ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 1993 թվականի N 423
Քաղ. Երևան
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և զինկոմիսարիատին` ապահովել 1993 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առաջին խմբի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա առաջին խմբի պահեստազորի բժշկական կազմի սպաների մասնագիտությունները և թվաքանակը (կցվում է):
3. Պահեստազորի սպաների զորակոչից տարկետման իրավունք տրվում է`
ա) նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներին.
բ) գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներին.
գ) ասպիրանտուրայում, օրդինատուրայում և ինտերնատուրայում սովորող, այդ թվում նաև հեռակայող պահեստազորի սպաներին.
դ) չորս և ավելի երեխա ունեցողներին.
ե) առաջին խմբի հաշմանդամ կին կամ երեխա ունեցողներին.
զ) պահեստազորի սպային, որի հայրը, որդին կամ եղբայրը զոհվել են Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների, զինված ուժերի, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ զինված ուժերում ծառայելիս:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1993 թվականի օգոստոսի 17-ի N 423 որոշմամբ |
ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹՎԱՔԱՆԱԿԸ
|
Մասնագիտությունը |
Թվաքանակը (մարդ) |
| Թերապևտ |
16 |
| Վիրաբույժ |
16 |
| Սանիտարական բժիշկ |
6 |
| Անեստեզոլոգ |
6 |
| Մաշկային բժիշկ |
6 |
|
ընդամենը` 50 |