ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2026 թվականի N 1087-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանը «2․1-ին մասերի,» բառերից հետո լրացնել «47․3-րդ հոդվածի 6-րդ մասի,» բառերով։
2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում․
1) 1-ին կետը «նոտարները» բառից հետո լրացնել «, իսկ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նպատակով, ի թիվս սույն կետով սահմանված այլ մարմինների՝ նաև դատարանները,» բառերով.
2) 2-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «, իսկ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նպատակով, ի թիվս սույն կետով սահմանված այլ մարմինների՝ նաև դատարանները,» բառերով.
3) 3-րդ կետը «նոտարների» բառից հետո լրացնել «և դատարանների» բառերով.
4) 4-րդ կետում ՝
ա. 2-րդ ենթակետը «պալատում» բառից հետո լրացնել «, դատարաններում» բառով,
բ. 3-րդ ենթակետը «անձանց» բառից հետո լրացնել «, դատարանները՝ ի դեմս փաստաթղթեր մուտքագրող անձանց» բառերով.
5) 5-րդ կետը «նոտարների» բառից հետո լրացնել «և դատարանների» բառերով, իսկ «պալատի» բառից հետո «, դատարանների» բառով.
6) 10-րդ կետը «մարմինը,» բառից հետո լրացնել «դատարանները,» բառով.
7) 11-րդ կետը «մասով» բառից հետո լրացնել «, իսկ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 4-ից։
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում դատարանները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացնել նաև թղթային եղանակով։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|