ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային, ապահովագրական, հանրային հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների և այլ գործունեության բնագավառներում բաժնետիրական ընկերությունների ստեղծման, վերակազմակերպման, վերակառուցման, վերակառուցման գործընթացի, լուծարման կարգի և իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով և իրավական ակտերով:»:
Հոդված 2․ Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5. Չի թույլատրվում Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել, ներառյալ` Ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, բացառությամբ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված` կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի, ինչպես նաև, Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն, բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունների փոխարկման և, «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի համաձայն, ներքին աջակցության գործիքի կիրառման դեպքում պարտավորությունների դիմաց տրամադրվող բաժնետոմսերի: Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի փոխարկման դեպքերի վրա:»։
Հոդված 3․ Օրենքի 47-րդ հոդվածում ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել ««Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» և «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառերով։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-372-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|