ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0200 Ն. 14.07.2026
|
14 հուլիսի 2026 թվականի |
թիվ 200-Ն |
2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿ (1991-2026)» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2026 թվականի սեպտեմբերի 14-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ (1991-2026)» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-07-20 |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հուլիսի 14-ի թիվ 200-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿ (1991-2026)»
արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «5000 ԴՐԱՄ • DRAM» և «2026»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են ՀՀ Ազգային ժողովի շենքը (ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան, 1950 թ.) և ոճավորված եռագույնը: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից՝ «...Թող միշտ պանծա Հայաստան» (տեքստը՝ Մ. Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բ. Կանաչյանի):
3. Տեխնիկական չափանիշները
|
Անվանական արժեքը |
5000 դրամ |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
|
Քաշը |
168,1 գ |
|
Տրամագիծը |
63,0 մմ |
|
Որակը |
պրուֆ |
|
Դրամաշուրթը |
հարթ/համարակալված |
|
Քանակը |
300 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿ (1991-2026)»
արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2026 թվական: