ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2026 թվականի N 1086-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՀԵ ԱՐՄԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՒՆԱՆ ՏԻԳՐԱՆԻ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար`
1) Վահե Արմանի Կարապետյանին (ծնվ.՝ 17․01․2007 թ., ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան, 17 փողոց, տուն 32, Արարատի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
2) Հունան Տիգրանի Գյուրջինյանին (ծնվ.՝ 16․01․2005 թ., ՀՀ, ք. Երևան, Նար-Դոսի փողոց, շենք 18, բն. 2, Երևանի N 2 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1055-Ա որոշման N 2 հավելվածի 8-րդ և 12-րդ կետերը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
23.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |