել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկին` 1990 և 1991 թվականների Հայաստանի Հանրապետության պետական դրամաիրային վիճակախաղերով քաղաքացիների շահած, բայց չտրված իրային շահումները փոխհատուցելու համար:

3. Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկին` 1993 թվականի սեպտեմբերի 1-ից կազմակերպել 1990 և 1991 թվականների պետական դրամաիրային վիճակախաղերով քաղաքացիների շահած, բայց չիրացված խաղատոմսերի հետգնումը` գործարքը ձևակերպելով որպես բնակչության ցպահանջ անվանական ավանդներ:

4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 7-ի «1990 թվականին դրամաիրային վիճակախաղի անցկացման մասին» N 316 որոշման 10-րդ կետում «համանման ապրանքներ» և 1990 թվականի հունիսի 15-ի «1991 թվականին դրամաիրային վիճակախաղ անցկացնելու մասին» N 286 որոշման 9-րդ կետում «Նույնանման ապրանքներ» բառերից հետո ավելացնել «կամ դրամական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 8-ի N 449 որոշման

 

1990 ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱԻՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԱԾ, ԲԱՅՑ ՉՏՐՎԱԾ ԻՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

 

(ռուբլիներով)

 

Շահումների անվանումը

Քանակը (հատ)

1991 թ. գրությամբ ապրանքի գինը

Փոխհատուցման գումարը

Ընդամենը

Ավտոմեքենա

ԳԱԶ 24-10

11

16300

71000 781000

Ավտոմեքենա

«Ժիգուլի»

30 9600 42000 1260000

Դաշնամուր

«Բելոռուս»

30 694 3000 90000

Սառնարան

«Մինսկ»

160 455 2000 320000
Սառնարան

«Զիլ»

8 370 1600 12800

Լվացքի մեքենա

«Չայկա»

150 145 700 105000 

Լվացքի մեքենա

«Ռիգա»

10 85 400 4000

Լվացքի մեքենա

«Մալյուտկա»

160 252 1100 176000
Ավտոդողեր

700

72

350

245000

Ընդամենը`

 29938000

 

Փոխհատուցման գումարների հաշվարկի հիմքում դրված են 1991 թվականի դրությամբ ապրանքների գների 300 տոկոս ինդեքսավորումը և 9 տոկոս ժամկետային տոկոսադրույքները: Ստացված գումարները կլորացված են:

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ