ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1091-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2026 թվականի N 1091-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 30-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ք․ Երևան, Կենտրոն, Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող 2125,7 քառ․ մետր մակերեսով տարածքի 8-րդ հարկից 250,0 քառ․ մետր մակերեսով տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09112012-01-1191, այսուհետ՝ տարածք) 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սկիզբ մեդիա կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար՝ 269․110․03134, այսուհետ` ընկերություն)` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները՝ համաձայն սույն որոշման հավելվածի իրականացնելու նպատակով:

2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 23-ի N 1091-Ա որոշման

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Ընդհանուր տեղեկություններ պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ տարածք) անհատույց օգտագործող` լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ լրատվական միջոց) մասին՝

1.1. լրատվական միջոցի լրիվ անվանումը՝ Առաջին Լրատվական՝ 1in.am

1.2. լրատվական միջոցի ձևը՝ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ

1.3. լրատվական միջոցի ստեղծման ժամկետը՝ 2010 թ.

1.4. լրատվական միջոցի գրանցման վկայականի համարը՝ 269․110․03134

1.5. գրանցման վայրը և տարեթիվը՝ ՀՀ․ ք Երևան, Մյասնիկյան 1/6, 2006-04-14

1.6. գործունեության հիմնական ուղղությունները՝ էլեկտրոնային եղանակով լրատվական գործունեություն

1.7. գործունեության իրականացման վայրը՝ Մյասնիկյան 1/6

1.8. փոստային հասցեն՝ 0025

1.9. տվյալներ (հեռախոս, էլեկտրոնային հասցե)՝ +37491562008, hmartirosyan@1in.am

https://www.1in.am/https://www.youtube.com/@1inTVArmenia/videos

1.10. լրատվական միջոցի գործունեության զարգացման (այդ թվում` նաև գույքի բարելավման, եթե նախատեսվում է) ծրագիրը.

1.11. լրատվական միջոցի ղեկավար` Հասմիկ Մարտիրոսյան, հեռ. +37491562008 կազմակերպության հաշվապահական ծառայության ղեկավար Տաթևիկ Գյուլամիրյան հեռ.+37491564255

2. Լրատվական միջոցի գործունեության համար հիմք հանդիսացող իրավական ակտերը և զարգացման ռազմավարական փաստաթղթերը (հաստատված ծրագրեր, ընդունված որոշումներ և այլն, եթե դրանք առկա են)

2.1. Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ, որը գործում է կանոնադրության համաձայն, գրանցման թիվ՝ 269,110,03134, վկայական՝ 03Ա071893։

2.2 Առաջին Լրատվական՝ 1in.am։

Աշխատողների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և այդ ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով։

3. Ծրագրի իրականացման համար առկա մարդկային ռեսուրսներն են՝

Հասմիկ Մարտիրոսյան Տնօրեն

Անահիտ Հովհաննիսյան Պրոդյուսեր

Սիրանուշ Պապյան Խմբագիր

(ծրագրի ղեկավար կազմի անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն)

Հասմիկ Մարտիրոսյան Աշոտի՝ տնօրեն, արևելագետ

Անահիտ Հովհաննիսյան Իվանի՝ պրոդյուսեր, ինժեներ

Սիրանուշ Պապյան Գրիգորիի խմբագիր, լրագրող

Վազգեն Համբարձումյան՝ օպերատոր, օպերատոր

Էմիլ Միրզոյան Վալերիի՝ եթերի հեռարձակման պատասխանատու, ռեժիսոր

Սիրարփի Խալաթյան Արմենի՝ հնչյունային ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր

Հայկ Շահգյալդյան Արամայիսի՝ մոնտաժող, մոնտաժող

Ոսկանյան Ժիրայր Սամվելի՝ մեկնաբան, քաղաքագետ

Ստեփանյան Սահակ Համզասպի՝ տնտեսական հարցերով փոխտնօրեն, իրավագետ

Արմեն Վարդանյան Սաշայի՝ խմբագիր, արևելագետ

4. Կազմակերպության կողմից տարածքի օգտագործման ծրագրի նպատակը և խնդիրները

4.1 սույն ծրագրի իրականացման նպատակը հանդիսանում է՝

անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծումը, այդ թվում՝ «Առաջին լրատվական» լրատվամիջոցի խմբագրական, տեղեկատվական, հաղորդումների պատրաստման և տարածման աշխատանքների կազմակերպումը, հանրությանը ժամանակին, հավաստի և բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև լրատվական և մեդիա արտադրանքի ստեղծման ու տարածման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպական ենթակառուցվածքների ապահովումը։

4.2. սույն ծրագրի իրականացման ընթացքում լուծման ենթակա խնդիրներ են՝

1․ 1in.am լրատվամիջոցի խմբագրական և կազմակերպական գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովումը,

2․ լրատվական նյութերի, հաղորդումների, հարցազրույցների և այլ մեդիաարտադրանքի պատրաստման գործընթացի կազմակերպումը,

3․ հանրությանը հավաստի, օպերատիվ, բազմակողմանի և հանրային նշանակություն ունեցող տեղեկատվության տրամադրումը,

4․ լրագրողական, վերլուծական և տեղեկատվական գործունեության շարունակականության ապահովումը,

5․ աշխատակիցների, լրագրողների, խմբագիրների, տեխնիկական և ստեղծագործական անձնակազմի արդյունավետ աշխատանքի համար համապատասխան միջավայրի ձևավորումը,

6․ տեսաձայնագրման, մոնտաժային, հեռարձակման և թվային բովանդակության ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովումը,

7․ հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական թեմաների լուսաբանումը,

8․ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, փորձագիտական շրջանակների և հանրության միջև տեղեկատվական հաղորդակցության խթանումը,

9․ լրատվական բովանդակության տարածումը հեռուստատեսային, առցանց և սոցիալական հարթակներով,

10․ կազմակերպությանը տրամադրված տարածքի նպատակային, արդյունավետ և պատշաճ օգտագործման ապահովումը

5. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները և դրանց աղբյուրները.

5.1. Սույն ծրագրի իրականացման համար առաջիկա 2 տարիների համար լրատվական միջոցի կողմից իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ, այդ թվում` ըստ ծրագրի իրականացման տարիների,

5.2. սույն ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են՝ լրատվական միջոցի միջոցները

6. Ծրագրի իրականացման և տարածքի օգտագործման ժամկետները. Սույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 տարիների ընթացքում:

7. Ծրագրի իրականացման համար նախատեսվող միջոցառումները

7.1. սույն ծրագրի շրջանակներում առաջին 2 տարիների ընթացքում Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել 10 միլիոն դրամի ներդրումներ հետևյալ ուղղվածությամբ (այդ թվում` տարածքի բարելավման ուղղությամբ, եթե ծրագրով նախատեսվում է)

1․ տարածքի ընթացիկ վերանորոգում, ներքին հարդարում, պատերի և առաստաղների բարեկարգում, հատակի վերականգնում կամ նորոգում,

2․ էլեկտրականության, լուսավորության, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման և կապի համակարգերի ստուգում ու անհրաժեշտության դեպքում նորոգում,

3․ խմբագրական, վարչական, նկարահանման, ձայնագրման և մոնտաժային աշխատանքների համար նախատեսված առանձին աշխատանքային հատվածների ձևավորում,

4․ աշխատատեղերի կահավորում և համակարգչային, նկարահանման, ձայնագրման, լուսավորման ու մոնտաժային անհրաժեշտ սարքավորումների տեղադրում,

5․ ինտերնետային և ներքին ցանցային ենթակառուցվածքների ստեղծում կամ արդիականացում,

6․ լրատվական և վերլուծական նյութերի ամենօրյա պատրաստում ու հրապարակում,

7․ հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ հանրային նշանակություն ունեցող թեմաներով հաղորդումների, հարցազրույցների, քննարկումների և ռեպորտաժների պատրաստում,

8․ ուղիղ հեռարձակումների, մամուլի ասուլիսների, բանավեճերի և փորձագիտական քննարկումների կազմակերպում,

7.2. սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ լրատվական միջոցը կապահովի՝

 առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի, հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում և տարածում,

 լրատվական բովանդակության հասանելիություն տարեկան առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով՝ լրատվամիջոցի կայքի և սոցիալական հարթակների միջոցով, այդ թվում՝ յութուբյան հարթակի.

7.3. ծրագրի իրականացման ընթացքում իրականացվող բաժանելի բարելավումները (ձեռք բերվող գույքը) չեն համարվում տարածքի բարելավմանն ուղղված միջոցներ և համարվում են լրատվական միջոցի սեփականությունը:

8. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքը.

Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ լրատվական միջոցը ծրագրային ժամանակահատվածում կապահովի կազմակերպությանը տրամադրված տարածքի նպատակային և արդյունավետ օգտագործումը՝ այն վերածելով խմբագրական, ստեղծագործական, տեխնիկական և հանրային հաղորդակցության աշխատանքների համար համապատասխան լրատվական կենտրոնի։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է՝

 ձևավորել լիարժեք գործող խմբագրական և լրատվական աշխատանքային միջավայր,

 ապահովել լրատվական նյութերի պատրաստման, նկարահանման, ձայնագրման, մոնտաժման և տարածման ամբողջական գործընթացը,

 բարձրացնել հանրային նշանակություն ունեցող տեղեկատվության հասանելիությունը,

 ապահովել հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտակրթական խնդիրների շարունակական ու բազմակողմանի լուսաբանումը,

 ընդլայնել մարզային և համայնքային խնդիրների լուսաբանման ծավալը,

 ստեղծել պետական մարմինների, փորձագիտական հանրության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների միջև հաղորդակցության լրացուցիչ հարթակ.

(նշել ծրագրի չափի արդյունքները, մասնավորապես` կատարված աշխատանքները և ստեղծված արդյունքները՝ գիտական աշխատանքների սեմինարների հրապարակում, դասընթացների և խորհրդակցությունների անցկացում, բարեգործական և գիտակրթական միջոցառումների շահառուների թիվը, տարածքի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների պատկերային վերջնարդյունքները և ծախսերը ու ծրագրի վերջնական արդյունքներին առնչվող այլ տեղեկությունները):

Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ լրատվական միջոցը կապահովի՝

 առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի, հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում և տարածում, լրատվական բովանդակության հասանելիություն առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով՝ լրատվամիջոցի կայքի և սոցիալական հարթակների միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


27.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան