ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 438
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 1993 թվականի N 438

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի N 37 շենքը պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը:

2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ ընդունման-հանձնման աշխատանքները:

3. Առաջարկել Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեին մեկամսյա ժամկետում ազատել իր կողմից զբաղեցված վերոհիշյալ շենքը, իսկ նրա օգտագործմանը տրված և պետական սեփականություն հանդիսացող գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը:

4. Առաջարկել Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի սահմանված հաշվեկշռից հաշվեկշիռ ընդունման-հանձնման աշխատանքները:

5. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում լուծել Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շենքային տարածք հատկացնելու հարցը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան