ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-373-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի 1-ին հոդվածը «վերակազմակերպման» բառից հետո լրացնել «, վերակառուցման» բառով։

 

Հոդված 2 Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված դեպքի» բառերը փոխարինել ««Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» և «Բանկերի վերակառուցման մասին» օրենքներով սահմանված դեպքերի» բառերով, իսկ ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված դեպքի» բառերը՝ ««Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» և «Բանկերի վերակառուցման մասին» օրենքներով սահմանված դեպքերի» բառերով։

 

Հոդված 3 Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Չի թույլատրվում հիմնադրի կողմից ավանդի ներդրման պարտականությունից ազատում, այդ թվում` ընկերության հանդեպ նրա պահանջների հաշվանցմամբ, բացառությամբ, Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն, բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունների փոխարկման և, «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի համաձայն, ներքին աջակցության գործիքի կիրառման դեպքում պարտավորությունների դիմաց տրամադրվող բաժնեմասերի:»։

 

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-373-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: