ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-354-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի

1-ին մասում՝

1) 2-րդ կետից հանել «ժամանակավոր օթևանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում բնակվող,» բառերը, իսկ նույն կետը «օգտագործման» բառից առաջ լրացնել «անհատույց» բառով.

2) 24-րդ կետը «հմտությունների» բառից հետո լրացնել «կամ սոցիալական հարաբերությունների» բառերով.

3) 25-րդ կետը «պահպանելու» բառից հետո լրացնել «, ինքնուրույն կենսագործունեություն իրականացնելու» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «հայցողը» բառից հետո լրացնել «, իսկ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում՝ նաև Կառավարության որոշմամբ նախատեսված այլ անձինք» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի ՝

ա. «ա» ենթակետը «սատարողների» բառից հետո լրացնել «, սոցիալական սպասարկողների» բառերով,

բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. «Սոցիալական աշխատանք» մասնագիտության, սոցիալական սատարողների համար նախատեսված, սոցիալական սպասարկողների համար նախատեսված և սոցիալական պատրոնների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման և իրականացման կարգը, ծրագիրը, նշված դասընթացն ավարտելուց հետո տրվող վկայականի ձևերը և վկայականի գործողության ժամկետը,»,

գ. «գ» ենթակետի «և սոցիալական սատարողների» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողների և սոցիալական սպասարկողների» բառերով.

2) 11-րդ կետը «օրենքից» բառից հետո լրացնել «և այլ օրենքներից» բառերով, իսկ «ուղեցույցները,» բառից հետո՝ «քաղաքականության բարելավման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման ճանապարհային քարտեզները,» բառերով.

3) 14-րդ կետից հանել «ճաշարանի կողմից սննդի կազմակերպման,» բառերը, իսկ նույն կետը «ապահովման» բառից հետո լրացնել «, սոցիալ-վերականգնողական օգնության, » բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը «միջոցների» բառից հետո լրացնել «և սուբվենցիոն ծրագրերի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 4-րդ և 7-րդ մասերի 4-րդ կետերի «սոցիալական դեպքի շրջանակում» բառերը փոխարինել «սոցիալական դեպքի վարման շրջանակում» բառերով.

2) 4-րդ մասի 6-րդ կետի «խնդիրներին» բառը փոխարինել «կարիքներին» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Ընտանիքի անապահովության գնահատման համար ընտանիքի կազմը որոշելու նպատակով դիմումում նշված հասցեում դիմող ընտանիքի անդամներից բացի բնակվող կամ հաշվառված այլ անձանց բնակության հասցեում հաշվառման, փաստացի բնակության վայրի և դիմող ընտանիքի անդամների հետ ազգակցական կապի վերաբերյալ տվյալները մշակվում են առանց նրանց համաձայնության:».

2) 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Ընտանիքի անապահովության գնահատման համար ներկայացված դիմումը մերժվում է, եթե դիմումը, դրանում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հավաստի չեն կամ կեղծ են, կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտանիքի անդամը որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար չի ներկայացրել դիմում:».

3) 16-րդ մասը «համապատասխան մարմնին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերի» բառերով.

4) 17-րդ մասը «կեղծ են» բառերից հետո լրացնել «, կամ եթե օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընտանիքը ներկայացրել է նոր դիմում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը «համակարգի» բառից հետո լրացնել «նկարագիրը,» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետի «կենցաղային» բառը փոխարինել «կենցաղավարման» բառով.

2) 11-րդ կետից հանել «կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը» բառերը։

 

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մթերքի, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների, առաջին անհրաժեշտության կենցաղային այլ ապրանքների, դեղերի տրամադրում կամ դրանց ձեռքբերման համար հատուցում կամ

3) վառելանյութի տրամադրում կամ ձեռքբերման համար հատուցում կամ»:

 

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 24. Կենցաղավարման օգնությունը

 

1. Կենցաղավարման օգնությունն անձի կենցաղային պահանջմունքները բավարարելու նպատակով անձին կամ ընտանիքին տրամադրվող օգնությունն է: Կենցաղավարման օգնությունը կարող է տրամադրվել հետևյալ ձևերով.

1) ֆինանսատնտեսական գրագիտության, ծնողավարման, կենցաղավարման և այլ սոցիալական հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում կամ

2) բաղնիքի, լվացքատան, այդ թվում՝ շրջիկ, կազմակերպում կամ ծախսերի հատուցում կամ

3) սոցիալական տաքսիի տրամադրում կամ

4) օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերով:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում կենցաղավարման օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:»:

 

Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝

ա. անհատույց՝ որոշակի ժամկետով կամ անժամկետ,

բ. որոշակի գումարի դիմաց՝ որոշակի ժամկետով կամ անժամկետ, կամ»:

 

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26. Խնամքը

 

1. Խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային իր սոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:

2. Խնամքը տրամադրվում է՝

1) տնային պայմաններում կամ

2) ցերեկային կենտրոններում կամ

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ

4) աջակցության կենտրոններում կամ

5) համայնքային փոքր տներում կամ

6) խնամատար ընտանիքներում կամ

7) խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում կամ

8) սույն մասի 1-7-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում:

3. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձի բնակության վայրում՝ պարբերաբար իրականացվող այցելությունների, ինչպես նաև սոցիալական սպասարկման միջոցով:

4. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով, տրամադրում են շուրջօրյա խնամք երեխաներին կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց:

5. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին:

6. Համայնքային փոքր տունն ապահովում է երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, խնամք՝ ուղղված անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը:

7․ Խնամքը կարող է ներառել նաև սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 1-5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված ծառայությունների տրամադրումը՝ ելնելով անձի կամ ընտանիքի հիմնական պահանջմունքներից կամ սոցիալական կարիքներից:

8. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տեսակները, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը և շահառուների խմբերը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է Կառավարությունը:»:

 

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) դրամական միջոցները՝ աշխատանքային գործիքներ կամ սարքավորումներ կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույք ձեռք բերելու կամ աշխատանքային գործունեություն (ձեռնարկատիրական գործունեություն, ինքնազբաղվածություն, վարձու աշխատանք) ծավալելու համար տարածքի նորոգման կամ վերանորոգման համար կամ աշխատանքային գործիքների կամ սարքավորումների կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույքի տրամադրումը կամ աշխատանքային գործունեություն (ձեռնարկատիրական գործունեություն, ինքնազբաղվածություն, վարձու աշխատանք) ծավալելու համար տարածքի նորոգումը կամ վերանորոգումը.»:

 

Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 31. Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը

 

1. Ընտանիքի բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումն ընտանիքի կողմից սպառվող կոմունալ ծառայությունների համար հնարավոր նվազ սակագների սահմանումն է, իսկ բնակարանային կոմունալ ծառայություններ ձեռք բերելու համար հատուցումը դրանց մասնակի կամ ամբողջական հատուցման նպատակով դրամական միջոցների տրամադրումն է կամ դրանց անմիջական հատուցումը:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնակարանային կոմունալ ծառայությունների՝ խոցելի ընտանիք ճանաչելու կամ կոմունալ ծառայությունների հատուցման կարգը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:»:

 

Հոդված 15. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը «կասեցման,» բառից հետո լրացնել «դադարեցման, վերաձևակերպման հիմքերն ու կարգը,» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել

«, բացառությամբ խնամատարության, խնամակալության կամ հոգաբարձության, անձնական օգնականի տրամադրման դեպքերի, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձանց կողմից» բառերով.

2) 3-5-րդ մասերից հանել «լրիվ» բառը:

 

Հոդված 17. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ,» բառերը փոխարինել «, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ,» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության» բառերը փոխարինել «սոցիալական սատարողների համար նախատեսված» բառերով:

 

Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46.1-ին հոդվածով.

 

«Հոդված 46.1. Սոցիալական սպասարկողին ներկայացվող պահանջները

 

1. Սոցիալական սպասարկողն ապահովում է տնային պայմաններում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող շահառուներին խնամքում ընդգրկված ծառայությունների անմիջական տրամադրումը: Սոցիալական սպասարկողն օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող, սոցիալական սպասարկողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական սպասարկողն առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, սոցիալական սպասարկողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձն է: Սոցիալական սպասարկողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացն ավարտած լինելու մասին համապատասխան վկայականի առկայությունը պարտադիր չէ, եթե անձն ունի սոցիալական աշխատանքի նախնական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական որակավորում:

3. Սոցիալական սպասարկողը համարվում է հավաստագրված, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մասնագիտական որակավորումը կամ սոցիալական սպասարկողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին վկայականն ստանալուց հետո չի անցել երեք տարի:

4. Սոցիալական սպասարկողները, ըստ աշխատանքն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կազմակերպության, լինում են՝

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունների սոցիալական սպասարկող.

2) մասնավոր ոլորտի սոցիալական սպասարկող:

5. Սոցիալական սպասարկողը շարունակում է իր աշխատանքային գործունեությունը, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետում հավաստագրվում է: Սահմանված ժամկետում չհավաստագրվելու դեպքում սոցիալական սպասարկողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման:

6. Սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվում են նաև սոցիալական սպասարկողները:»:

 

Հոդված 20. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «միջամտության» բառը:

 

Հոդված 21. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության» բառերը փոխարինել «սոցիալական պատրոնների համար նախատեսված» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 52-րդ հոդվածում՝

1) վերնագրի «և սոցիալական սատարողի» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողի և սոցիալական սպասարկողի» բառերով.

2) 1-ին մասի «Սոցիալական աշխատողները և սոցիալական սատարողները (բացառությամբ քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների)» բառերը փոխարինել «Սոցիալական աշխատողները, սոցիալական սատարողները և սոցիալական սպասարկողները (բացառությամբ քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների, սոցիալական սատարողների)» բառերով.

3) 3-րդ մասի «կամ սոցիալական սատարողն» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողը կամ սոցիալական սպասարկողն» բառերով.

4) 4-րդ մասը «սոցիալական սատարողին» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական սպասարկողին» բառերով.

5) 5-րդ մասը «սոցիալական սատարողը» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական սպասարկողը» բառերով.

6) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) սոցիալական սպասարկողի համար՝ առնվազն 15 կրեդիտ:».

7) 9-րդ մասի «և սոցիալական սատարողների» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողների և սոցիալական սպասարկողների» բառերով.

8) 10-րդ մասի «և սոցիալական սատարողի» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողի և սոցիալական սպասարկողի» բառերով, իսկ նույն մասը «կամ սոցիալական սատարողի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական սպասարկողի» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասը «պահանջները,» բառից հետո լրացնել «հասարակական դիտորդ դառնալուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը,» բառերով:

 

Հոդված 24. Օրենքի 59-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «և սոցիալական սատարողների» բառերը փոխարինել  «, սոցիալական սատարողների և սոցիալական սպասարկողների» բառերով, իսկ նույն մասի «և սոցիալական սատարողները» բառերը՝ «, սոցիալական սատարողները և սոցիալական սպասարկողները» բառերով.

2) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն մասով նշված հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ներկայացնել սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված յուրաքանչյուր սոցիալական ծառայության նվազագույն բոլոր չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 14 ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 25. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սոցիալական սատարողների համար նախատեսված, սոցիալական սպասարկողների համար նախատեսված և սոցիալական պատրոնների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացներն ավարտած լինելու պահանջը գործում է համապատասխանաբար սոցիալական սատարողների, սոցիալական սպասարկողների և սոցիալական պատրոնների համար՝ սոցիալական սատարողների համար նախատեսված, սոցիալական սպասարկողների համար նախատեսված և սոցիալական պատրոնների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման և իրականացման կարգը հաստատող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո: Պետական լիազոր մարմնի կողմից սոցիալական սատարողների համար նախատեսված, սոցիալական սպասարկողների համար նախատեսված և սոցիալական պատրոնների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելուց հետո գործող աշխատանքային պայմանագրով աշխատող սոցիալական սատարողները, սոցիալական սպասարկողները և սոցիալական պատրոնները պարտավոր են համապատասխան հատուկ ուսուցման դասընթացն անցնել և ստանալ վկայական 18 ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

4. Սույն օրենքի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում պահանջող նորմերն ու իրավակարգավորումները գործելու են սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-354-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան